ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴՊՐՈՑ



Նորություններ » 2015 » Մարտ » 16 » ՊԳԵԴ-YSSF-ը կդասավանդի նաև դպրոցականներին
ՊԳԵԴ-YSSF-ը կդասավանդի նաև դպրոցականներին
16 Մարտի 2015 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

Մարտի 15-ին Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցում մեկտեղվել էին ՀՀ ԲՈւՀ-երում և դպրոցներում դասավանդող և հասարակական գործունեությամբ ակտիվ զբաղվող դասախոսներ ու մանկավարժներ, ոչ ֆորմալ կրթություն իրականացնող բազմաթիվ մասնագետներ, ինչպես նաև միջազգային տարբեր կրթական ֆորումների և թրեյնինգների մասնակից երիտասարդներ:

Բոլորին համատեղել էր ՊԳԵԴ Հ/Կ-ի նախաձեռնությունը` 2015թ-ի մայիսից նախաձեռնել կրթական հավակնոտ ծրագիր` միջին և ավագ դպրոցի սովորողների, ինչպես նաև ուսանողների և ավագ սերնդի ներկայացուցիչների համար:

Դպրոցակններին մեր մասնագետները փորձելու են օգտակար լինել իրենց ապագա մասնագիտության ընտրության հարցում, ուսանողներին պետք է ապահովեն որակյալ գիտելիքներ և փորձի փոխանակում ոլորտի հայտնի մասնագետների հետ, իսկ հասուն տարիքի մարդիկ էլ կարող են ձեռք բերել այնպիսի նեղ մասնագիտական գիտելիքներ, որոնք անհրաժեշտ կլինեն իրենց աշխատավայրում, կենցաղում և միջանձնային հարաբերությունների գրեթե բոլոր հարթություններում:

Հաճելի է ընդգծել, որ սեմինարի ավարտից հետո քննարկումները բավականին աշխույժ շարունակվեցին նաև համացանցում, որտեղ ՊԳԵԴ-ն ունի իր մասնագիտական ամբիոնների խմբերը: Այդպիսի քննարկումներից մեկի ժամանակ, երբ զրույցն ընթանում էր դպրոցականների համար նախատեսված 2015թ-ի նոր ուսումնական ծրագրի մասին` ուղղված 12-16 տարեկան աշակերտներին, մեր մասնագետներից Արմինե Հովհաննիսյանի առաջարկով Դպրոցի ղեկավար կազմը որոշեց նոր ծրագրին տալ անվանում` ՎԱՂՎԱ ՄԱՍՆԱԳԻՏՈւԹՅՈւՆԴ ԸՆՏՐԻՐ ԱՅՍՕՐ խորագրով, ինչը, հուսով ենք, շատ շուտով կարժանանա մեր մասնագետների և մեր Դպրոցում սովորել ցանացողների մեծամասնության հավանությանը: Դպրոցի դասավանդողների համար բավականին ոգևորիչ էր այն հանգամանքը, որ մեր քննարկմանը մասնակցում էր նաև ԱՄՆ-ից Հայաստան վերադարձած և ոչ ֆորմալ կրթական ծրագրերով հետքրքրված Սոսի Գևոնեանը, ով իր փորձի և գործունեության շրջանակներում, մեծ հետաքրքրությամբ ունկնդրեց հավաքի բոլոր մասնակիցներին, երբեմն էլ իր ուշագրավ դիտարկումներով և բավականին կառուցողական առաջարկություններով քաջալերեց ու ոգևորեց մեր մասնագետներին:

Սեմինար-քննարկման ավարտին ՊԳԵԴ-YSSF-ը հստակեցրեց իր ամբիոնների և մասնագետների անելիքները, յուրաքանչյուր մասնագետի տրվեցին կոնկրետ հանձնարարականներ, որոնք ամբողջովին կավարտվեն առաջիկա ամսվա ընթացքում, ինչից հետո մեր Դպրոցը պատրաստ կլինի ընդունել սովորողների ոչ միայն Հայաստանից, այլ նաև ամառային դպրոցի շրջանակներում որոշ քանակությամբ աշակերտների նաև սփյուռքից: Այս ուղղությամբ Դպրոցի ղեկավարությունը պարտավորվեց հետևողական աշխատանքներ տանել համապատասխան պետական պաշտոնյաների և ոլորտի պատասխանատուների հետ` ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում:
 
Մենք FACEBOOK-ում

Օրացույց

«  Մարտ 2015  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Արխիվ

[17 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ Գործընկերը "3-րդ Հոդված" Ակումբն է (0)
[13 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Պետական Գործիչների Դպրոցը՝ Հայ-Ռուսական Երիտասարդական Համաժողովին (0)
[06 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Հայրենասիրության Դաս՝ Հայոց Արծիվների և ՊԳԵԴ Մասնակցությամբ (0)
[04 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-ը՝ Հայաստան-Ռուսաստան Երիտասարդական 2-րդ Համաժողովի Մասնակից (0)
[27 Սեպտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-YSSF-ը՝ Երիտասարդական Սոցիալական 4-րդ Ֆորումին (0)
[24 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-ն ու Դիվանագետները Կհամագործակցեն (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
25 Ամյա Ազատ, Անկախ Հայաստան (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-YSSF-ը Պատրաստում է Հաջողակ Առաջնորդներ (0)
[22 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Ադամ Սահակյանը Կդառնար 20 Տարեկան ... (0)
[11 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Զորացրում՝ Բանակում, Համալրում՝ ՊԳԵԴ-ում (0)