Վերջերս տեղի ունեցավ «Մեդիացիան որպես միջպետական կոնֆլեկտների լուծման այլընտրանքային տեխնոլոգիա-3» դպրոցի հերթական հանդիպումը:
Դասընթացի մասնակիցները մասնակցեցին իրավիճակային խաղ-բանակցությունների` ներկայացնելով Պերանա և Հայմարիա պետությունների շահերը: Մասնակիցներին նախապես տրված էր գործնական առաջադրանք, որի ընթացքում մասնակիցները պետք է կարողանային զարգացնել իրենց թիմային աշխատելու կարողությունը:
Բանակցությունների ժամանակ ներածական խոսքով հանդես եկան երկու պետությունների ղեկավարները: Ամեն ղեկավար ներկայացրեց իր պատվիրակության անդամների: Այնուհետև յուրաքանչյուր պատվիրակության անդամներ հանդես եկան ելույթներով:
Թեմայի վերաբերյալ բերվեցին հետաքրքիր փաստարկներ, լուսանկարներ որոնք առավել համոզիչ էին դարձնում թիմերի խոսքը: Այնուհետև բանակցությունների ավարտից հետո քննարկվեցին մասնակիցների կողմից թույլ տված սխալները բանակցությունների ժամանակ:
Նշված ծրագրին ակտիվ ներգրավված էր և իր մասնակցությամբ քննարկումներն առավել հետաքրքրական դարձրեց ՊԳԵԴ-YSSF Դպրոցի Միջազգային կապերի հաստատման և համակարգման բաժնի ղեկավար Գառնիկ Դավթյանը:
ՊԳԵԴ-YSSF-ը կարևորում է իր երիտասարդների բազմակողմանի զարգացմանը միտված բոլոր կրթական ու հասարակական բնույթի միջոցառումները և շնորհակալություն է հայտնում գործընկեր բոլոր կազմակերպություններին, ովքեր նպաստում են մեր սովորողների ինքնազարգացմանն ու ինքնադրսևորմանը: