ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴՊՐՈՑ



Նորություններ » 2015 » Ապրիլ » 2 » ԸՆԴՈւՆԵԼՈւԹՅՈւՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԴՊՐՈՑՈւՄ
ԸՆԴՈւՆԵԼՈւԹՅՈւՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԴՊՐՈՑՈւՄ
02 Ապրիլի 2015 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԴՊՐՈՑԸ ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է

2015 թ. Մայիսից մեր Դպրոցը, համագործակցելով մի շարք հեղինակավոր մասնագետների և միջազգային կազմակերպությունների հետ, սկսում է իրականացնել ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ՝ 12 տարեկան և բարձր տարիքի աշակերտների, ինչպես նաև ԹՐԵՅՆԻՆԳՆԵՐ` ուսանողների համար, հետևյալ մասնագիտություններով.


- Իրավագիտություն
- Քաղաքագիտություն
- Դիվանագիտություն
- Տնտեսագիտություն
- Հանրային կառավարում
- Մարքեթինգ և Մենեջմենթ
- Զբոսաշրջության (Տուրիզմի) կազմակերպում և կառավարում

ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈւՄ ԿԴԱՍԱՎԱՆԴՎԵՆ ՀԵՏԵՎՅԱԼ ԱՌԱՐԿԱՆԵՐԸ

- Միջազգային հարաբերություններ
- Դիվանագիտական էթիկետ և արարողակարգ
- Հանրային և մարդկային ռեսուրսների կառավարում
- Կառավարման և կարիեռայի հոգեբանություն
- Քաղաքացիական և քրեական իրավունք
- Քաղաքական գործչիիմիջ: Լիդերություն
- Հասարակայնության հետ կապեր. PR և գովազդ
- Բանակցությունների և բանավեճերի վարման արվեստ
- Ապակողմնորոշում և ստի բացահայտում՝ ժեստերի միջոցով
- Կոնֆլիկտոլոգիա: Կոնֆլիկտի կառավարում
- Տեղեկատվական և հոգեբանական պատերազմներ
- Հռետորիկա: Ազդեցիկ խոսքի արվեստ

Մինչ դասընթացների սկիզբը, մեր դասախոսները կիրականացնեն նախնական թրեյնինգներ սկսնակ սովորողների համար՝ յուրաքանչյուր բնագավառի առանձնահատկություններին ծանոթացնելու նպատակով: Թրեյնինգների ավարտից հետո, սովորողների ընտրությամբ, նրանք կընդգրկվեն մասնագիտական համապատասխան հոսքերում, հնարավորություն կունենան ստանալու տվյալ ոլորտի բարձրակարգ գիտելիքներ և գործնական հմտություններ, որոնք կնպաստեն սովորողների հետագա մասնագիտական կողմորոշման հստակեցմանը և կոնկրետ ոլորտներում նրանց ինքնակայացմանը:

Ուսումնառության ընթացքում մեր Դպրոցի սովորողները կմասնակցեն մի շարք միջազգային, պատանեկան, երիտասարդական, կրթական սեմինարների, ֆորումների և կրթական-փոխանակման ծրագրերի, կհանդիպեն ՀՀ-ում և սփյուռքում հայտնի հասարակական, քաղաքական ու պետական գործիչների:
Դասընթացները վարելու են Հանրապետության լավագույն դասախոսներից ու մանկավարժներից ընտրված դասընթացավարներ, պետական և կառավարման ոլորտում ներկայումս աշխատող հեղինակավոր մասնագետներ:

Ծրագրի ավարտին շրջանավարտներին տրվելու են հավաստագրեր:

Դասընթացները վճարովի են, շաբաթական 2 անգամ՝ 2-ական ժամով: Դպրոցում սովորել ցանկացողները պետք է իրենց լուսանկարը և ինքնակենսագրությունն ուղարկեն STATEFIGURES@GMAIL.COM էլ. հասցեին, իսկ անհրաժեշտության դեպքում` զանգահարել 091-008-318 հեռախոսահամարին:

Ձեզ հուզող բոլոր հարցերով կարող եք գրել նշված էլ.հասցեին, սիրով կպատասխանենք բոլոր նամակներին:
 
Մենք FACEBOOK-ում

Օրացույց

«  Ապրիլ 2015  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930
Արխիվ

[17 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ Գործընկերը "3-րդ Հոդված" Ակումբն է (0)
[13 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Պետական Գործիչների Դպրոցը՝ Հայ-Ռուսական Երիտասարդական Համաժողովին (0)
[06 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Հայրենասիրության Դաս՝ Հայոց Արծիվների և ՊԳԵԴ Մասնակցությամբ (0)
[04 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-ը՝ Հայաստան-Ռուսաստան Երիտասարդական 2-րդ Համաժողովի Մասնակից (0)
[27 Սեպտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-YSSF-ը՝ Երիտասարդական Սոցիալական 4-րդ Ֆորումին (0)
[24 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-ն ու Դիվանագետները Կհամագործակցեն (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
25 Ամյա Ազատ, Անկախ Հայաստան (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-YSSF-ը Պատրաստում է Հաջողակ Առաջնորդներ (0)
[22 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Ադամ Սահակյանը Կդառնար 20 Տարեկան ... (0)
[11 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Զորացրում՝ Բանակում, Համալրում՝ ՊԳԵԴ-ում (0)