Օրեր առաջ մեր Կրթական-Քաղաքական Ծրագրերի Կենտրոնի հյուրերն էին Աբովյան քաղաքի ուսանողական խորհրդի անդամներն՝ իրենց ղեկավար Վեներա Գյուլինյանի գլխավորությամբ:
Ինչպես ներկայացրեց ուսխորհրդի ղեկավարը, իրենք համացանցից տեղեկացել են մեր գործունեության մասին, ուշադրությամբ հետևել են մեր իրականացրած միջոցառումներին և իրենց միության ներսում քննարկումներ են ծավալել համագործակցելու հավանական եզրեր գտնելու հարցի շուրջ: Արդյունքում որոշվել է ընդլայնված պատվիրակությամբ մեկ անգամ այցելել Կրթական-Քաղաքական Ծրագրերի Կենտրոն, ծանոթանալ Կենտրոնի աշխատանքներին, նրա ներկայացուցիչների հետ և տեղում ստանալ իրենց հետաքրքրող բազում հարցերի պատասխաններ:
Ինչպես ասում է հայտնի ասացվածքը. «Ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան հարյուր անգամ լսել» սկզբունքից ելնելով, Աբովյանի ուսանողական խորհրդի ակտիվը հանդիպման հենց սկզբից «անխնա» հարցադրումներ ուղղեց ՊԳԵԴ ղեկավար Գևորգ Մանուկյանին և Կենտրոնի առանձին ծրագրերի պատասխանատուներին, ակնկալելով ստանալ սպառիչ և ամբողջական տեղեկատվություն:
Շնորհիվ մեր Դպրոցի և Աբովյանի ուսանողական խորհրդի երիտասարդների կրթական ու մարդկային բարձր արժեքների, հանդիպումն անցավ բավականին հետաքրքիր, երբեմն էլ նաև բանավիճային պայմաններում:
Կրթական Կենտրոնի ղեկավար Գևորգ Մանուկյանն ու Աբովյանի ուսանողական խորհրդի ղեկավար Վեներա Գյուլինյանն, ուսանողության պահանջով, պայմանավորվեցին մոտակայում կատարել պատասխան այցելություն նաև քաղաք Աբովյան, ինչպես նաև հետայսու կազմակերպել համատեղ կրթական, ինքնազարգացման ու մշակութային արժեքների հաղորդակցմանը միտված միջոցառումներ:
ՊԳԵԴ Հ/Կ-ն շնորհակալություն է հայտնում Աբովյանի ուսանողական խորհրդին՝ իրենց ցուցաբերած կազմակերպվածության, նախաձեռնողականության և պարզապես հիանալի երիտասարդների մեկտեղված լինելու համար
...
Կարդալ »»»