ՊԳԵԴ-YSSF-ի Խոսքը Լսելի է, Կարծիքները՝ Հիմնավոր
01 Հուլիսի 2016 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
![]() Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտը և Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցը շարունակում են գործընկերային հանդիպումների շարքը: Օրեր առաջ ՊԳԵԴ-YSSF երիտասարդներն այցելել էին ԵՈւԻ-YSI գրասենյակ:
ԵՈՒԻ աշխատակազմի ներկայացուցիչները ներկայացրեց իրականացրած ծրագրերը, հետազոտությունները, ապա բուռն քննարկում ծավալվեց երիտասարդական ոլորտի խնդիրների շուրջ: ՊԳԵԳ ՀԿ-ի նախագահ Գևորգ Մանուկյանը կարևորեց երիտասարդական ոլորտի կազմակերպությունների միջև համագործակցության անհրաժեշտությունը, երիտասարդների համար գիտակցումը, որ կազմակերպությունները միտված են երիտասարդի հետ համատեղ աշխատանքներ իրականացնելուն, ոչ թե պարզապես ժամանակ անցկացնելու համար են ստեղծված: Քննարկման ընթացքում ԵՈՒԻ տնօրեն Մարինա Գալստյանը ներկայացրեց երիտասարդական ոլորտն ու հայ երիտասարդների առանձնահատկությունները, երիտասարդական հասարակական կազմակերպությունների գործունեության ու կարիքների գնահատման անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ այսօր երիտասարդները փնտրում են տարբեր հարթակներ՝ ուղղված իրենց կարիքներին: Այսօր ՀԿ-ները կարող են ստեղծել այդ հարթակները, օրինակ, մասնագիտական առաջադրանքներ տալ երիտասարդներին, ներգրավել երիտասարդների, ովքեր բուհն ավարտելուց հետո աշխատանք փնտրելու ճանապարհին ունեն նաև ազատ ժամանակ և պատրաստ են ակտիվորեն ներգրավվել մասնագիտական հետաքրքրություն ներկայացնող միջոցառումներում, փորձ ձեռք բերել և պրակտիկ աշխատանքի հնարավորություն ունենալ: Ծրագրերի օգնական Անուշ Նալղրանյանը ներկայացրեց Լիտվայում իր մասնակցությամբ կայացած «Երիտասարդական քաղաքականության հետագա զարգացման քայլերը Արևելյան գործընկերության երկրներում» դասընթացի նպատակը, մանրամասները, երիտասարդական քաղաքականության և ոլորտի լիտվական օրինակը: ԵՈՒԻ-ի և «Պետական գործիչների երիտասարդական դպրոց» ՀԿ-ի ներկայացուցիչների միջև հանդիպման մասնակիցները հիմնականում ուսանողներ էին, ովքեր ներգրավված լինելով հասարակական կազմակերպությունում, նշեցին, որ այսօր վարկանիշային է երիտասարդի համար լինել երիտասարդական կազմակերպության անդամ, մասնակցել երիտասարդական ծրագրերի, քարոզել երիտասարդական դաշտում իրականացվող ծրագրերը: Մասնակիցները մտահոգություն հայտնեցին հայ երիտասարդների այն մասի անտարբերության շուրջ, ովքեր նախընտրում են արտասահմանյան կամ «անուն հանած», սակայն ոչ արդյունավետ ծրագրերի մասնակցել՝ միայն հեղինակության, սոցիալական ցանցում լուսանկարներ տեղադրելու համար, քան տեղական որակյալ ծրագրերի, որոնք արվում են հանուն գաղափարի, օգնելու, անհրաժեշտության: Կողմերը նկատեցին, որ երիտասարդական հասարակական ոլորտում ավելի շատ ներգրավված են իգական սեռի ներկայացուցիչները, և հասարակական կազմակերպությունները կամ որոլտի այլ կառույցներ այսօր արական սեռի մասնակցության կարիք ունեն: Այստեղ կարևորվեց ծրագրերի ճիշտ հանրայնացումը, առհասարակ կարևորելու հասարակական գործունեությունը, գիտակցումը, որ երիտասարդական ոլորտում կարևորագույն դերակատարը հենց երիտասարդն է: Նշենք, որ «Պետական գործիչների երիտասարդական դպրոց» ՀԿ-ն աշխատում է տարբեր երիտասարդների հետ՝ անկախ մասնագիտական, քաղաքական պատկանելությունից։ ՀԿ-ն իրականացրել է և շարունակում է կատարել բարեգործական միջոցառումներ, տարբեր թեմաներով դասընթացներ,մրցույթներ, որոնք կազմակերպվում և իրագործվում են կազմակերպության անդամ և համակիր երիտասարդների կողմից, ունի դուստր կազմակերպություն ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում՝ Երիտասարդների հանրություն և հիմնադրամը (YSF), որտեղ ներգրավված երիտասարդների ու ատենապետուհի Ադրինե Բանդարյանի շնորհիվ հնարավոր է եղել նաև Հայաստանում խրախուսել շատ շնորհալի երիտասարդների: |
Մենք FACEBOOK-ում
Օրացույց
Արխիվ
|