ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴՊՐՈՑ



Նորություններ » 2013 » Մայիս » 9 » Մենք մի մասն ենք ձեր չապրած կյանքի
Մենք մի մասն ենք ձեր չապրած կյանքի
09 Մայիսի 2013 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

Մայիսյան եռատոնին ընդառաջ, Եռաբլուր պանթեոն այցելության նախաշեմին, ՊԳԵԴ-YSSF Հ/Կ ուսանողները նախ այցելեցին Արցախյան Հերոսամարտում նահատակված, Շուշիի ազատագրմանը գործուն մասնակցություն ցուցաբերած, ԼՂ բանակի հիմնադիրներից, ԼՂՀ ‹‹Մարտական խաչ›› 1-ին աստիճանի շքանշանի ասպետ, զոհված ազատամարտիկ Վարդան Ստեփանյանի (Դուշման Վարդան) տուն-թանգարան, արժանացան հերոսի մոր՝ տիկին Զարիկի ջերմ ընդունելությանը:

Կրթական Կենտրոնն իր հիմնադրման օրվանից իսկ բացառիկ ուշադրություն և տեղ է հատկացրել հատկապես հայ երիտասարդի հոգևոր կրթությանն ու հայրենասիրության վեհ գաղափարներին, անձնազոհությանն ու մայր հողի հանդեպ յուրաքանչյուրիս սուրբ պարտականությունների անթերի իրագործման կարևորությանը: Դրա մասին են վկայում Կենտրոնում կազմակերպված մի շարք միջոցառումներ և այցելություններ, դասախոսություններ և հանդիպումներ տվյալ ոլորտի անմիջական մասնակիցների և գործիչների հետ:

Այս տարի մեր Կենտրոնի սաներն որոշեցին հայ ժողովրդի մայիսյան երեք հերոսամարտերում տարած հաղթանակների առաջին տոնը նշել հենց հերոսի տանը, ջերմ ու անկաշկանդ մթնոլորտում, լրացնելով նրա որոշ ընկերների և մեր հայրենակիցներից շատերի հարգելի բացակայությունը, սփոփել նրա մայրիկին և մեկ անգամ ևս խոնարհվել նրա առաջ, ամրապնդելով այն համոզումը, որ Վարդանի ու Եռաբլուրում հանգչող տղաներից և ոչ մեկի նահատակությունը անտեղի չի եղել, երբեք չի կարող մոռացված լինել կամ անտեսված:

Անչափ ուրախ ենք, որ տիկին Զարիկը մեր մեջ տեսավ Վարդանի ընկերներին կամ գուցե նաև նրա զավակներին ու մտերիմներին, հաճախ ուրախացավ, երբեմն տխրեց, բայց միշտ հպարտ մնաց՝ հերոսի մոր և համեստ հայուհու իր տեսակի մեջ:

Ազատամարտիկի մայրը սիրով մեր Դպրոցի գրադարանին նվիրեց որդու հերոսական կյանքի պատմությանը նվիրված գիրքը՝ իր բարեմաղթանքներով և օրհնանքի խոսքերով:

Երբեմն ուշադրության և գնահատումի մի ակնթարթից է նաև պայմանավորված, որպեսզի զավակ կորցրած ծնողը համակերպվի այն մտքի հետ ու շարունակի ապրել այն իրականության մեջ, որ իր որդու մահվան շնորհիվ ու գնով այլոք հնարավորություն ունեն այսօր բարեկեցիկ դարձնել իրենց կյանքն ու կենցաղը, հաճախ չնկատելով այդ ամենն իրապես ապահոված և դրա համար շատ թանկ վճարած տղաներին ու նրանց ընտանիքներին:

Փառք ձեզ, ազատամարտիկներ, հավերժ խոնարհում և մեծարանք ձեր ծնողներին:



 
Մենք FACEBOOK-ում

Օրացույց

«  Մայիս 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Արխիվ

[17 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ Գործընկերը "3-րդ Հոդված" Ակումբն է (0)
[13 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Պետական Գործիչների Դպրոցը՝ Հայ-Ռուսական Երիտասարդական Համաժողովին (0)
[06 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Հայրենասիրության Դաս՝ Հայոց Արծիվների և ՊԳԵԴ Մասնակցությամբ (0)
[04 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-ը՝ Հայաստան-Ռուսաստան Երիտասարդական 2-րդ Համաժողովի Մասնակից (0)
[27 Սեպտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-YSSF-ը՝ Երիտասարդական Սոցիալական 4-րդ Ֆորումին (0)
[24 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-ն ու Դիվանագետները Կհամագործակցեն (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
25 Ամյա Ազատ, Անկախ Հայաստան (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-YSSF-ը Պատրաստում է Հաջողակ Առաջնորդներ (0)
[22 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Ադամ Սահակյանը Կդառնար 20 Տարեկան ... (0)
[11 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Զորացրում՝ Բանակում, Համալրում՝ ՊԳԵԴ-ում (0)