ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴՊՐՈՑ



26 Նոյեմբերի 2012 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

2012թ-ի նոյեմբերի 24-ին Կրթական Քաղաքական Ծրագրերի բանախոսն էր մոսկվաբնակ հայազգի կինոլրագրող, «Նոյան Տապան» շարժական կինոակումբի ղեկավար Գայանե Օսիպովան: Հանդիպման առիթը բեմադրիչ Լյուդմիլա Տեմնովայի:
"Мерилин Монро в стране Достоевского" (Մերլին Մոնրոն Դոստոևսկու երկրում) ֆիլմի ցուցադրությունն էր: Կրթական Կենտրոնի ուսանողները ֆիլմի շնորհիվ տեղեկացան Մերլին Մոնրոյի կյանքի ու գործունեության այն մանրամասներին, որոնք երբեք չեն հրապարակվել ու հայտնի են շատ քիչ քանակությամբ մարդկանց: Ֆիլմի ստեղծողներին հաջողվել է Նորմա Ջին Բեյքերին ներկայացնել նոր լույսի ներքո՝ մտավորականի, ստեղծագործողի ու մտածողի կերպարում, կին, ով անտարբեր չէր աշխարհում տեղի ունեցող իրադրձությունների և մարդկային խնդիրների հանդեպ, անհատ, ով ունեցավ դերակատարում նույնիսկ որոշ քաղաքական ու նույնիսկ հետախուզական գործողությունների ծավալման վրա և գուցե դարձավ դրանց զոհը:
Որքան էլ տարօրինակ էր, բայց ֆիլմի ցուցադրությունից հետո իրենց զգացումներն ու արցունքները չէին կարողանում զսպել ոչ միայն Կենտրոնի ուսանողները, այլ նաև ֆիլմը բազմիցս դիտած հեղինակները:
Ֆիլմում արծարծված բազում խորիմաստ մտքեր առիթ տվեցին ուսանողներին վերանայել ու վերլուծել իրենց անձնական բացթողումները, թերություններն ու հաջողությունները, որոնք կօգնեն նրանց ավելիին հասնելու իրենց բարդ ճանապարհին: Չթերագնահատելով ֆիլմում հնչած բոլոր կարծիքներն ու մտքերը, առավել հիշարժան էր ֆիլմի վերջում արված արտահայտությունը. «Եթե ուզում եք կայանաք ու հասնեք լույսին, ուրեմն անպայման պետք է տառապեք» ... Կարդալ »»»
 
Մենք FACEBOOK-ում

Օրացույց

«  Նոյեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Արխիվ

[17 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ Գործընկերը "3-րդ Հոդված" Ակումբն է (0)
[13 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Պետական Գործիչների Դպրոցը՝ Հայ-Ռուսական Երիտասարդական Համաժողովին (0)
[06 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Հայրենասիրության Դաս՝ Հայոց Արծիվների և ՊԳԵԴ Մասնակցությամբ (0)
[04 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-ը՝ Հայաստան-Ռուսաստան Երիտասարդական 2-րդ Համաժողովի Մասնակից (0)
[27 Սեպտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-YSSF-ը՝ Երիտասարդական Սոցիալական 4-րդ Ֆորումին (0)
[24 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-ն ու Դիվանագետները Կհամագործակցեն (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
25 Ամյա Ազատ, Անկախ Հայաստան (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-YSSF-ը Պատրաստում է Հաջողակ Առաջնորդներ (0)
[22 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Ադամ Սահակյանը Կդառնար 20 Տարեկան ... (0)
[11 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Զորացրում՝ Բանակում, Համալրում՝ ՊԳԵԴ-ում (0)