ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴՊՐՈՑ



Նորություններ » 2013 » Մարտ » 25 » Կրթական Կենտրոնի անդրանիկ սեմինար խորհրդաժողովը Ծաղկաձորում
Կրթական Կենտրոնի անդրանիկ սեմինար խորհրդաժողովը Ծաղկաձորում
25 Մարտի 2013 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

Կրթական-Քաղաքական Ծրագրերի Կենտրոնն, իր գործունեության կարճ, բայց շատ հագեցած երկու տարիների փորձից հետո, 2013թ մարտի 23-ին առաջին անգամ Ծաղկաձորում նախաձեռնել էր կրթական երիտասարդական երկօրյա սեմինար-խորհրդաժողով:

Սեմինարի մասնակիցների թվում էին նաև երիտասարդներ «Հայաստանի ուսանողական ֆորում», «Ավետ կրթա-խորհրդատվական», «Հանրային լրագրության ակումբ», «Մենք», «Աբովյանի ուսանողական խորհուրդ» և «Երիտասարդ դիվանագետների ակումբ» հասարակակական կազմակերպություններից, ինչպես նաև սուրբ Էջմիածնի քարոզչական կենտրոնից:

Սեմինարն իր աշխատանքներն սկսեց Տեր Շահան քահանայի օրհնության ներքո, ով ևս կարևորեց Կրթական Կենտրոնի ցուցաբերած առանձնակի ուշադրությունը՝ առ բարեկիրթ երիտասարդության քաջալերում և նրանց ամենօրյա կրթական իրավունքի ապահովում: Այնուհետև սեմինարին իր ողջույնի խոսքերն ուղղեց Երևանի Պետական Համալսարանի դասախոս, կենսաբանական գիտությունների թեկնածու Մարգարիտա Մաթևոսյանն, ով մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահել Կրթական Կենտրոնի գործունեությունը և ցուցաբերել մանկավարժական-դասախոսական անհրաժեշտ խորհրդատվություն և գործուն աջակցություն:

Աբովյանի ուսանողական խորհրդի նախագահ Վեներա Գյուլինյանն էլ իր ելույթում առանձնակի նշեց այն հանգամանքը, որ իր ղեկավարած կառույցը դեռ նոր է սկսել համագործակցել մեր Կենտրոնի հետ, սակայն վստահ է, որ կարճ ժամանակահատվածում իրենք ևս մեծ ծավալով կներգրավվեն Կենտրոնի կազմակերպած տարբեր կրթական ծրագրերի ու հավաքների կազմակերպման աշխատանքներին, կփորձեն հանդես գալ իրենց սեփական դասախոսությունների ու զեկույցների նախաձեռնությամբ:

Երկու օր տևած սեմինարի ընթացքում դասախոսություններով և զեկույցներով հանդես եկան երիտասարդներ վերը նշված Հ/Կ-ներից ու Կրթական Կենտրոնը ներկայացնող ուսանողներից ու դասախոսներից: Առանձնակի հիշատակման է արժանի ARMACAD ցանցի հիմնադիր, բանասիրական գիտությունների թեկնածու Խաչիկ Գևորգյանի դասախոսությունը, ով հանդես եկավ «Ակադեմիական ցանցեր և հայկական գիտական աշխարհ» թեմայով: Նշված դասախոսությունն իրականացվեց տեսակամուրջի միջոցով՝ ԱՄՆ Ստենֆորդի համալսարանի հետ ուղիղ կապ հաստատելու շնորհիվ, քանի որ Խաչիկ Գևորգյանը այդ համալսարանի «Միջազգային համեմատական ու տարածաշրջանային հետազոտությունների բաժանմունքի» իրանագիտության ծրագրի գիտայցելու է:

Սեմինարի ավարտին բոլոր մասնակիցներին հնարավորություն տրվեց արտահայտելու իրենց ստացած տպավորությունները, կատարել առաջարկություններ, դիտարկումներ: Խորհրդաժողով-սեմինարի աշխատանքների արդյունքներն առավել քան գոհացուցիչ էին, որի համար բոլոր մասնակիցներն ու տարբեր կառույցների ղեկավարները շնորհավորեցին Կրթական-Քաղաքական Ծրագրերի Կենտրոնի ղեկավար Գևորգ Մանուկյանին՝ կրթական ու կազմակերպչական ոլորտում նրա արձանագրած հերթական հաջողության և երկար սպասված նման սեմինարի կազմակերպման համար:





 
Մենք FACEBOOK-ում

Օրացույց

«  Մարտ 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Արխիվ

[17 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ Գործընկերը "3-րդ Հոդված" Ակումբն է (0)
[13 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Պետական Գործիչների Դպրոցը՝ Հայ-Ռուսական Երիտասարդական Համաժողովին (0)
[06 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Հայրենասիրության Դաս՝ Հայոց Արծիվների և ՊԳԵԴ Մասնակցությամբ (0)
[04 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-ը՝ Հայաստան-Ռուսաստան Երիտասարդական 2-րդ Համաժողովի Մասնակից (0)
[27 Սեպտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-YSSF-ը՝ Երիտասարդական Սոցիալական 4-րդ Ֆորումին (0)
[24 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-ն ու Դիվանագետները Կհամագործակցեն (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
25 Ամյա Ազատ, Անկախ Հայաստան (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-YSSF-ը Պատրաստում է Հաջողակ Առաջնորդներ (0)
[22 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Ադամ Սահակյանը Կդառնար 20 Տարեկան ... (0)
[11 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Զորացրում՝ Բանակում, Համալրում՝ ՊԳԵԴ-ում (0)