ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴՊՐՈՑ



Նորություններ » 2015 » Ապրիլ » 13 » ՊԳԵԴ-YSSF-ը կդասավանդի Հայաստանում Ֆրանսիական քոլեջում
ՊԳԵԴ-YSSF-ը կդասավանդի Հայաստանում Ֆրանսիական քոլեջում
13 Ապրիլի 2015 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

ԴԱՍ-ԱՅՑԵԼՈւԹՅՈւՆ ՀԱՅԱՍՏԱՆՈւՄ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՔՈԼԵՋ

Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցը, հավատարիմ մնալով իր առաքելությանը, շարունակում է իր կրթական գործունեությունը ոչ միայն իր հարկի ներքո, այլ նաև արտագնա թրեյնինգներ կազմակերպելու միջոցով: Օրեր առաջ մեր Դպրոցը ձեռք է բերել համագործակցության պայմանավորվածություն Հայաստանում Ֆրանսիական քոլեջի հետ, որի շրջանակներում մեր Դպրոցի դասախոսները ժամանակ առ ժամանակ կիրականացնեն տարբեր բնույթի սեմինարներ և թրեյնինգներ այդ կրթօջախի սաների համար:

Մեր առաջին հանդիպումը Ֆրանսիական քոլեջի ուսանողների հետ տեղի կունենա 2015թ-ի Ապրիլի 16-ին, ժամը 14.00-ին: Այդ օրը Պետական Գործիչների Դպրոցի և Հայաստանի Պետական Կառավարման Ակադեմիայի դասախոս, տնտեսագիտական գիտությունների թեկնածու Լուսինե Մանուչարյանը ուսանողների հետ կվարի դաս-քննարկում` "Մարդկային ռեսուրսների կառավարում" խորագրով:

Հանդիպումն առավել հետաքրքրական և ինտերակտիվ իրականացնելու նպատակով, ՊԳԵԴ-ի կողմից սեմինարին կմասնակցի նաև ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի Ֆինանսական շուկաների և Մակրոտնտեսական վերլուծությունների ամբիոնի վարիչ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու, դոցենտ Վիլեն Խաչատրյանը:

Սպասվում է բավականին հիշարժան սեմինար-քննարկում, որին կարող են մասնակցել նաև Պետական Գործիչների Դպրոցի ուսանողները:

ՊԳԵԴ-YSSF Հ/Կ-ն լիահույս է Հայաստանում Ֆրանսիական քոլեջի հետ ձեռք բերված համագործակցության արդյունավետությանը և պատրաստ է տրամադրել միայն որակյալ գիտելիքներ և հմտություններ մեր կրթօջախների սովորողներին:
 
Մենք FACEBOOK-ում

Օրացույց

«  Ապրիլ 2015  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930
Արխիվ

[17 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ Գործընկերը "3-րդ Հոդված" Ակումբն է (0)
[13 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Պետական Գործիչների Դպրոցը՝ Հայ-Ռուսական Երիտասարդական Համաժողովին (0)
[06 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Հայրենասիրության Դաս՝ Հայոց Արծիվների և ՊԳԵԴ Մասնակցությամբ (0)
[04 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-ը՝ Հայաստան-Ռուսաստան Երիտասարդական 2-րդ Համաժողովի Մասնակից (0)
[27 Սեպտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-YSSF-ը՝ Երիտասարդական Սոցիալական 4-րդ Ֆորումին (0)
[24 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-ն ու Դիվանագետները Կհամագործակցեն (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
25 Ամյա Ազատ, Անկախ Հայաստան (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-YSSF-ը Պատրաստում է Հաջողակ Առաջնորդներ (0)
[22 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Ադամ Սահակյանը Կդառնար 20 Տարեկան ... (0)
[11 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Զորացրում՝ Բանակում, Համալրում՝ ՊԳԵԴ-ում (0)