Կրթական-Քաղաքական Ծրագրերի Կենտրոնն, իր գործունեության կարճ, բայց շատ հագեցած երկու տարիների փորձից հետո, 2013թ մարտի 23-ին առաջին անգամ Ծաղկաձորում նախաձեռնել էր կրթական երիտասարդական երկօրյա սեմինար-խորհրդաժողով:
Սեմինարի մասնակիցների թվում էին նաև երիտասարդներ «Հայաստանի ուսանողական ֆորում», «Ավետ կրթա-խորհրդատվական», «Հանրային լրագրության ակումբ», «Մենք», «Աբովյանի ուսանողական խորհուրդ» և «Երիտասարդ դիվանագետների ակումբ» հասարակակական կազմակերպություններից, ինչպես նաև սուրբ Էջմիածնի քարոզչական կենտրոնից:
Սեմինարն իր աշխատանքներն սկսեց Տեր Շահան քահանայի օրհնության ներքո, ով ևս կարևորեց Կրթական Կենտրոնի ցուցաբերած առանձնակի ուշադրությունը՝ առ բարեկիրթ երիտասարդության քաջալերում և նրանց ամենօրյա կրթական իրավունքի ապահովում: Այնուհետև սեմինարին իր ողջույնի խոսքերն ուղղեց Երևանի Պետական Համալսարանի դասախոս, կենսաբանական գիտությունների թեկնածու Մարգարիտա Մաթևոսյանն, ով մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահել Կրթական Կենտրոնի գործունեությունը և ցուցաբերել մանկավարժական-դասախոսական անհրաժեշտ խորհրդատվություն և գործուն աջակցություն:
Աբովյանի ուսանողական խորհրդի նախագահ Վեներա Գյուլինյանն էլ իր ելույթում առանձնակի նշեց այն հանգամանքը, որ իր ղեկավարած կառույցը դեռ նոր է սկսել համագործակցել մեր Կենտրոնի հետ, սակայն վստահ է, որ կարճ ժամանակահատվածում իրենք ևս մեծ ծավալով կներգրավվեն Կենտրոնի կազմակերպած տարբեր կրթական ծրագրերի ու հավաքների կազմակերպման աշխատանքներին, կփորձեն հանդես գալ իրենց սեփական դասախոսությունների ու զեկույցների նախաձեռնությամբ
...
Կարդալ »»»