ՊԳԵԴ-YSSF-ը՝ Ամերիկյան Խորհուրդների Գրասենյակում
22 Նոյեմբերի 2015 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
![]() It’s not a secret that the youth of YSSF is always looking for new non-formal educational areas, which is used for the development of the team members. This time YSSF team visited the American Councils of Armenia, EducationUSA. We got acquainted with their office weeks ago during the EducationUSA fair which is organized 2 times in a year, in October and in May. Due to the cooperation with the EducationUSA adviser Shushanna Abovyan we managed to visit American Councils of Armenia.
Shuhanna Abovyan gave a very interesting and inspiring speech, moreover, during her speech she introduced their mission and all the programs of the American Councils. American Councils office in Armenia is one of the 400 offices across the world. It was founded in 1992 by the Department of State of the USA. EducationUSA Armenia provides students with accurate, comprehensive and current information about how to apply to U.S. colleges and universities. All services, including lending library of test preparation and books, individual consultations, workshops, sample testing, group advising, lectures are free of charge. Shushanna shared her own experiences and said that their office is unique with the free outflow of information, which is encouraged instead of being punished. She answered to all the questions of the members of YSSF stating that she is ready to include our members to their voluntary works and other possible activities. At the end of the meeting Shushanna Abovyan and YSSF director Gevorg Manukyan agreed that their work is aimed to help our youngsters to develop and success. Անհրաժեշտ Խորհուրդներ՝ Ամերիկյան Խորհուրդների Գրասենյակում Այն, որ «ՊԳԵԴ-YSSF» Հ/Կ-ի երիտասարդները մշտապես զբաղված են ոչ ֆորմալ կրթական հարթակների որոնմամբ և դրանք ի նպաստ իրենց ու թիմակիցների զարգացման օգտագործմանը ներդնելուն, վաղուց արդեն գաղտնիք չէ ոչ միայն Հայաստանում, այլև Եվրոպական մի շարք երկրներում, իսկ անցած տարվանից նաև Ամերիկա մայրցամաքում: ՊԳԵԴ-ցիների հերթական և առօրյա որոնումներն ու նոր կրթական տարածքների պրպտումներն այս անգամ նրանց տարան Հայաստանի Հանրապետությունում Ամերիկյան Խորհուրդների Գրասենյակ: Գրասենյակի հետ մեր ծանոթությունը սկսվել էր շաբաթներ առաջ՝ ամերիկյան համալսարանների և քոլեջների կրթական ցուցահանդեսի շրջանակներում, որտեղ ձեռք բերվեց գործընկերային և հետայսու սերտ փոխգործակցության համաձայնություն: Օրեր առաջ ՊԳԵԴ-YSSF մի խումբ երիտասարդներ EducationUSA խորհրդատու Շուշաննա Աբովյանի հետ ձեռք բերված համաձայնության շրջանակներում, այցելեցին «Իմպերիում Պլազա» բիզնես կենտրոնում տեղակայված Ամերիկյան Խորհուրդների Գրասենյակ: Հետաքրքիր ու բովանդակալից զրույցի ընթացքում նա հանգամանորեն նկարագրեց իրենց առաքելությունը, իրականացվող ծրագրերն ու նախագծերը: EducationUSA-ի հայաստանյան գրասենյակը աշխարհի տարբեր երկրներում գործող ավելի քան 400 գրասենյակերից մեկն է: Հայաստանում գործում է 1992 թ.-ից՝ ԱՄՆ պետդեպարտամենտի հովանավորությամբ: Առաջարկում է տարբեր կրթական ծրագրեր, տեղեկատվական աջակցություն և որակյալ խորհրդատվություն՝ ԱՄՆ-ում սովորել ցանկացող և ուսումը շարունակել ցանկացող հայ պատանիներին ու երիտասարդներին: Նրանք առաջարկում են կրթություն բոլորին և նպաստում են անաչառ և արդի տեղեկատվության տարածմանը: Հանդիպման ընթացքում Շուշաննան կիսվեց իր անձնական փորձով և հետաքրքիր միտք հայտնեց, որ իրենց գրասենյակը բացառիկ է նրանով, որտեղ տեղեկատվության «արտահոսքը» ոչ թե պատժվում է, այլ խրախուսվում: Նա մեծ սիրով և համբերատարությամբ պատասխանեց «ՊԳԵԴ/YSSF» Հ/Կ-ի ակտիվ երիտասարդներին հուզող բազմաբնույթ հարցերին և ավելի մոտ ծանոթանալով «ՊԳԵԴ/YSSF» Հ/Կ-ի գործունեությանն ու նպատակներին, Շուշաննա Աբովյանը պատրաստակամություն հայտնեց համագործակցել մեզ հետ և մեր մասնակցությունն ապահովել տարբեր ծրագրերում ու կամավորական աշխատանքներում: Հանդիպման ավարտին «ՊԳԵԴ-YSSF» Հ/Կ ղեկավար Գևորգ Մանուկյան և Շուշաննա Աբովյանը համակարծիք եղան, որ մեր համատեղ աշխատանքները նպատակաուղղված են ի նպաստ մեր երիտասարդ սերնդի համակողմանի զարգացման, նրանց մեջ «Մարդ» կոնցեպցիան լավագույնս զարգացնելու և բացառիկ հաջողություններ արձանագրելու համար: |
Մենք FACEBOOK-ում
Արխիվ
|