2012թ հուլիսի 7-ին, Կրթական Քաղաքական Ծրագրերի Կենտրոնի ուսանողները իրագործեցին արկածային քայլարշավ-վերելք դեպի Արագած լեռ: Ճանապարհը բավականին դժվարանցանելի էր հատկապես ամպամածության ու թթվածնի սակավության պատճառով, սակայն մեր ուսանողների սկզբունքի մեջ չէր կարող տեղավորվել չնվաճված նպատակ ու նպատակակետ հասկացողությունը, ուստի նրանց համառության ու ձգտումի շնորհիվ նրանք իրենց դրոշը ծածանեցին հայկական լեռնաշխարհի նաև այդ բարձունքին:
Վայրէջքի ճանապարհին մեր երիտասարդները եղան Ամբերդ ամրոցում, տեղում լսեցին հայ ժողովրդի պատմության՝ այդ դարաշրջանի պատմական իրադարձությունների մասին դասախոսություն:
Շնորհակալություն ԿՔԾ Կենտրոնի վարչակազմին և ԿՔԾ ուսանողներին՝ երիտասարդներին նման հագեցած առօրյա պարգևելու և միջոցառումների շարք կազմակերպելու համար: