ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴՊՐՈՑ



Նորություններ » 2013 » Փետրվար » 19 » Երիտասարդական կառույցների ղեկավարներն ու ԱԺ պատգամավորը ՊԳԵԴ-ի «հարձակման» թիրախում
Երիտասարդական կառույցների ղեկավարներն ու ԱԺ պատգամավորը ՊԳԵԴ-ի «հարձակման» թիրախում
19 Փետրվարի 2013 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

2013թ-ի փետրվարի 16-ին մեր Կրթական-Քաղաքական Ծրագրերի Կենտրոնը հյուրընկալել էր «Երիտասարդական կառավարություն», «Երևանի քաղաքապետարան», «Մենք» երիտասարդական շարժման ղեկավարներին և ՀՀ ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանին:

Կրթական Կենտրոնի ուսանողները հնարավորություն ունեցան նախ լսել «ՄԵՆՔ» երիտասարդական շարժման ղեկավար Րաֆֆի Գյոզալյանին, իսկ այնուհետև Սևան Աղաջանյանին, ով հանդիսանում է «Երևանի քաղաքապետարան» երիտասարդական-հասարակական նախաձեռնության համակարգողը: Նրանք հանգամանալից ներկայացրեցին իրենց կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը, նպատակներն ու ապագա ծրագրերը: Կրթական Կենտրոնի սաները բավականին հետաքրքրված էին նշված նախագծերով, ինչպես նաև նրանց հետ համագործակցության եզրեր որոնելով, որի պատճառով բանախոսներին տրվեցին բազում հարցադրումներ՝ տարբեր բովանդակությամբ և ակնկալիքներով:

Այնուհետև ամբիոնը սիրով տրամադրվեց երիտասարդ պատգամավոր Վահան Բաբայանին:
Պատգամավորն իր ողջույնի խոսքում հատուկ կարևորեց մեր Դպրոցի գոյությունն ու նրա ծավալած գործունեությունը, հիշեց, որ Կենտրոնի կազմավորման առաջին իսկ օրերից ինքն ու իր ընկերները սիրով արձագանքել են Կենտրոնի գրեթե բոլոր ծրագրերին ու նախաձեռնություններին, Դպրոց, որտեղ կրթվել են նաև «Երիտասարդական կառավարություն» և «Երիտասարդական քաղաքապետարան» ծրագրերում ներգրավված շատ ու շատ երիտասարդներ, ովքեր այժմ ներգրավված լինելով մեր երկրի հասարակական-քաղաքական գործունեության մի շարք ոլորտներում, պահպանում են իրենց կապն ու գործընկերային հարաբերությունները թե Կենտրոնի և թե անձամբ իր հետ:

Վահան Բաբայանի կողմից նախաձեռնվեց ակտիվ և բաց քննարկում, որը հասարակական, քաղաքական ու երիտասարդական հիմնախնդիրներից զատ, անմասն չթողեց նաև անձնական բնույթի շատ հարցեր:

Հատկապես կարևոր է նշել լսարանի համառությունն ու համարձակ հարցադրումները, որոնք «ստիպեցին» ՊԳԵԴ Հ/Կ ղեկավար Գևորգ Մանուկյանին ևս հայտնվել այդ բանավեճի կիզակետում: Հաստատված այդ թեժ մթնոլորտը հնարավոր եղավ «լիցքաթափել» պատգամավորի առաջարկով՝ շարունակել այդ բանավեճը, ապագայում կազմակերպելով եռօրյա հավաք՝ համապատասխան խորագրով, մասնակիցների ընտրովի սկզբունքով, Հայաստանի որևէ գեղատեսիլ վայրում, ինչն իսկապես ազդեց լսարանի վրա և այդ առաջարկը ողջունվեց երկարատև ծափերով:

Հանդիպման վերջում գրեթե բոլորն էլ գոհ էին և ոգևորված. Ոմանք չէին սպասում նման անմիջական զրույցի, ոմանք էլ կասկածամտորեն էին գուցե տրամադրված՝ անկեղծ հարց ու պատասխանի բովանդակության մասով: Սակայն հանդիպման եզրափակիչ մասում, հյուրերի և մասնակիցների համատեղ ավանդական լուսանկարահանումից հետո, գրեթե ոչ ոք չէր ուզում լքել նիստերի դահլիճը, կիսվում էին իրենց տպավորություններով և փոխանակվում մտքերով:

Հերթական անգամ կարելի է արձանագրել, որ Կրթական Կենտրոնը շարունակում է իր աննախադեպ հանդիպումների շարքը, միաժամանակ ձեռք բերելով ակտիվ գործընկերներ և անհապաղ իրագործման ենթակա երիտասարդական գաղափարներ:


 
Մենք FACEBOOK-ում

Օրացույց

«  Փետրվար 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728
Արխիվ

[17 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ Գործընկերը "3-րդ Հոդված" Ակումբն է (0)
[13 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Պետական Գործիչների Դպրոցը՝ Հայ-Ռուսական Երիտասարդական Համաժողովին (0)
[06 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Հայրենասիրության Դաս՝ Հայոց Արծիվների և ՊԳԵԴ Մասնակցությամբ (0)
[04 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-ը՝ Հայաստան-Ռուսաստան Երիտասարդական 2-րդ Համաժողովի Մասնակից (0)
[27 Սեպտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-YSSF-ը՝ Երիտասարդական Սոցիալական 4-րդ Ֆորումին (0)
[24 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-ն ու Դիվանագետները Կհամագործակցեն (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
25 Ամյա Ազատ, Անկախ Հայաստան (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-YSSF-ը Պատրաստում է Հաջողակ Առաջնորդներ (0)
[22 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Ադամ Սահակյանը Կդառնար 20 Տարեկան ... (0)
[11 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Զորացրում՝ Բանակում, Համալրում՝ ՊԳԵԴ-ում (0)