ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴՊՐՈՑ



Նորություններ » 2014 » Սեպտեմբեր » 5 » Ընդունելություն ՊԳԵԴ(YSSF)-ում
Ընդունելություն ՊԳԵԴ(YSSF)-ում
05 Սեպտեմբերի 2014 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

«Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցը» տեղեկացնում է 2014-2015թթ ուսումնական տարվա ընդունելության մասին:

Ավագ դպրոցի պատանիները, ԲՈՒՀ-երում սովորող երիտասարդները, Հայաստանում բնակություն հաստատած սփյուռքի մեր հայրենակիցները, ինչպես նաև բոլոր նրանք, ովքեր նախապատվություն են տալիս ոչ ֆորմալ կրթությանն ու շարունակական ինքնակրթությանը, սիրով հրավիրում ենք մեր դպրոց` միասին սովորելու:

Մեր դպրոցում ուսանել ցանկացողները պետք է իրենց ինքնակենսագրությունները` CV-ն, լուսանկարի առկայությամբ, մինչև սեպտեմբերի 15-ը ուղարկեն մեր դպրոցի էլեկտրոնային հասցեին` statefigures@gmail.com
Լրացուցիչ հայտնում ենք, որ ուսումնական տարին իր մեջ ներառելու է հետևյալ ուսումնական դասընթացները`

Սեպտեմբեր-հոկտեմբեր
-ՀՀ հարաբերությունները հարևան պետությունների հետ
Ա. Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները
Բ. Հայաստանի և Իրանի հարաբերությունները
Գ. Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները
Դ. Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները

-ՀՀ հարաբերությունները ոչ հարևան պետությունների հետ
Ա. Հայաստանի և Արաբական երկրների հարաբերությունները
Բ. Հայաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները
Գ. Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները
Դ. Հայաստանի և Չինաստանի հարաբերությունները

Նոյեմբեր-դեկտեմբեր
- Դիվանագիտական էթիկա և արարողակարգ

Փետրվար-մարտ
- Կառավարման էթիկա և լիդերի հոգեբանություն

Ապրիլ-մայիս
- ՀՀ Ազգային անվտանգության հայեցակարգը և համեմատականը հարևան երկրների հետ

Հունիս-հուլիս
- Հանդիպումների շարք ՀՀ պետական, հասարակական, քաղաքական գործիչների և քաղաքացիական նախաձեռնությունների անդամների հետ
ՀԻՇԵՑՈՒՄ. Պետական Գործիչների Դպրոցում ուսանելն անվճար է, ուսանողներին տրվում է հնարավորություն` մասնակցելու ճամբարների, արշավների, ֆորում-հավաքների, սեմինար-քննարկումների, հեռուստանախագծերի, միջազգային մի շարք կրթական ու հասարակական գիտաժողովների ու ֆլեշ-մոբերի:

Դասընթացն ավարտելուց հետո ուսանողներն ստանում են ՀԱՎԱՍՏԱԳԻՐ: Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք նամակ գրել մեր Էլ.հասցեին(statefigures@gmail.com) կամ ֆեյսբուքյան էջին` Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց (մեր պաշտոնական կայքն է` www.yssf.info):
 
Մենք FACEBOOK-ում

Օրացույց

«  Սեպտեմբեր 2014  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Արխիվ

[17 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ Գործընկերը "3-րդ Հոդված" Ակումբն է (0)
[13 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Պետական Գործիչների Դպրոցը՝ Հայ-Ռուսական Երիտասարդական Համաժողովին (0)
[06 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Հայրենասիրության Դաս՝ Հայոց Արծիվների և ՊԳԵԴ Մասնակցությամբ (0)
[04 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-ը՝ Հայաստան-Ռուսաստան Երիտասարդական 2-րդ Համաժողովի Մասնակից (0)
[27 Սեպտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-YSSF-ը՝ Երիտասարդական Սոցիալական 4-րդ Ֆորումին (0)
[24 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-ն ու Դիվանագետները Կհամագործակցեն (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
25 Ամյա Ազատ, Անկախ Հայաստան (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-YSSF-ը Պատրաստում է Հաջողակ Առաջնորդներ (0)
[22 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Ադամ Սահակյանը Կդառնար 20 Տարեկան ... (0)
[11 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Զորացրում՝ Բանակում, Համալրում՝ ՊԳԵԴ-ում (0)