ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴՊՐՈՑ



Նորություններ » 2012 » Նոյեմբեր » 27 » Կրթական Կենտրոնը Էջմիածնի Քարոզչական Կենտրոնում
Կրթական Կենտրոնը Էջմիածնի Քարոզչական Կենտրոնում
27 Նոյեմբերի 2012 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

Կրթական Քաղաքական Ծրագրերի Կենտրոնը դեռևս 2011թ-ից հաստատել է ջերմ և գործընկերային հարաբերություններ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քարոզչական կենտրոնի հետ ու բազմիցս համատեղ իրականացրել են գիտաճանաչողական այցելություններ ու դասախոսություններ, որոնք հարստացնում են մեր Կենտրոնի ուսանողների հոգևոր գիտելիքներն ու զորացնում նրանց հավատքն առ Աստված:
Այս անգամ մեր այցելության ընդհանուր պատասխանատուն էր հանդիսանում ԿՔԾ Կենտրոնի հոգևոր դաստիարակության ամբիոնի ղեկավար, Սուրբ Էջմիածնի քարոզչական կենտրոնի կամավոր Խաչիկ Արևյանը, ում ուղեկցությամբ մեր ուսանողներն նախ այցելեցին Մայր Աթոռի տաճար, մասնակցեցին պատարագին, որից հետո Արթուր սարկավագ Խունոյանի ուղեկցությամբ այցելեցին բավականին վերջերս կառուցված Մատենադարան: Գիտաճանաչողական և պատմական ահռելի տեղեկությունների պաշարով ծանրաբեռնված, մեր ուսանողները շրջեցին Մայր Աթոռի բոլոր հարակից տարածքներում ու շենքերում, ծանոթացան նրանց գործունեությանն ու կարևորությանը:
Օրակարգի ավարտին նախատեսված էր հանդիպում-դասախոսություն Սբ. Էջմիածնի միաբան, Հրայր սարկավագ Հակոբյանի հետ, ով մեր երիտասարդներին ներկայացրեց եկեղեցի այցելողի վարքագծի կանոնակարգի հետ, ինչպես նաև ավելի քան մեկ տարի գործող քարոզչական կենտրոնի գործունեության ձեռքբերումներն ու ծրագրերը: Ոգևորիչ էր, որ մեր ուսանողները բավականին տեղեկացված էին և իրենց հարցադրումներում համարձակ, ինչը նպաստում էր գործընկերային ակտիվ քննարկումներին:
Որքան էլ օրը հագեցած էր տեղեկատվությամբ, այնուհանդերձ, ուսանողները ցանկություն հայտնեցին շարունակել հանդիպումը Երևանում՝ Կրթական Կենտրոնի հյուրընկալ հարկի ներքո: Նշված պայմանավորվածության ձեռք բերումով էլ երիտասարդները հրաժեշտ տվեցին հոգևոր սպասավորներին՝ շուտով հանդիպելու ակնկալիքով:


 
Մենք FACEBOOK-ում

Օրացույց

«  Նոյեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Արխիվ

[17 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ Գործընկերը "3-րդ Հոդված" Ակումբն է (0)
[13 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Պետական Գործիչների Դպրոցը՝ Հայ-Ռուսական Երիտասարդական Համաժողովին (0)
[06 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Հայրենասիրության Դաս՝ Հայոց Արծիվների և ՊԳԵԴ Մասնակցությամբ (0)
[04 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-ը՝ Հայաստան-Ռուսաստան Երիտասարդական 2-րդ Համաժողովի Մասնակից (0)
[27 Սեպտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-YSSF-ը՝ Երիտասարդական Սոցիալական 4-րդ Ֆորումին (0)
[24 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-ն ու Դիվանագետները Կհամագործակցեն (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
25 Ամյա Ազատ, Անկախ Հայաստան (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-YSSF-ը Պատրաստում է Հաջողակ Առաջնորդներ (0)
[22 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Ադամ Սահակյանը Կդառնար 20 Տարեկան ... (0)
[11 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Զորացրում՝ Բանակում, Համալրում՝ ՊԳԵԴ-ում (0)