ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴՊՐՈՑ



Նորություններ » Հայտարարություններ, հրապարակումներ
16 Հունիսի 2016 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

A classroom of Armenology will be repaired and named after Adam Sahakyan, who was a senior sergeant and martyred during April four-days lasted war, and was posthumously awarded with Medal for Courage by the president of The Republic of Armenia, and Medal for Combat Service by the command of the president of The Nagorno Karabakh Republic.

This is the initiative of the founder-director of YSSF NGO Gevorg Manukyan, and the founder-director of our sister organization YSF Adrine Bandaryan is the sponsor of this project.By the agreement with the director of the school and Adam's parents, a few days later we will start the repairmant and will end at the beginning of a new academic year by an opening ceremony.

Dear all, youth, professionals, YSSF will be glad to get any support or advice, may it be professional or not, those who can help us in design, can be volunteers, we are ready to cooperate with any of you.Write us on our Facebook page or e-mail us:statefigures@gmail.com

Let's main and preserve the memorial of our heroes, and esteem their deeds every day, started from school.

2016թ-ի ապրիլյան քառօրյա հերոսամարտերում նահատակված մեր զինվորներից դիրքի ավագ, սերժանտ, հետմահու ՀՀ նախագահի հրամանագրով Արիության մեդալով և ԼՂՀ նախագահի հրամանագրով Մարտական ծառայության մեդալով պարգևատրված Ադամ Խաչատուրի Սահակյանի անունով նրա ուսանած դպրոցում կհիմնանորոգվի և նրա անունով կանվանակոչվի հայագիտության դասարան:

... Կարդալ »»»
14 Փետրվարի 2016 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

Dear followers and supporters:

February 6,2016 was the deadline for our Logo contest that was announced a month ago. The logo contest was structured by our Los Angeles organization, Youth Society & Foundation. We received over 70 entries from various parts of the world, such as Russia, UK, USA and France. All the logos were submitted to our sister organization, more specifically head of the team, Adrine Bandaryan. It was a hard decision as all the admissions were talented and beyond expected.

We had indicated that there was going to be only one winner who will be awarded with a Lenovo Laptop. Taking into consideration that all entries were almost at equal value, Adrine Bandaryan decided to also extend financial consideration to participants as 2nd and 3rd place winners.

The contest ceremony will be held on February 20, 2016 at 13:00 in Alec Manukyan, 15a. Please notify us by email if you like to attend the contest ceremony. If you have additional questions or detailed information, please contact us.

ՊԳԵԴ-YSSF կազմակերպության սիրելի հետևորդներ և համակիրներ, օրեր առաջ ավարտվեց Ամերիկայի Միացյալ Նահանգների Լոս Անջելես քաղաքում հիմնադրվող մեր քույր կազմակերպության՝ Youth Society and Foundation-ի (YSF) կողմից հայտարարված խոհրդանիշի (լոգոյի) նախագծերի ներկայացման համար հայտարարված մրցույթի ժամկետը:

... Կարդալ »»»
07 Փետրվարի 2016 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

YSSF fulfills its mission in various foundations and the main source is the internet. You can contact us directly through our website; www.yssf.info. You can find information about our mission, obstacles of YSSF, staff biographies, type of activities, completed projects and accomplishments. Moreover, YSSF is available in many social sites such as Facebook, Twitter, Instagram, Pinterest, Linkedin and Dasaran.am We welcome many forms of contact and look forward to hearing from you in the near future.


https://twitter.com/statefigures
http://yssf.info/
https://www.dasaran.am/page/stateservice
https://www.instagram.com/yssfngo/
https://www.pinterest.com/statefigures/boards/
МШГД-YSSF развивает свою деятельность в различных сферах и основная информация об этом размещена в интернете. А какова работа МШГД в виртуальном портале?www.yssf.info - главный сайт МШГД-YSSF, где можно найти информацию об управляющем персонале, роде деятельности, сделанной работе и достижениях, а также установить обратную связь. МШГД также имеет свою страницу на различных социальных сайтах - facebook, twitter, instagram, dasaran.am, pinterest.

