ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴՊՐՈՑ



Նորություններ » Հայտարարություններ, հրապարակումներ
07 Մարտի 2014 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

«Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցը» կանանց միջազգային տոնին ընդառաջ, մեծ սիրով տեղեկացնում է, որ Դպրոցի 3 ուսանողուհիներ՝ Իսկուհի Համբարյանը, Մարիամ Իսայանը և Ժենյա Պողոսյանը, հաջողությամբ հանձնել են ընդունելության քննությունները և ընդունվել Ազգային Ժողովրդավարության Ինստիտուտի կողմից կազմակերպվող «Կին Առաջնորդների Դպրոց»:

Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցը և ողջ ուսանողությունը շնորհավորում են մեր աղջիկներին՝ իրենց համար այդ կարևոր և հերթական հաղթանակի համար:
05 Մարտի 2014 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

2014թ-ի մարտի 5-ին լրանում է հայ մեծանուն ռազմական ու պետական գործիչ Սպարապետ Վազգեն Սարգսյանի 55 ամյակը:

«Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի» ղեկավար կազմը հրավիրում է իր ուսանողներին ժամը 13.00-ին համատեղ այցելելու մեր ժամանակակից պատմության բացառիկ հերոսի ու մեծանուն հայի շիրիմին, որտեղ միշտ գարունն է բուրում և գարնան խենթության ուժով ենք ներշնչվում:

Հարգելի բացականեր չեն լինում, բայց նաև պատահում են………..
20 Փետրվարի 2014 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

«Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց»-ը աննախադեպ և փոխշահավետ պայմաններով ՀՐԱՎԻՐՈւՄ է մասնագետներ՝ Դպրոցում դասավանդելու նպատակով: Մասնագետներին ներկայացվող պահանջներն են.

1. Բարձրագույն կրթություն լրագրություն, քաղաքագիտություն, միջազգային հարաբերություններ, իրավագիտություն, սոցիոլոգիա, հանրային կառավարում և օտար լեզուների մասնագիտությամբ (դիմորդները կարող են լինել նաև նշված մասնագիտություններով ուսանողներ):
2. Դասախոսությունները պետք է զուգակցվեն Power Point ծրագրով պատրաստված սլայդներով և այլ դիդակտիկ նյութերով, ինտերակտիվ տարրաբնույթ մեթոդներով:
3. Այլ մասնագիտությամբ դասավանդողների դիմումները կքննարկվեն առանձին և անհատապես:
4. Տարիքային սահմանափակում չկա:

Դպրոցում դասավանդելու, դիմումների (ներկայացնելով ինքնակենսագրություն, լուսանկար) և այլ մանրամասներին տեղեկանալու համար կարող եք դիմել statefigures@gmail.com էլեկտրոնային հասցեին:
18 Փետրվարի 2014 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

«Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցը» տեղեկացնում է, որ 2014թ-ի փետրվարի 22-ին, ժամը 15.00-ին Դպրոցի բանախոսն է լինելու «ԿԵՆՏՐՈՆ» հեռուստաընկերության հեռուստալրագրող, մեկնաբան և մի քանի հեռուստանախագծերի հեղինակ Պետրոս Ղազարյանը:

Հանդիպման խորագիրն է «Երիտասարդները քաղաքականության և քաղաքականությունը՝ երիտասարդների մեջ»:

Ակնկալում ենք շատ հետաքրքիր և թեժ բանավեճ, որին սիրով հրավիրում ենք մեր գործընկեր երիտասարդներին: Հանդիպմանը ներկա կարող են գտնվել նաև այս տարի մեր Դպրոց ընդունվելու համար դիմած բոլոր դիմորդները (ընդունելության հարցազրույցի հրավիրում էնք սույն թվականի մարտի 1-ին, ժամը 15:00):

Մշտապես բացառիկ ու կրթության դարբնոց՝ Պետական Գործիչների Դպրոց:
17 Փետրվարի 2014 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի ուսանողներն այսօր ստացել են հաճելի և գործնական առաջարկություն «Հայաստանի Երիտասարդական Կառավարություն» նախաձեռնության ղեկավարների կողմից:

Ըստ այդմ, «Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցում» սովորող բոլոր ուսանողները կարող են առանց մրցույթային փուլն անցնելու, ներգրավվել այս ծրագրի մեջ, իսկ որակյալ գիտելիքներ և առավել շահագրգռվածություն ունեցող ուսանողները կարող են հայտ ներկայացնել նաև իրենց նախասիրած ոլորտի «Երիտասարդ Նախարարի» պաշտոնը ստանձնելու համար:

Շնորհակալությամբ ընդունելով այս առաջարկը, «Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցը» հայտարարում է, որ պատրաստ է բոլոր Հ/Կ-ների հետ բաց համագործակցության բոլոր ձևաչափերում: Միաժամանակ տեղեկացնում ենք՝ մենք սկիզբ ենք դնում ՀՀ-ում գործող մի շարք ակտիվ հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության հուշագրերի ստորագրման գործընթացի:

Հուսով ենք, «Հայաստանի Երիտասարդական Կառավարություն» նախագծի ղեկավար կազմի հետ տարվող բանակացությունների շնորհիվ մոտ ապագայում կազդարարենք մեր մուտքը դեպի ակտիվ հասարակական, ուսումնական և ազգանվեր գործունեություն:
10 Փետրվարի 2014 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

Բոլոր այն պատանիներն (14 տարեկան և բարձր) ու երիտասարդներն, ովքեր ցանկություն ունեն մասնակցելու մեր Դպրոցի Կրթական-Քաղաքական Ծրագրերին ու դասընթացներին, ապա մինչև 2014թ-ի մարտի 5-ը statesfigures@gmail.com էլ.հասցեին պետք է ուղարկեն ինքնակենսագրություն (CV, լուսանկար, հեռախոսահամարի նշումով):

Ինքնակենսագրություն ուղարկած բոլոր թեկնածուները կհրավիրվեն Դպրոց` հարցազրույցի: Լիահույս ենք, դուք կհավանեք մեր աննախադեպ կրթական ծրագրերն ու տեխնիկապես հագեցած միջավայրը, կվաստակեք ոչ միայն դիվանագիտական, քաղաքագիտական, իրավագիտական ու այլ բնույթի գիտելիքներ, այլ նաև կհարստացնեք ձեր հմտությունները` փորձառու մարդկանց ու գործիչների հետ անմիջական հաղորդակցության շնորհիվ:
18 Դեկտեմբերի 2013 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

«Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի» ուսանողները, հաջողությամբ եզրափակելով ուսումնական տարին, նախաձեռնել են աննախադեպ ծրագիր. Ամանորը դիմավորել երկկողմանի և միակողմանի ծնողազուրկ երեխաներին նվերներ մատուցելուց հետո միայն, որպեսզի Նոր Տարվա լիառատ սեղանների շուրջ նստելուց առաջ վստահ լինեն՝ դրսում որևէ ծնողազուրկ երեխա չի մրսում համապատասխան հագուստ չունենալու կամ իր խնամակալի կողմից բնակարանի տաքացման վարձավճարների անվճարունակության պատճառով:

Այդ նպատակով մեր Դպրոցի սաները դեկտեմբերի 21-ին կայցելեն համապատասխան բնակարաններ, որտեղ ապրում են նման փոքրիկներ և իրենց համեստ աջակցությունը կնվիրաբերեն այդ ընտանիքներին: Հուսով ենք, այս բացառիկ քայլը կլինի ոգևորիչ մեր ուսանողների համար ու կդառնա բարի ավանդություն նաև իրենց առաջադեմ ու կայացած համարող մարդկանց համար:

Մեր դպրոցի բոլոր ուսանողներին և բոլոր նրանց, ովքեր կկամենան միանալ մեզ, հրավիրում ենք դեկտեմբերի 21-ին, ժամը 15.30-ին Նոր Նորքում գտնվող Հայկի արձանի մոտ, որտեղից փոքր խմբերով կսկսենք այցելությունները համապատասխան բնակարաններ:

Թող Ամանորի հանդեպ սպասումը արդարացված լինի, իսկ տոնը՝ համընդհանուր բոլոր փոքրիկների համար:
04 Նոյեմբերի 2013 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

2013թ-ի նոյեմբերի 2-ին, «Պետական Գործիչների Դպրոց» ծրագրի շրջանակներում, մեր Կրթական-Քաղաքական Ծրագրերի Կենտրոնի բանախոսն էր ՀՀ Դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը:

Դասախոսության թեման էր «Հայաստանի Հանրապետության դատարանակազմությունը»: Հյուրը, դասախոսության շրջանակներում, ներկայացրեց Հայաստանի դատարանների կառուցվածքը, գործառույթներն ըստ ատյանների, իրավասություններն ու պարտականությունները:

Ունկնդիրների հետաքրքրությունն այնքան մեծ էր թեմայի նկատմամբ, որ հարցերի շրջանակը դուրս եկավ դասախոսության հիմնական թեմայի շրջանակներից: Ի պատիվ բանախոսի հմտության ու փորձառության, նրան հաջողվեց հանդիպումը վարել ինտերակտիվ մեթոդներով, ունկնդիրներին մատչելի ու բազմաթիվ օրինակներով ներկայացրեց դատարանի առաքելությունն, արդարադատություն իրականացնելու բացառիկ իրավասության սահմաններն ու հիմնական կանոնները, պատասխանեց երիտասարդներին հուզող բազմաբնույթ ու բազմաթիվ հարցադրումների ... Կարդալ »»»
03 Սեպտեմբերի 2013 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

«Ակտիվ երիտասարդ քաղաքացիների նախաձեռնություն» ՀԿ-ն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության և ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացնում է «Կամավորությունը նույնպես աշխատանք է» ծրագիրը: Ծրագրի նպատակն է ստեղծել կամավորների կոորդինացման բազա՝ հանդիսանալով երիտասարդ և գործատու կապող օղակ, աջակցել երիտասարդներին կամավորական աշխատանքի միջոցով ստանալ մասնագիտական (ինչպես նաև ադմինիստրատիվ) աշխատանքային հավելյալ փորձ:

Ծրագրով նախատեսվում է ` 1. Ուսուցողական դասընթաց հետևյալ թեմաներով` - Ինչ է կամավորությունը, ում համար է այն, ինչ է տալիս, - Առաջնորդություն, - Ժամանակի կառավարում, - Թիմային աշխատանք, - Կոնֆլիկտների հաղթահարում, - Հանդիպում-քննարկում տվյալ ոլորտի ներկայացուցչի հետ /հոկտեմբեր/,

2. Երկամսյա կամավորական մասնագիտական աշխատանք համապատասխան կազմակերպություններում` նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին /կնքվում է պայամանգիր, ամբողջ գործընթացը համակարգվում է կազմակերպության կողմից/ ... Կարդալ »»»
20 Նոյեմբերի 2012 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

Շաբաթ օրը, նոյեմբերի 24-ին, ժամը 15.00-ին մեր Կրթական Քաղաքական Ծրագրերի Կենտրոնի հյուրն է լինելու Մոսկվաբնակ հայազգի կինոլրագրող, «Նոյան Տապան» շարժական կինոակումբի ղեկավար Գայանե Օսիպովան:
Դպրոցի բանախոսը ներկայացնելու է "Мерилин Монро в стране Достоевского" (Մերլին Մոնրոն Դոստոևսկու երկրում) փաստավավերագրական ֆիլմը, որի սցենարի հեղինակն ու բեմադրիչն է Լյուդմիլա Տեմնովան:
Ֆիլմը ներկայացնում է մի կնոջ պատմություն, ով իր մանկությունն անցկացրել է մանկատներում, երբևէ չի տեսել իր հորը, իր վաստակած բոլոր գումարներներն ուղղել է իր շարունակական կրթության ապահովմանն ու մասնագիտական հմտությունների կատարելագործմանը, ով միայնակ է անցել իրեն բաժին հասած դժվարությունների միջով ու կայացել կյանքում: Եվ այդ կնոջ անունն է Նորմա Ջին Բեյքեր, որն ավելի շատ բոլորին հայտնի է որպես Մերլին Մոնրո:
Ֆիլմում առաջին անգամ կներկայացվի Մոնրոյի կապերը ռուս պաշտոնյաների ու գործակալների հետ, ինչպես նաև շատ ու շատ հետաքրքիր փաստեր, որոնք օգնել են նրան կյանքի հատակից բարձրանալ մինչև ամենավերին օղակներ: Նրա կյանքի որոշ դրվագներ, կարծում ենք, կարող են դառնալ օրինակ՝ իրենց համար ինքնուրույն ուղի հարթող յուրաքանչյուր երիտասարդի, հատկապես կին գործիչների համար:

« 1 2 3 4 »
 
Մենք FACEBOOK-ում

Օրացույց

«  Մայիս 2024  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Արխիվ

[17 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ Գործընկերը "3-րդ Հոդված" Ակումբն է (0)
[13 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Պետական Գործիչների Դպրոցը՝ Հայ-Ռուսական Երիտասարդական Համաժողովին (0)
[06 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Հայրենասիրության Դաս՝ Հայոց Արծիվների և ՊԳԵԴ Մասնակցությամբ (0)
[04 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-ը՝ Հայաստան-Ռուսաստան Երիտասարդական 2-րդ Համաժողովի Մասնակից (0)
[27 Սեպտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-YSSF-ը՝ Երիտասարդական Սոցիալական 4-րդ Ֆորումին (0)
[24 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-ն ու Դիվանագետները Կհամագործակցեն (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
25 Ամյա Ազատ, Անկախ Հայաստան (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-YSSF-ը Պատրաստում է Հաջողակ Առաջնորդներ (0)
[22 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Ադամ Սահակյանը Կդառնար 20 Տարեկան ... (0)
[11 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Զորացրում՝ Բանակում, Համալրում՝ ՊԳԵԴ-ում (0)