ՊԳԵԴ-YSSF Հ/Կ-ն, ՀՀ Զինված ուժերի 21-րդ տարեդարձի շրջանակներում, հյուրընկալել էր «Կինը» կարճամետրաժ ֆիլմի ստեղծագործական խմբին՝ ֆիլմի բեմադրիչ Արշակ Զաքարյանին, ֆիլմի գլխավոր դերակատարուհի Զարուհի Հակոբյանին և ֆիլմի օպերատորներին:
Հայոց բանակի տոնակատարությանը նվիրված առիթից բացի, հանդիպման համար կար նաև մեկ հանգամանք ևս, որի մասին իր ողջույնի խոսքում նշեց Դպրոցի ղեկավար Գևորգ Մանուկյանը: Դա ֆիլմի դիտելիության բացառիկ հաջողությունն էր համացանցային տիրույթում և հասարակության հավանությանն արժանանալը, ինչպես նաև մի քանի օր անց Լեհաստանի Ելենագոռ քաղաքում կայանալիք կարճամետրաժ ֆիլմերի մրցանակաբաշխությանը ֆիլմի մասնակցությունը:
Ֆիլմի բեմադրիչ և սցենարի հեղինակ Արշակ Զաքարյանը ներկաներին պատմեց, թե ինչպես է հղացել ֆիլմ նկարելու գաղափարը: Նա հիշեց, որ մի անգամ հերթական մամլո ասուլիսի ժամանակ բավականին զայրացել էր ու դժգոհել, որ ԶԼՄ-ները ավելի շատ ուշադրություն են դարձնում վատ ու արատավոր երևույթների, հայ կանանց կերպարը նսեմացնող պատմություններին, քան նրանց մեծարելուն և արժևորելուն: Այդ հանդիպումից անմիջապես հետո որոշում է կայացնում ինքնուրույն անել այն, ինչ պահանջում է ուրիշներից:
Արշակ Զաքարյանը, լինելով հաջողակ գործարար, որոշում է թողնել իր եկամտաբեր զբաղմունքը և փորձել ապրել ստեղծագործելով: Ըստ հեղինակի, ֆիլմը ուղերձ է մեր բոլոր թշնամիններին, որ մեր զարկված հերոս տղաներին փոխարինելու են եկել նրանց ոչ պակաս «խենթ» զավակները: Ֆիլմի նկարահանումներն ավարտվել են 2012թ-ի աշնանը, իսկ դեկտեմբերին արդեն շահել է «WEB-Ծիրան» փառատոնի «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը: Ֆիլմը չի ստեղծվել կոմերցիոն նպատակներով և գումար վաստակելու ակնկալիքներով
...
Կարդալ »»»