ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴՊՐՈՑ



Նորություններ » 2015 » Մարտ » 17 » ՊԳԵԴ-YSSF-ը` Երիտասարդական քաղաքականության հետազոտողների կողքին
ՊԳԵԴ-YSSF-ը` Երիտասարդական քաղաքականության հետազոտողների կողքին
17 Մարտի 2015 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

2015թ մարտի 16-ին ՀՀ «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոնում» (ԵՄԻԿ ՊՈԱԿ) տեղի ունեցավ «Փաստարկված երիտասարդական քաղաքականություն» թեմայով մինի թրեյնինգը, որն իրականացվում էր «Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտի-Youth Studies Institute» ծրագրերի շրջանակներում։

Հանդիպման բանախոս, նշված ՊՈԱԿ-ի տնօրեն, ոլորտի փորձագետ Դավիթ Հայրապետյանը ներկայացրեց Երիտասարդական քաղաքականության հիմնական դրույթները, տեղական և միջազգային փորձը։

Հանդիպման ընթացքում ԵՄԻԿ ՊՈԱԿ-ի Ծրագրերի և մոնիտորինգի բաժնի գլխավոր մասնագետ Նելլի Գիշյանը ներկայացրեց Արևելյան գործընկերության երկրների փորձը պետական և հասարակական սեկտորների փոխհամագործակցության ոլորտում։

ՊԳԵԴ-YSSF Հ/Կ-ի կողմից սեմինարին մասնակցում էր հիմնադիր-ղեկավար Գևորգ Մանուկյանը, կամավորական փորձագետներ եվրոպական երկրներից:

Սեմինարի ավարտին մասնակիցները ամփոփեցին իրենց տպավորությունները, որոնք հիմնականում կայանում էին նրանում, որ երիտասարդական քաղաքականությունը պետք է հիմնված լինի փաստերի և գիտելիքների վրա: Միայն ճշգրիտ տեղեկատվությունը կարող է օգնել խուսափելու մակերեսային դատողություններից և, որ ամենակարևորն է, կարող է նպաստել ոլորտում ծախսերի արդյունավետության բարձրացմանը:

Հանդիպման արդյունավետ կողմերից կարելի է ընդգծել այն հանգամանքը, որ ընթացքում ջերմ և գործնական կապեր հաստատվեցին սեմինարի մասնակիցներից Նարինե Թեքնեջյանի հետ, ով հանդիսանում է Երիտասարդությունը ուժ է Հ/Կ-ի համանախագահը:

ՊԳԵԴ Հ/Կ-ի ղեկավարն ու Նարինե Թեքնեջյանը ձեռք բերեցին մի շարք գործնական պայմանավորվածություններ, որոնք պետք է կյանքի կոչվեն երկու Հ/Կ-ների համատեղ աշխատանքների արդյունքում:
 
Մենք FACEBOOK-ում

Օրացույց

«  Մարտ 2015  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Արխիվ

[17 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ Գործընկերը "3-րդ Հոդված" Ակումբն է (0)
[13 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Պետական Գործիչների Դպրոցը՝ Հայ-Ռուսական Երիտասարդական Համաժողովին (0)
[06 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Հայրենասիրության Դաս՝ Հայոց Արծիվների և ՊԳԵԴ Մասնակցությամբ (0)
[04 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-ը՝ Հայաստան-Ռուսաստան Երիտասարդական 2-րդ Համաժողովի Մասնակից (0)
[27 Սեպտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-YSSF-ը՝ Երիտասարդական Սոցիալական 4-րդ Ֆորումին (0)
[24 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-ն ու Դիվանագետները Կհամագործակցեն (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
25 Ամյա Ազատ, Անկախ Հայաստան (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-YSSF-ը Պատրաստում է Հաջողակ Առաջնորդներ (0)
[22 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Ադամ Սահակյանը Կդառնար 20 Տարեկան ... (0)
[11 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Զորացրում՝ Բանակում, Համալրում՝ ՊԳԵԴ-ում (0)