2013թ-ի մարտի 2-ին մեր կրթական կենտրոնի հյուրն էր ՀՀ ԱԺ պատգամավոր, ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը: Նրա հետ միասին մեր Կենտրոն այցելեցին նաև լրատվական ծառայության աշխատակիցներ Վարդան Քոչարյանը, Աննա Ավագյանը և Արսեն Մկրտչյանը:
Օրվա բանախոսն իր հանդիպումը կառուցեց մասնագիտական ճիշտ կողմնորոշում-փայլուն գիտելիքներ-արժանապատիվ աշխատանք բանաձևի շուրջ:
Որպես իր անձնական կյանքի օրինակ, նա ներկայացրեց Ուրիխանյան Տիգրան անձի և անհատի կայացման ուղին, ունեցած դժվարություններն ու դրանց հաղթահարման սեփական մոտեցումները, որոնց շնորհիվ բազում անգամներ ունեցել է թե հաջողություններ և թե կորուստներ:
ԱԺ պատգամավորը ուսանողներին պատմեց, որ սկզբում, իր ծնողների ցանկությամբ, փորձել է ուսանել բժշկական համալսարանում, բայց այնուհետև ընդունվել է Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան, ուսանելու տարիներին եղել է ակտիվ հասարակական դիրքորոշում ունեցող և դա գործնականում իրականացնող երիտասարդ, ինչի համար բազմաթիվ անգամներ ենթարկվել է կարգապահական տարբեր բնույթի դիտողությունների, որոնք սակայն չեն կոտրել իրեն
...
Կարդալ »»»