ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴՊՐՈՑ



Նորություններ » 2013 » Փետրվար » 25 » Միջազգային իրավունք՝ ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպանի դասավանդմամբ
Միջազգային իրավունք՝ ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպանի դասավանդմամբ
25 Փետրվարի 2013 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

2013թ-ի փետրվարի 23-ին մեր Կրթական Կենտրոնը հյուրընկալել էր 2000-2006թթ-ին Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ներկայումս ’’Modus Vivendi’’ կենտրոնի հիմնադիր-տնօրեն Արա Պապյանին:

Բանախոսն իր դասախոսության համար ընտրել էր «Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը որպես Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման ուղի» խորագրով և փաստավավերագրական հարուստ նյութերով հագեցած աշխատությունը:

Մինչ դասախոսության անցնելը, պարոն Պապյանն ըստ միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի, բացատրեց պայմանագիր, համաձայնագիր, հուշագիր և իրավարար վճիռ հասկացություններն ու դրանց վավերապայմանները, որից հետո սկսվեց Հայաստանի սահմաններին առնչվող պայմանագրերի թվարկումն ու դրանց՝ միջազգային իրավունքի սկզբունքների համապատասխանության վիճարկման բավականին ուշագրավ գործընթացը:

Շատ կարևոր հանգամանք էր հիշատակել Վիեննայի 1969թ-ի կոնվենցիայի 53-րդ հոդվածի բովանդակությունը, որի համաձայն «Պայմանագիրն անվավեր է, եթե կնքելու պահին այն հակասել է միջազգային ընդհանուր իրավունքի որևէ անբեկանելի հիմնադրույթի»:

Իսկ այդպիսի իրավախախտումներ՝ Հայաստանի սահմաններին առնչվող մի շարք պայմանագրերում, ոչ միայն ակնհայտ են, այլև բավականին շատ են ու աղաղակող:

Որպես միջազգային իրավունքի հիմնադրույթների խախտումներով կնքված պայմանագրերի օրինակներ բերվեցին այնպիսի պատմական և նշանակալից պայմանագրերում, ինչպիսիք են 1920թ-ի դեկտեմբերի 3-ին Ալեքսանդրապոլում, 1921թ-ի մարտի 16-ի Մոսկվայում և 1921թ հոկտեմբերի 13-ին Կարսում կնքված պայմանագրերը, որոնք բոլորն էլ առնչվել են Հայաստանին ու նրա սահմաններին:

Այնուհետև բանախոսը նշեց, որ Հայաստանի սահմանների և վարչական տարածքի վերաբերյալ բարենպաստ պայմանագրերի շարքում լավագույնը ճանաչված Սևրի պայմանագրի ( կնքված 1920թ-ի օգոստոսի 10-ին) 59-րդ հոդվածը սահմանել է, որ «Թուրքիան և Հայստանը համաձայն են Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի իրավարարությանը ներկայացնել Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի վիլայեթներում Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանի որոշման հարցը, և ընդունել նրա որոշումն անմիջապես, ինչպես այն պայմանները, որոնք նա կարող է հանձնարարել` ապահովելու համար Հայաստանի ելքը դեպի ծով - Turkey and Armenia as well as the other High Contracting Parties agree to submit to the arbitration of the President of the United States of America the Question of the frontier to be Fixed between Turkey and Armenia in the vilayets of Erzerum, Trabizond, Van and Bitlis, and to accept his decision thereupon, as well as any stipulations he may prescribe as to access for Armenia to the sea»:

Եվ ահա, 1920թ-ի նոյեմբերին, ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը, ում վստահվել էր կայացնել ԻՐԱՎԱՐԱՐ ՎՃԻՌ, ներկայացնում է իր վճիռը, ըստ որի Հայաստանին տրվում էր 100.000 քառ.կմ-ից ավելի տարածք և մուտք դեպի Սև ծով:

