Հայաստանի Հանրապետությունը թևակոխել է մի ժամանակ, երբ տնտեսության զարգացման հիմքում ընկած է բիզնեսը, հատկապես մանր և միջին: Երիտասարդների բիզնես նախագծերը շատ անգամներ, հանդիպելով տեխնիկական և հարկային դժվարությունների, այդպես էլ մնում են որպես նախագծեր: Դրանք հաջողությամբ իրականացնելու կարևորագույն հիմնախնդիրներից է ճիշտ գնահատել շուկան և ընտրել արդյունավետ մարտավարություն:
Երիտասարդ առաջնորդների դպրոցը կազմակերպում է վեցամսյա դասընթաց, որի ընթացքում կուսումնասիրվեն ՀՀ-ում մանր և միջին բիզնես սկսելու համար անհրաժեշտ մի շարք հմտություններ և ասպեկտներ` իրավական, տնտեսական և այլն:
Հրավիրում ենք 20 տարեկանը լրացած բոլոր անձանց մասնակցելու բարձրակարգ և պրակտիկ մասնագետների կողմից իրականացվող դասախոսություններին, ինչպես նաև թիմային աշխատանքների, քննարկումների և բանավեճերի:
Դասընթացն
անվճար է: Դասընթացներին մասնակիցների 30%-ը կարող են լինել ոչ ԵԱԴ-ականներ:
Դիմումները ընդունվում են մինչև
դեկտեմբերի 15-ը ներառյալ: Խնդրում ենք
դիմում-հայտը լրացնելու հետ միաժամանակ ուղարկել նաև ձեր CV-ին
bs@youngleaders.am հասցեով: CV-ների բացակայության դեպքում դիմում-հայտերը
չեն քննարկվի: