Ամեն տարի Հայ Առաքելական եկեղեցին հունիսի 4-ին նշում է Սուրբ Հռիփսիմե, իսկ հունիսի 5-ին՝ Սուրբ Գայանե կույսերի հիշատակության օրը: 2012թ-ի հունիսի 2-ին, ի նշանավորումն այդ խորհրդի, ԲՀԿ Կրթական-Քաղաքական Կենտրոնի ուսանողները՝ Կենտրոնի ղեկավար Գևորգ Մանուկյանի գլխավորությամբ, կազմակերպել էին այց-ուխտագնացություն դեպի Էջմիածին՝ Սբ. Հռիփսիմե, Սբ. Գայանե, Շողակաթ և Մայր Աթոռ Սբ. Էջմիածին եկեղեցական համալիրներ: Ուխտագնացության ողջ ընթացքում ուսանողներին ուշագրավ փաստավավերագրական և պատմական դեպքերի մասին ներկայացրեց Մայր աթոռի քարոզչական կենտրոնի ներկայացուցիչ Խաչիկ Արևյանը: Երեկոյան ուխտագնացները մասնակցեցին ժամերգության, որի ավարտից հետո կազմակերպվեց դասախոսություն Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական կազմակերպության ղեկավար Տեր Եղիշե Վարդապետ Ավետիսյանի հետ: Վերջինս ողջունեց այն փաստը, որ մեր Կրթական Կենտրոնը այն բացառիկ ու տարածաշրջանում միակ կազմակերպությունն է, ում հաջողվել է բարեկամական և միջկրոնական համերաշխ հիմքեր գցել Իսլամի և Քրիստոնեության միջև՝ նկատի առնելով ուխտագնացների մեջ նաև երիտասարդ պարսիկ ուսանողների ներգրավվածությունը: