ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴՊՐՈՑ



Նորություններ » 2013 » Ապրիլ » 19 » Կրթական կենտրոնի ուսանողները՝ լուռ ակցիայի մասնակից
Կրթական կենտրոնի ուսանողները՝ լուռ ակցիայի մասնակից
19 Ապրիլի 2013 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

Այսօր մի խումբ երիտասարդներ լուռ ակցիա էին կազմակերպել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան առջև՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու ԱՄՆ Բոստոն քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակին և սատարելու վիրավորվածներին:

Նրանց դիմավորեցին դեսպանատան անվտանգության աշխատակիցները: Երիտասարդները ծաղիկներ դրեցին դեսպանատան առջև, մոմեր վառեցին և հեռացան:

«Մենք մի խումբ երիտասարդներ ենք, USAID-ի շրջանակներում գործող NDI (Ազգային ժողովրդավարական ինստիտուտ) կազմակերպության առաջնորդների դպրոցի սաներն ենք, և այդ դպրոցի շրջանակներում ենք միմյանց հետ ծանոթացել: Սա կարելի է և հարգանքի տուրք համարել Բոստոնում տեղի ունեցած դեպքերի առթիվ, և կարելի է շնորհակալություն համարել կազմակերպությանը՝ մեզ համար հարթակ ստեղծելու, միմյանց հետ ծանոթանալու համար: Սա այն մինիմալն էր, որ մենք կարող էինք ԱՄՆ-ին ցավակցել ու մեր զորակցությունը հայտնել»,- ասաց Մկրտիչ Ղազարոսյանը:

«Մենք՝ հայերս էլ մեր մաշկի վրա զգացել ենք անմեղ զոհ լինելու ցավը, և նման տեռորները մեզ միշտ դժգոհություն և տհաճ զգացումներ են պարգևում: Մենք կոչ ենք անում հանդուրժողականության»,- ասաց մասնակիցներից Լևոն Ավագյանը:

Հեղինակ` Արմինե Վարդանյան
Աղբյուր` Galatv.am


 
Մենք FACEBOOK-ում

Օրացույց

«  Ապրիլ 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Արխիվ

[17 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ Գործընկերը "3-րդ Հոդված" Ակումբն է (0)
[13 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Պետական Գործիչների Դպրոցը՝ Հայ-Ռուսական Երիտասարդական Համաժողովին (0)
[06 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Հայրենասիրության Դաս՝ Հայոց Արծիվների և ՊԳԵԴ Մասնակցությամբ (0)
[04 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-ը՝ Հայաստան-Ռուսաստան Երիտասարդական 2-րդ Համաժողովի Մասնակից (0)
[27 Սեպտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-YSSF-ը՝ Երիտասարդական Սոցիալական 4-րդ Ֆորումին (0)
[24 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-ն ու Դիվանագետները Կհամագործակցեն (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
25 Ամյա Ազատ, Անկախ Հայաստան (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-YSSF-ը Պատրաստում է Հաջողակ Առաջնորդներ (0)
[22 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Ադամ Սահակյանը Կդառնար 20 Տարեկան ... (0)
[11 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Զորացրում՝ Բանակում, Համալրում՝ ՊԳԵԴ-ում (0)