Կրթական-Քաղաքական Ծրագրերի Կենտրոնն իր հյուրընկալ սրահում 2012թ-ի հունիսի 16-ին հրավիրել էր Հայաստանում Ամերիկյան Համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրոսական բաժնի ուսանողուհի, փաստաբան, փաստաբանների պալատի անդամ, մի շարք գիտական-մասնագիտական հոդվածների հեղինակ ու աշխատությունների համահեղինակ Լուսինե Մինասյանին:
Բանախոսության թեմաներն էին՝
1. Սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունները,
2. Սեռական փոքրամասնություններն ու նրանց իրավունքները:
Հանդիպումն անցավ հետաքրքիր մտքերի բախման, տեսակետների հիմնավորման, իսկ երբեմն էլ հակասական կարծիքների և պնդումների ապացուցման պայմաններում: Ուշագրավ էր, որ ԿՔԾ Կենտրոնի ուսանողներից շատերը բավականին տեղեկացված էին հիմնախնդիրներին՝ ինչպես տեղեկատվական տարբեր աղբյուրներից, այնպես էլ իրենց ընտրած մասնագիտությունների շրջանակում ստացված գիտելիքներից, որոնք նպաստեցին քննարկվող թեմաների շուրջ ծավալված քաղաքակիրթ քննարկումներին և մտքերի փոխանակմանը: