01 Հուլիսի 2016 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտը և Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցը շարունակում են գործընկերային հանդիպումների շարքը: Օրեր առաջ ՊԳԵԴ-YSSF երիտասարդներն այցելել էին ԵՈւԻ-YSI գրասենյակ:
ԵՈՒԻ աշխատակազմի ներկայացուցիչները ներկայացրեց իրականացրած ծրագրերը, հետազոտությունները, ապա բուռն քննարկում ծավալվեց երիտասարդական ոլորտի խնդիրների շուրջ:
ՊԳԵԳ ՀԿ-ի նախագահ Գևորգ Մանուկյանը կարևորեց երիտասարդական ոլորտի կազմակերպությունների միջև համագործակցության անհրաժեշտությունը, երիտասարդների համար գիտակցումը, որ կազմակերպությունները միտված են երիտասարդի հետ համատեղ աշխատանքներ իրականացնելուն, ոչ թե պարզապես ժամանակ անցկացնելու համար են ստեղծված: Քննարկման ընթացքում ԵՈՒԻ տնօրեն Մարինա Գալստյանը ներկայացրեց երիտասարդական ոլորտն ու հայ երիտասարդների առանձնահատկությունները, երիտասարդական հասարակական կազմակերպությունների գործունեության ու կարիքների գնահատման անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ այսօր երիտասարդները փնտրում են տարբեր հարթակներ՝ ուղղված իրենց կարիքներին:
...
Կարդալ »»»
01 Հուլիսի 2016 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
Հունիսի 24-ին Եվրասիա միջազգային համալսարանում մեկնարկեց «Համաշխարհային խաղաղության տեղական արմատները» թեմայով երկօրյա գիտաժողովը: Վերջինս կազմակերպվել է Սթոնհիլ քոլեջի (Մասաչուսեթս, ԱՄՆ), Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (Հայաստան) և Եվրասիա միջազգային համալսարանի ջանքերով:
Բացման խոսքով հանդես եկավ ԱՄՆ-ի Սթոնհիլ քոլեջի քաղաքագիտության և միջազգային հետազոտությունների ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աննա Օհանյանը: Բանախոսը ներկայացրեց թեմայի, խնդրի կարևորությունը և գիտաժողովի անհրաժեշտությունը տարածաշրջանում:
Ելույթով հանդես եկավ ԵՄ պատվիրակության նախագահ, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին, ով անդրադարձավ խնդրի կարևորությանն ու բարձրաձայնմանը հատկապես Հայաստանում, հնարավոր արդյունավետ և համամարդկային ուղիների որոնմանը քաղաքական խաչմերուկներում, միջազգային լսարաններում:
...
Կարդալ »»»