ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴՊՐՈՑ



Նորություններ » 2013 » Փետրվար » 6 » «Կինը» Կրթական Կենտրոնում էր
«Կինը» Կրթական Կենտրոնում էր
06 Փետրվարի 2013 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

ՊԳԵԴ-YSSF Հ/Կ-ն, ՀՀ Զինված ուժերի 21-րդ տարեդարձի շրջանակներում, հյուրընկալել էր «Կինը» կարճամետրաժ ֆիլմի ստեղծագործական խմբին՝ ֆիլմի բեմադրիչ Արշակ Զաքարյանին, ֆիլմի գլխավոր դերակատարուհի Զարուհի Հակոբյանին և ֆիլմի օպերատորներին:

Հայոց բանակի տոնակատարությանը նվիրված առիթից բացի, հանդիպման համար կար նաև մեկ հանգամանք ևս, որի մասին իր ողջույնի խոսքում նշեց Դպրոցի ղեկավար Գևորգ Մանուկյանը: Դա ֆիլմի դիտելիության բացառիկ հաջողությունն էր համացանցային տիրույթում և հասարակության հավանությանն արժանանալը, ինչպես նաև մի քանի օր անց Լեհաստանի Ելենագոռ քաղաքում կայանալիք կարճամետրաժ ֆիլմերի մրցանակաբաշխությանը ֆիլմի մասնակցությունը:

Ֆիլմի բեմադրիչ և սցենարի հեղինակ Արշակ Զաքարյանը ներկաներին պատմեց, թե ինչպես է հղացել ֆիլմ նկարելու գաղափարը: Նա հիշեց, որ մի անգամ հերթական մամլո ասուլիսի ժամանակ բավականին զայրացել էր ու դժգոհել, որ ԶԼՄ-ները ավելի շատ ուշադրություն են դարձնում վատ ու արատավոր երևույթների, հայ կանանց կերպարը նսեմացնող պատմություններին, քան նրանց մեծարելուն և արժևորելուն: Այդ հանդիպումից անմիջապես հետո որոշում է կայացնում ինքնուրույն անել այն, ինչ պահանջում է ուրիշներից:

Արշակ Զաքարյանը, լինելով հաջողակ գործարար, որոշում է թողնել իր եկամտաբեր զբաղմունքը և փորձել ապրել ստեղծագործելով: Ըստ հեղինակի, ֆիլմը ուղերձ է մեր բոլոր թշնամիններին, որ մեր զարկված հերոս տղաներին փոխարինելու են եկել նրանց ոչ պակաս «խենթ» զավակները: Ֆիլմի նկարահանումներն ավարտվել են 2012թ-ի աշնանը, իսկ դեկտեմբերին արդեն շահել է «WEB-Ծիրան» փառատոնի «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը: Ֆիլմը չի ստեղծվել կոմերցիոն նպատակներով և գումար վաստակելու ակնկալիքներով:

«Կինը» մարմնավորում է մեր կանանց, մայրերի, աղջիկների և քույրերի հավաքական կերպարը: Սցենարը հիմնված է իրական պատմության վրա: Ֆիլմը նվիրված է Արցախյան հերոսամարտի մասնակիցներ Մանչին, ում միակ որդին շուտով զորակոչվելու է բանակ, և Մուշեղին. ավաղ, այդ տղաներն այսօր հանգչում են Եռաբլուր պանթեոնում: Ֆիլմի գլխավոր հերոսուհու կերպարը մարմնավորել է փորձառու դերասանուհի Զարուհի Հակոբյանն, ով միաժամանակ նաև ազատամարտիկ Մանչի՝ Մանուկ Հակոբյանի, հարազատ քույրն է: Զարուհին իր խոսքում նշեց, որ ֆիլմի դիտումից հետո իր մանկահասակ երեխան նույնիսկ հաճախ է կրկնում «… Ես էլ եմ գնալու կռիվ»: Ըստ ֆիլմի հերոսուհու, հայ մայրերի կոչը պետք է լինի «Պիտի գնաս և ետ վերադառնաս»:

Հանդիպման ընթացքում բավականին հետաքրքիր զրույցներ ծավալվեցին նաև արտագաղթի, սերիալներում նկարահանվող մասնագետների, պետական կառույցների անտարբերության, նոր ֆիլմի նկարահանումների մասին, որի համար Արշակ Զաքարյանն արդեն վաճառել է իր մեքենան և ողջ գումարները ներդնելու է ֆիլմի ստեղծմանը:

Հանդիպման վերջում Ֆիլմի հեղինակը նշեց, որ նա հավատում է՝ սերնդափոխությունն է փրկելու մեր երկիրը, ուստի պետք է մնալ ու ապրել այստեղ՝ գործելով, արարելով, իմաստավորելով և արժևորելով:


 
Մենք FACEBOOK-ում

Օրացույց

«  Փետրվար 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728
Արխիվ

[17 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ Գործընկերը "3-րդ Հոդված" Ակումբն է (0)
[13 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Պետական Գործիչների Դպրոցը՝ Հայ-Ռուսական Երիտասարդական Համաժողովին (0)
[06 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Հայրենասիրության Դաս՝ Հայոց Արծիվների և ՊԳԵԴ Մասնակցությամբ (0)
[04 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-ը՝ Հայաստան-Ռուսաստան Երիտասարդական 2-րդ Համաժողովի Մասնակից (0)
[27 Սեպտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-YSSF-ը՝ Երիտասարդական Սոցիալական 4-րդ Ֆորումին (0)
[24 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-ն ու Դիվանագետները Կհամագործակցեն (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
25 Ամյա Ազատ, Անկախ Հայաստան (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-YSSF-ը Պատրաստում է Հաջողակ Առաջնորդներ (0)
[22 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Ադամ Սահակյանը Կդառնար 20 Տարեկան ... (0)
[11 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Զորացրում՝ Բանակում, Համալրում՝ ՊԳԵԴ-ում (0)