ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴՊՐՈՑ



Նորություններ » 2012 » Հուլիս » 1 » Մեր ուսանողը՝ Մրցանակակիր
Մեր ուսանողը՝ Մրցանակակիր
01 Հուլիսի 2012 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

Կրթական-Քաղաքական Ծրագրերի Կենտրոնը պատիվ ունի տեղեկացնելու, որ Կենտրոնական Բանկի, Նասդաք ՕՄԵՔՍ Արմենիայի, Ֆինանսների նախարարության, Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարության ու ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության (USAID) կողմից կազմակերպված «Տնտեսության զարգացման իմ մոդելը կենսաթոշակային բարեփոխումների համատեքստում» մրցույթի ամփոփման արդյունքում, 2012թ-ի հունիսի 29-ին ԿՔԾ Կենտրոնի ուսանող, Կենտրոնի ղեկավարի օգնական Սարգիս Ադիկյանի ներկայացրած աշխատանքը արժանացել է լավագույն գնահատականի: Ստորև ներկայացնում ենք հատված՝ մրցութային հանձնաժողովի անդամ, ԱՄՆ ՄԶԳ/ԿԱԲԾ Աշխատանքի շուկայի և կենսաթոշակի գծով խորհրդատու Սուսաննա Կարապետյանի ելույթից մի հատված. «Սարգիս Ադիկյանի աշխատանքը, որը մրցութային ժյուրիի կողմից դասակարգվել է լավագույնների շարքում, իմ կարծիքով, բավականաչափ ուշագրավ դիտարկումներ էր պարունակում, հատկապես, տնտեսության զարգացման հեռանկարների ուրվագծման տեսակետից: Հեղինակը կապ է տեսնում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման և կենսաթոշակային հիմնադրամներում կուտակվող խնայողությունների միջև: Ռեֆերատում այս շեշտադրումն ինձ համար ուշագրավ էր: Երկար փողերի առկայությունը տնտեսության մեջ, իրոք, կարող է և պետք է դառնա ՓՄՁ-ի զարգացման, հետևաբար և նոր աշխատատեղերի ստեղծման ռեսուրս: Ինչ մեխանիզմներով և ինչ արագությամբ բարեփոխումը կսկսի կատարել իր այդ առաքելությունը, իհարկե ցույց կտա ժամանակը: Ռեֆերատի հեղինակը, սակայն, զերծ է մնացել այս գաղափարը մանրամասնելուց, մինչդեռ առավել խորը վերլուծությունը կարող էր նաև այս աշխատանքը դարձնել լավագույնը: Շնորհավորում եմ երկրորդ պատվավոր մրցանակը շահելու կապակցությամբ»:



 
Մենք FACEBOOK-ում

Օրացույց

«  Հուլիս 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Արխիվ

[17 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ Գործընկերը "3-րդ Հոդված" Ակումբն է (0)
[13 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Պետական Գործիչների Դպրոցը՝ Հայ-Ռուսական Երիտասարդական Համաժողովին (0)
[06 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Հայրենասիրության Դաս՝ Հայոց Արծիվների և ՊԳԵԴ Մասնակցությամբ (0)
[04 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-ը՝ Հայաստան-Ռուսաստան Երիտասարդական 2-րդ Համաժողովի Մասնակից (0)
[27 Սեպտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-YSSF-ը՝ Երիտասարդական Սոցիալական 4-րդ Ֆորումին (0)
[24 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-ն ու Դիվանագետները Կհամագործակցեն (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
25 Ամյա Ազատ, Անկախ Հայաստան (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-YSSF-ը Պատրաստում է Հաջողակ Առաջնորդներ (0)
[22 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Ադամ Սահակյանը Կդառնար 20 Տարեկան ... (0)
[11 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Զորացրում՝ Բանակում, Համալրում՝ ՊԳԵԴ-ում (0)