Այդ վճիռն ենթակա է կատարման անմիջապես և ըստ Հաագայի կոնվենցիայի (1899թ.-ի խմբագրման 54-րդ հոդված; 1907թ. խմբագրման 81-րդ հոդված) «...Եթե իրավար վճիռը կայացվել է ըստ կարգի և դրա մասին իրազեկ են պահվել կողմերի գործակալները, ապա խնդրո առարկա վեճն իր լուծումը գտնում է մեկընմիշտ և ենթակա չէ բեկանման»:

Սակայն այդ Իրավարար Վճիռը մինչ օրս ի կատար չի ածվել, Հայաստանի կողմից չի ցուցաբերվում հետևողականություն այդ վճռի գործարկման ուղղությամբ, ինչն առայժմ անհասկանալի է և միանգամայն հասկանալի «Թուրքիայի անգործությունը»:

Դասախոսության ավարտին Կրթական Կենտրոնի ղեկավար Գևորգ Մանուկյանն իր շնորհակալական խոսքում կարևորեց միջազգային իրավունքի իմացությունն ու նրա գործնականում կիրառման կամ անտեսման առարկայական մատնանշումները, որոնք հնարավորություն են տալիս համեմատելու, զուգահեռներ տանելու և կատարելու վերլուծություններ : ՊԳԵԴ-YSSF Հ/Կ ղեկավար Գևորգ Մանուկյանը հույս հայտնեց նաև, որ ապագայում ‘’ Modus Vivendi‘’ կենտրոնական նոր գրասենյակի վերաբացումից հետո ավելի հաճախակի կդառնան համանման դասախոսություններն ու փոխգործակցությունը : Արա Պապյանը սիրով համաձայնվեց նման համագործակցության աաջարկին, ավելին, հայտնեց իր պատրաստակամությունը մեր Դպրոցի ուսանողներին տրամադրել իրենց հարուստ գրականությունն ու պայմանները՝ աշխատելու իրենց գրադարաններում, օգտվել իրենց ունեցած բացառիկ փաստավավերագրական տեղական և արտասահմանյան նյութերից և որպես իր խոսքերի հավաստիք, իր մակագրությամբ ՊԳԵԴ գրադարանին նվիրեց միջազգային իրավունքի, պայմանագրերի և փաստավավերագրական նյութերով հարուստ գրականություն`այդ թվում նաև "Aribitral award of the president of the United States of America Woodrow Wilson - Full report committee upon the arbitration of the boundary between Turkey and Armenia", Washington, November 22nd, 1920, ինչպես նաև իր հեղինակած մյուս աշխատությունը՝ «ՀԱՅՐԵՆԱՏԻՐՈւԹՅՈւՆ - Հայոց պահանջատիրության իրավական հիմունքները և հարակից հարցեր» աշխատությունը, ինչի համար ՊԳԵԴ-YSSF ողջ աշխատակազմն ու սովորողները հայտնում են իրենց շնորհակալությունն ու հիացմունքը:


 
Մենք FACEBOOK-ում

Օրացույց

«  Փետրվար 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728
Արխիվ

[17 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ Գործընկերը "3-րդ Հոդված" Ակումբն է (0)
[13 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Պետական Գործիչների Դպրոցը՝ Հայ-Ռուսական Երիտասարդական Համաժողովին (0)
[06 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Հայրենասիրության Դաս՝ Հայոց Արծիվների և ՊԳԵԴ Մասնակցությամբ (0)
[04 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-ը՝ Հայաստան-Ռուսաստան Երիտասարդական 2-րդ Համաժողովի Մասնակից (0)
[27 Սեպտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-YSSF-ը՝ Երիտասարդական Սոցիալական 4-րդ Ֆորումին (0)
[24 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-ն ու Դիվանագետները Կհամագործակցեն (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
25 Ամյա Ազատ, Անկախ Հայաստան (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-YSSF-ը Պատրաստում է Հաջողակ Առաջնորդներ (0)
[22 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Ադամ Սահակյանը Կդառնար 20 Տարեկան ... (0)
[11 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Զորացրում՝ Բանակում, Համալրում՝ ՊԳԵԴ-ում (0)