ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴՊՐՈՑ



Նորություններ » 2012 » Ապրիլ » 14 » Կրթական կենտրոնի ղեկավարը մասնակցել է «Քվեարկիր հանուն մատչելի և որակյալ կրթության» ծրագրի շրջանակներում անցկացվելիք կլոր սեղան-քննարկմանը
Կրթական կենտրոնի ղեկավարը մասնակցել է «Քվեարկիր հանուն մատչելի և որակյալ կրթության» ծրագրի շրջանակներում անցկացվելիք կլոր սեղան-քննարկմանը
14 Ապրիլի 2012 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

«Քվեարկիր հանուն մատչելի և որակյալ կրթության» ծրագրի շրջանակներում այսօր անցկացվեց կլոր սեղան-քննարկում: Այն կազմակերպվել էր «Հանուն կրթության և գիտության» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ:
2012թ.-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպություններ, ուսանողներ, դասախոսներ եկել էին քննակրելու ՀՀ բարձրագույն կրթության ոլորտի խնդիրները:
«Հանուն կրթության և գիտության» ՀԿ-ի նախագահ Մերի Ալեքսանյանը բացման խոսքում ներկայացրեց կրթության ոլորտում առկա մի շարք խնդիրներ` նշելով. «Մեր բուհական համակարգը կառուցվածքային առումով մոտենում է եվրոպական չափանիշներին, բայց բովանդակային առումով այն դեռ խորհրդային է: Արևմտյան կրթական չափանիշներին համապատասխան դասախոսների վերապատրաստման, ինչպես նաև` կրթական նոր ծրագրերի և դասընթացների մշակման և ներդրման մի շարք խնդիրներ ունենք»,-ասաց նա:
Նա նշեց նաև, որ կրթության առաջխաղացման համար շատ կարևոր է պետության ֆինանսական աջակցությունը:
Առաջիկա խորհրդարանական ընտրություններում առաջադրված մի շարք կուսակցություններ ներկայացրեցին իրենց անելիքնները գիտության ոլորտի բարելավմնան ուղղությամբ: Ներկա էին «Միավորված հայեր», ՀՅԴ, ՀՀԿ, «Ժառանգություն», ՀԱԿ և ԲՀԿ կուսակցությունների կրթության հարցերով զբաղվող ներկայացուցիչները: Կուսակցությունների ծրագրերի ներկայացումից հետո եղավ քննարկում, հնչեցին` հարցեր, կարծիքներ, առաջարկներ:
Աղբյուր PanARMENIAN.Net
 
Մենք FACEBOOK-ում

Օրացույց

«  Ապրիլ 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Արխիվ

[17 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ Գործընկերը "3-րդ Հոդված" Ակումբն է (0)
[13 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Պետական Գործիչների Դպրոցը՝ Հայ-Ռուսական Երիտասարդական Համաժողովին (0)
[06 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Հայրենասիրության Դաս՝ Հայոց Արծիվների և ՊԳԵԴ Մասնակցությամբ (0)
[04 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-ը՝ Հայաստան-Ռուսաստան Երիտասարդական 2-րդ Համաժողովի Մասնակից (0)
[27 Սեպտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-YSSF-ը՝ Երիտասարդական Սոցիալական 4-րդ Ֆորումին (0)
[24 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-ն ու Դիվանագետները Կհամագործակցեն (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
25 Ամյա Ազատ, Անկախ Հայաստան (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-YSSF-ը Պատրաստում է Հաջողակ Առաջնորդներ (0)
[22 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Ադամ Սահակյանը Կդառնար 20 Տարեկան ... (0)
[11 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Զորացրում՝ Բանակում, Համալրում՝ ՊԳԵԴ-ում (0)