... Կարդալ »»»
13 Ապրիլի 2015 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

ԴԱՍ-ԱՅՑԵԼՈւԹՅՈւՆ ՀԱՅԱՍՏԱՆՈւՄ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՔՈԼԵՋ

Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցը, հավատարիմ մնալով իր առաքելությանը, շարունակում է իր կրթական գործունեությունը ոչ միայն իր հարկի ներքո, այլ նաև արտագնա թրեյնինգներ կազմակերպելու միջոցով: Օրեր առաջ մեր Դպրոցը ձեռք է բերել համագործակցության պայմանավորվածություն Հայաստանում Ֆրանսիական քոլեջի հետ, որի շրջանակներում մեր Դպրոցի դասախոսները ժամանակ առ ժամանակ կիրականացնեն տարբեր բնույթի սեմինարներ և թրեյնինգներ այդ կրթօջախի սաների համար:

Մեր առաջին հանդիպումը Ֆրանսիական քոլեջի ուսանողների հետ տեղի կունենա 2015թ-ի Ապրիլի 16-ին, ժամը 14.00-ին: Այդ օրը Պետական Գործիչների Դպրոցի և Հայաստանի Պետական Կառավարման Ակադեմիայի դասախոս, տնտեսագիտական գիտությունների թեկնածու Լուսինե Մանուչարյանը ուսանողների հետ կվարի դաս-քննարկում` "Մարդկային ռեսուրսների կառավարում" խորագրով: ... Կարդալ »»»
02 Ապրիլի 2015 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԴՊՐՈՑԸ ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է

2015 թ. Մայիսից մեր Դպրոցը, համագործակցելով մի շարք հեղինակավոր մասնագետների և միջազգային կազմակերպությունների հետ, սկսում է իրականացնել ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ՝ 12 տարեկան և բարձր տարիքի աշակերտների, ինչպես նաև ԹՐԵՅՆԻՆԳՆԵՐ` ուսանողների համար, հետևյալ մասնագիտություններով.


- Իրավագիտություն
- Քաղաքագիտություն
- Դիվանագիտություն
- Տնտեսագիտություն
- Հանրային կառավարում
- Մարքեթինգ և Մենեջմենթ
- Զբոսաշրջության (Տուրիզմի) կազմակերպում և կառավարում ... Կարդալ »»»
17 Մարտի 2015 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

2015թ մարտի 16-ին ՀՀ «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոնում» (ԵՄԻԿ ՊՈԱԿ) տեղի ունեցավ «Փաստարկված երիտասարդական քաղաքականություն» թեմայով մինի թրեյնինգը, որն իրականացվում էր «Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտի-Youth Studies Institute» ծրագրերի շրջանակներում։

Հանդիպման բանախոս, նշված ՊՈԱԿ-ի տնօրեն, ոլորտի փորձագետ Դավիթ Հայրապետյանը ներկայացրեց Երիտասարդական քաղաքականության հիմնական դրույթները, տեղական և միջազգային փորձը։

Հանդիպման ընթացքում ԵՄԻԿ ՊՈԱԿ-ի Ծրագրերի և մոնիտորինգի բաժնի գլխավոր մասնագետ Նելլի Գիշյանը ներկայացրեց Արևելյան գործընկերության երկրների փորձը պետական և հասարակական սեկտորների փոխհամագործակցության ոլորտում։

ՊԳԵԴ-YSSF Հ/Կ-ի կողմից սեմինարին մասնակցում էր հիմնադիր-ղեկավար Գևորգ Մանուկյանը, կամավորական փորձագետներ եվրոպական երկրներից:

Սեմինարի ավարտին մասնակիցները ամփոփեցին իրենց տպավորությունները, որոնք հիմնականում կայանում էին նրանում, որ երիտասարդական քաղաքականությունը պետք է հիմնված լինի փաստերի և գիտելիքների վրա: Միայն ճշգրիտ տեղեկատվությունը կարող է օգնել խուսափելու մակերեսային դատողություններից և, որ ամենակարևորն է, կարող է նպաստել ոլորտում ծախսերի արդյունավետության բարձրացմանը:

Հանդիպման արդյունավետ կողմերից կարելի է ընդգծել այն հանգամանքը, որ ընթացքում ջերմ և գործնական կապեր հաստատվեցին սեմինարի մասնակիցներից Նարինե Թեքնեջյանի հետ, ով հանդիսանում է Երիտասարդությունը ուժ է Հ/Կ-ի համանախագահը:

ՊԳԵԴ Հ/Կ-ի ղեկավարն ու Նարինե Թեքնեջյանը ձեռք բերեցին մի շարք գործնական պայմանավորվածություններ, որոնք պետք է կյանքի կոչվեն երկու Հ/Կ-ների համատեղ աշխատանքների արդյունքում:
16 Մարտի 2015 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

Մարտի 15-ին Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցում մեկտեղվել էին ՀՀ ԲՈւՀ-երում և դպրոցներում դասավանդող և հասարակական գործունեությամբ ակտիվ զբաղվող դասախոսներ ու մանկավարժներ, ոչ ֆորմալ կրթություն իրականացնող բազմաթիվ մասնագետներ, ինչպես նաև միջազգային տարբեր կրթական ֆորումների և թրեյնինգների մասնակից երիտասարդներ:

Բոլորին համատեղել էր ՊԳԵԴ Հ/Կ-ի նախաձեռնությունը` 2015թ-ի մայիսից նախաձեռնել կրթական հավակնոտ ծրագիր` միջին և ավագ դպրոցի սովորողների, ինչպես նաև ուսանողների և ավագ սերնդի ներկայացուցիչների համար:

Դպրոցակններին մեր մասնագետները փորձելու են օգտակար լինել իրենց ապագա մասնագիտության ընտրության հարցում, ուսանողներին պետք է ապահովեն որակյալ գիտելիքներ և փորձի փոխանակում ոլորտի հայտնի մասնագետների հետ, իսկ հասուն տարիքի մարդիկ էլ կարող են ձեռք բերել այնպիսի նեղ մասնագիտական գիտելիքներ, որոնք անհրաժեշտ կլինեն իրենց աշխատավայրում, կենցաղում և միջանձնային հարաբերությունների գրեթե բոլոր հարթություններում:

Հաճելի է ընդգծել, որ սեմինարի ավարտից հետո քննարկումները բավականին աշխույժ շարունակվեցին նաև համացանցում, որտեղ ՊԳԵԴ-ն ունի իր մասնագիտական ամբիոնների խմբերը: Այդպիսի քննարկումներից մեկի ժամանակ, երբ զրույցն ընթանում էր դպրոցականների համար նախատեսված 2015թ-ի նոր ուսումնական ծրագրի մասին` ուղղված 12-16 տարեկան աշակերտներին, մեր մասնագետներից Արմինե Հովհաննիսյանի առաջարկով Դպրոցի ղեկավար կազմը որոշեց նոր ծրագրին տալ անվանում` ՎԱՂՎԱ ՄԱՍՆԱԳԻՏՈւԹՅՈւՆԴ ԸՆՏՐԻՐ ԱՅՍՕՐ խորագրով, ինչը, հուսով ենք, շատ շուտով կարժանանա մեր մասնագետների և մեր Դպրոցում սովորել ցանացողների մեծամասնության հավանությանը: Դպրոցի դասավանդողների համար բավականին ոգևորիչ էր այն հանգամանքը, որ մեր քննարկմանը մասնակցում էր նաև ԱՄՆ-ից Հայաստան վերադարձած և ոչ ֆորմալ կրթական ծրագրերով հետքրքրված Սոսի Գևոնեանը, ով իր փորձի և գործունեության շրջանակներում, մեծ հետաքրքրությամբ ունկնդրեց հավաքի բոլոր մասնակիցներին, երբեմն էլ իր ուշագրավ դիտարկումներով և բավականին կառուցողական առաջարկություններով քաջալերեց ու ոգևորեց մեր մասնագետներին:

Սեմինար-քննարկման ավարտին ՊԳԵԴ-YSSF-ը հստակեցրեց իր ամբիոնների և մասնագետների անելիքները, յուրաքանչյուր մասնագետի տրվեցին կոնկրետ հանձնարարականներ, որոնք ամբողջովին կավարտվեն առաջիկա ամսվա ընթացքում, ինչից հետո մեր Դպրոցը պատրաստ կլինի ընդունել սովորողների ոչ միայն Հայաստանից, այլ նաև ամառային դպրոցի շրջանակներում որոշ քանակությամբ աշակերտների նաև սփյուռքից: Այս ուղղությամբ Դպրոցի ղեկավարությունը պարտավորվեց հետևողական աշխատանքներ տանել համապատասխան պետական պաշտոնյաների և ոլորտի պատասխանատուների հետ` ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում:
05 Սեպտեմբերի 2014 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

«Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցը» տեղեկացնում է 2014-2015թթ ուսումնական տարվա ընդունելության մասին:

Ավագ դպրոցի պատանիները, ԲՈՒՀ-երում սովորող երիտասարդները, Հայաստանում բնակություն հաստատած սփյուռքի մեր հայրենակիցները, ինչպես նաև բոլոր նրանք, ովքեր նախապատվություն են տալիս ոչ ֆորմալ կրթությանն ու շարունակական ինքնակրթությանը, սիրով հրավիրում ենք մեր դպրոց` միասին սովորելու ... Կարդալ »»»
26 Մայիսի 2014 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

2014թ-ի մայիսի 24-ը «Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց» հասարակական կազմակերպության տարեգրության մեջ կգրանցվի որպես գործնական ձեռքբերումների և համագործակցության հաստատման նշանավոր ու լավագույն օրերից մեկը: Մեր գործունեության ընթացքում այդ օրը նշանավորվեց մեր Հ/Կ-ի կողմից առաջին համագործակցության-հուշագրի ստորագրմամբ՝ «Հայաստանի Երիտասարդական Կառավարություն» նախագծի հետ:

«ՊԳԵԴ-YSSF» Հ/Կ-ի կողմից համատեղ համագործակցության հուշագիրն ստորագրեց Հ/Կ փոխնախագահ Զորիկ Հանիսյանը, իսկ «ՀԵԿ» նախագծի կողմից՝ ծրագրի համակարգող Արմեն Ասլյանը:

Համագործակցության հուշագրի համաձայն և նրա շրջանակներում այսուհետ հնարավոր է դարձել միասնական ու համատեղ ջանքերով կազմակերպել երիտասարդական, հասարակական, գիտակրթական ու միջազգային փոխանակումների ծրագրեր ու միջոցառումներ, երիտասարդներին հետաքրքրող և նրանց անհանգստացնող տարբեր ոլորտներում միասնաբար հանդես գալու համար սահմանել հստակ նախապայմաններ, սկզբունքներ և համատեղ պլատֆորմներ ... Կարդալ »»»
04 Մայիսի 2014 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

Սիրելի երիտասարդներ

«ՊԳԵԴ-YSSF» երիտասարդական հասարակական կազմակերպության խորհուրդը նախաձեռնել է մայիսի 9-ին՝ Շուշիի ազատագրման տոնակատարությանն ընդառաջ, Եռաբլուր պանթեոնում կազմակերպել տարածքի հարդարման և մաքրման աշխատանքներ:

Խնդրում ենք բոլոր շահագրգիռ մարդկանց և երիտասարդներին՝ համատեղ մասնակցել մայիսի 8-ին մեր կողմից կազմակերպվող ակցիային, որն ապագայում հուսանք կդառնա բարի ավանդություն բոլորիս համար:

Մայիսի 8-ին, ժամը 16.00-ին հանդիպում ենք Եռաբլուր պանթեոնի Սրբոց Նահատակաց եկեղեցում՝ մոմավառությամբ հիշելով բոլոր նահատակներին և աղոթքով առ Աստված՝ Հայաստան երկրի խաղաղության, բարեկեցության և անկորուստ հաջողությունների համար ... Կարդալ »»»
1 2 3 4 »
 
Մենք FACEBOOK-ում

Օրացույց

«  Մայիս 2024  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Արխիվ

[17 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ Գործընկերը "3-րդ Հոդված" Ակումբն է (0)
[13 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Պետական Գործիչների Դպրոցը՝ Հայ-Ռուսական Երիտասարդական Համաժողովին (0)
[06 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Հայրենասիրության Դաս՝ Հայոց Արծիվների և ՊԳԵԴ Մասնակցությամբ (0)
[04 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-ը՝ Հայաստան-Ռուսաստան Երիտասարդական 2-րդ Համաժողովի Մասնակից (0)
[27 Սեպտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-YSSF-ը՝ Երիտասարդական Սոցիալական 4-րդ Ֆորումին (0)
[24 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-ն ու Դիվանագետները Կհամագործակցեն (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
25 Ամյա Ազատ, Անկախ Հայաստան (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-YSSF-ը Պատրաստում է Հաջողակ Առաջնորդներ (0)
[22 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Ադամ Սահակյանը Կդառնար 20 Տարեկան ... (0)
[11 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Զորացրում՝ Բանակում, Համալրում՝ ՊԳԵԴ-ում (0)