Այսօր մի խումբ երիտասարդներ լուռ ակցիա էին կազմակերպել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան առջև՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու ԱՄՆ Բոստոն քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակին և սատարելու վիրավորվածներին:
Նրանց դիմավորեցին դեսպանատան անվտանգության աշխատակիցները: Երիտասարդները ծաղիկներ դրեցին դեսպանատան առջև, մոմեր վառեցին և հեռացան:
«Մենք մի խումբ երիտասարդներ ենք, USAID-ի շրջանակներում գործող NDI (Ազգային ժողովրդավարական ինստիտուտ) կազմակերպության առաջնորդների դպրոցի սաներն ենք, և այդ դպրոցի շրջանակներում ենք միմյանց հետ ծանոթացել: Սա կարելի է և հարգանքի տուրք համարել Բոստոնում տեղի ունեցած դեպքերի առթիվ, և կարելի է շնորհակալություն համարել կազմակերպությանը՝ մեզ համար հարթակ ստեղծելու, միմյանց հետ ծանոթանալու համար: Սա այն մինիմալն էր, որ մենք կարող էինք ԱՄՆ-ին ցավակցել ու մեր զորակցությունը հայտնել»,- ասաց Մկրտիչ Ղազարոսյանը:
«Մենք՝ հայերս էլ մեր մաշկի վրա զգացել ենք անմեղ զոհ լինելու ցավը, և նման տեռորները մեզ միշտ դժգոհություն և տհաճ զգացումներ են պարգևում: Մենք կոչ ենք անում հանդուրժողականության»,- ասաց մասնակիցներից Լևոն Ավագյանը
...
Կարդալ »»»