Մեր Կրթական Ծրագրերի Կենտրոնում ուսանում են երիտասարդներ՝ Հայաստանի Հանրապետության տարբեր ԲՈւՀ-երից:
Մեր Կենտրոնի ուսանողներից Աննա Հարությունյանը և Արևիկ Խուդոյանն, ովքեր հանդիսանում են Երևանի Պետական Համալսարանի պատմության ֆակուլտետի ուսանողներ, այս տարի ավարտեցին բակալավրի աստիճանի կրթական ծրագիրը: Ըստ պատմության ֆակուլտետի կողմից արդեն 3 տարի գործող բարի ավանդույթի, նշված ֆակուլտետի ուսանողներն այս տարի ևս իրենց դիպլոմներն ստացան Արևմտյան Հայաստանում:
Արդեն ավանդույթի ուժով, Վանա լճի Աղթամար կղզում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցու բակում ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանից իրենց ավարտական դիպլոմներն ստացան նաև մեր ուսանողուհիներ Արևիկն ու Աննան:
ՊԳԵԴ Հ/Կ ուսանողներն այդ հիշարժան արարողությունից հետո հնարավորություն ստացան շրջել մեր պատմական հայրենիքի տարածքներով ու քաղաքներով՝ Արդահան, Կարս, Բայազետ, Իգդիր, Բերկրի, Դիարբեքիր, Վան, Անի:
Շնորհավորում ենք մեր շրջանավարտներ Աննային և Արևիկին, մաղթում ենք մեծ ձեռքբերումներ գիտելիքի ձեռքբերման ասպարեզում և բազում նվաճումներ անձնական կյանքում: