ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴՊՐՈՑ



Նորություններ » Հարցազրույցներ, ելույթներ
11 Մայիսի 2016 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

Xnews.am-ը շարունակում է ներկայացնել "Մի երիտասարդի պատմություն" խորագիրը: Մեր զրուցակիցը Պետական Գործիչների երիտասարդական դպրոց ՀԿ նախագահ Գեւորգ Մանուկյանն է:

Գեւորգ, Ձեր կարծիքով հիմնականում ինչ խնդիրների են հանդիպում հայ երիտասարդները:
Ինձ համար երիտասարդություն հասկացողությունը ոչ միայն ժամանակային հասկացողություն է, այլ նաև տարածական: Ուստի ես ունեմ երիտասարդական տարիքի իմ դասակարգումը` 1. Ուսումնասիրող երիտասարդ` 18-24 տարեկան, հասուն երիտասարդ` 25-33 և 3. Բանիմաց, փորձառու երիտասարդ` 35-45 տարեկան: Ու այս ժամանակային բոլոր հատվածներում, իմ պատկերացմամբ, մեր երիտասարդները հանդիպում են մի շարք խնդիրների և դժվարությունների, որոնք բնորոշ են իրենց տարիքին և զբաղվածությանը, այն ոլորտներին, որտեղ նրանք ներգրավված են, ուստի մի քանի խնդիր թվարկել կամ կարևորել դրանցից մի քանիսը, այնքան էլ օբյեկտիվ պատկեր չի ստացվի: Եթե փորձեմ նշել այս երեք տարիքային խմբերի երիտսարդներին հանդիպող ընդհանուր խնդիրները, պետք է առանձնացնեմ անարդարությունը, երիտասարդներին բարոյականություն և արդարմտություն քարոզողների անազնիվ գործունեությունը, միշտ ինչ որ խմբի մարդկանց կողմից յուրայինի և օտարի համարվելը, հասարակության և շրջապատի մարդկանց կողմից աջակցության, ոգևորության, սատարումի կամ ոգևորության բացակայությունը, մեծ տարածում ստացած չկամեցողության ախտը: Այնպիսի երևույթներ, ինչպիսիք կոռուպցիան է, տգետների մեծարումն ու առաջ քաշումը, ցածր աշխատավարձերը, ես ստորադասում եմ վերը թվարկված խնդիրներից, որովհետև գլխավորի կարգավորմամբ կվերանան նաև դրանց մանր ու տհաճ հետևաքները:

... Կարդալ »»»
01 Հուլիսի 2012 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

Կրթական-Քաղաքական Ծրագրերի Կենտրոնը պատիվ ունի տեղեկացնելու, որ Կենտրոնական Բանկի, Նասդաք ՕՄԵՔՍ Արմենիայի, Ֆինանսների նախարարության, Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարության ու ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության (USAID) կողմից կազմակերպված «Տնտեսության զարգացման իմ մոդելը կենսաթոշակային բարեփոխումների համատեքստում» մրցույթի ամփոփման արդյունքում, 2012թ-ի հունիսի 29-ին ԿՔԾ Կենտրոնի ուսանող, Կենտրոնի ղեկավարի օգնական Սարգիս Ադիկյանի ներկայացրած աշխատանքը արժանացել է լավագույն գնահատականի: Ստորև ներկայացնում ենք հատված՝ մրցութային հանձնաժողովի անդամ, ԱՄՆ ՄԶԳ/ԿԱԲԾ Աշխատանքի շուկայի և կենսաթոշակի գծով խորհրդատու Սուսաննա Կարապետյանի ելույթից մի հատված. «Սարգիս Ադիկյանի աշխատանքը, որը մրցութային ժյուրիի կողմից դասակարգվել է լավագույնների շարքում, իմ կարծիքով, բավականաչափ ուշագրավ դիտարկումներ էր պարունակում, հատկապես, տնտեսության զարգացման հեռանկարների ուրվագծման տեսակետից ... Կարդալ »»»
14 Ապրիլի 2012 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

«Քվեարկիր հանուն մատչելի և որակյալ կրթության» ծրագրի շրջանակներում այսօր անցկացվեց կլոր սեղան-քննարկում: Այն կազմակերպվել էր «Հանուն կրթության և գիտության» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ:
2012թ.-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպություններ, ուսանողներ, դասախոսներ եկել էին քննակրելու ՀՀ բարձրագույն կրթության ոլորտի խնդիրները:
«Հանուն կրթության և գիտության» ՀԿ-ի նախագահ Մերի Ալեքսանյանը բացման խոսքում ներկայացրեց կրթության ոլորտում առկա մի շարք խնդիրներ` նշելով. «Մեր բուհական համակարգը կառուցվածքային առումով մոտենում է եվրոպական չափանիշներին, բայց բովանդակային առումով այն դեռ խորհրդային է: Արևմտյան կրթական չափանիշներին համապատասխան դասախոսների վերապատրաստման, ինչպես նաև` կրթական նոր ծրագրերի և դասընթացների մշակման և ներդրման մի շարք խնդիրներ ունենք»,-ասաց նա:
Նա նշեց նաև, որ կրթության առաջխաղացման համար շատ կարևոր է պետության ֆինանսական աջակցությունը:
Առաջիկա խորհրդարանական ընտրություններում առաջադրված մի շարք կուսակցություններ ներկայացրեցին իրենց անելիքնները գիտության ոլորտի բարելավմնան ուղղությամբ: Ներկա էին «Միավորված հայեր», ՀՅԴ, ՀՀԿ, «Ժառանգություն», ՀԱԿ և ԲՀԿ կուսակցությունների կրթության հարցերով զբաղվող ներկայացուցիչները: Կուսակցությունների ծրագրերի ներկայացումից հետո եղավ քննարկում, հնչեցին` հարցեր, կարծիքներ, առաջարկներ:
Աղբյուր PanARMENIAN.Net
 
Մենք FACEBOOK-ում

Օրացույց

«  Մայիս 2024  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Արխիվ

[17 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ Գործընկերը "3-րդ Հոդված" Ակումբն է (0)
[13 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Պետական Գործիչների Դպրոցը՝ Հայ-Ռուսական Երիտասարդական Համաժողովին (0)
[06 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Հայրենասիրության Դաս՝ Հայոց Արծիվների և ՊԳԵԴ Մասնակցությամբ (0)
[04 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-ը՝ Հայաստան-Ռուսաստան Երիտասարդական 2-րդ Համաժողովի Մասնակից (0)
[27 Սեպտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-YSSF-ը՝ Երիտասարդական Սոցիալական 4-րդ Ֆորումին (0)
[24 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-ն ու Դիվանագետները Կհամագործակցեն (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
25 Ամյա Ազատ, Անկախ Հայաստան (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-YSSF-ը Պատրաստում է Հաջողակ Առաջնորդներ (0)
[22 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Ադամ Սահակյանը Կդառնար 20 Տարեկան ... (0)
[11 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Զորացրում՝ Բանակում, Համալրում՝ ՊԳԵԴ-ում (0)