2015 թվականի նոյեմբերի 2-ին Երևանում Հայ-Ռուսական IV միջտարածաշրջանային «Ռուսաստան-Հայաստան-Եվրասիական տնտեսական միություն. Միջտարածաշրջանային համագործակցության նոր հեռանկարներ» համաժողովի շրջանակներում տեղի ունեցավ Հայ-ռուսական I-ին Երիտասարդական տնտեսական «Ռուսաստան և Հայաստան` ինտեգրման նոր դրայվերներ» համաժողովը:
Համաժողովի նպատակն էր Եվրասիական տնտեսական միության զարգացման պայմաններում Ռուսաստանի և Հայաստանի երիտասարդության և երիտասարդ կազմակերպությունների արդյունավետ համագործակցության համար հարթակ ձևավորելը, ինչպես նաև երկու երկրների երիտասարդության փորձի փոխանակումը` երիտասարդ ձեռներեցության, նորարական, գիտատեխնիկական և սոցիալ-տնտեսական բնագավառներում:
ՌԴ կողմից Երիտասարդական համաժողովի կազմակերպիչն էր հանդինասում ՌԴ տնտեսության զարգացման նախարարությունը, Ուրալի պետական տնտեսագիտական համալսարանը և «Росмолодежь» երիտասարդության հարցերով դաշնային գործակալությունը:
ՀՀ կողմից Երիտասարդական համաժողովի համակազմակերպիչներ էին հանդիսանում Հայ-Ռուսական Երիտասարդական Ալյանսը և Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանը: Հայ- ռուսական երիտասարդական այս համաժողովին Հայ-Ռուսական Երիտասարդական Ալյանսի ղեկավար Ռաֆայել Պողոսյանի հրավերով մասնակցեց նաև Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի պատվիրակությունը՝ ՊԳԵԴ-YSSF Հ/Կ միջազգային համագործակցության և կապերի հաստատման բաժնի ղեկավար Գառնիկ Դավթյանի, ՀՀ Կառավարման ակադեմիայի մագիստրատուրայի ուսանողուհի Անի Սարգսյանի և ՊԳԵԴ Հ/Կ ղեկավար Գևորգ Մանուկյանի գլխավորությամբ:
Համաժողովի ժամանակ ելույթներ ունեցան ՀՀ Կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, ՌԴ Կրթության և գիտության նախարարի տեղակալ Վենիամին Կագանովը, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախարար Արա Նռանյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ՀՀ-ից և ՌԴ-ից: Համաժողովի աշխատանքներն սկսեցին Եգիպտոսից Սանկտ Պետերբուրգ թռչող և աղետի ենթարկված օդանավի անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մատուցմամբ:
Համաժողովի շրջանակներում տեղի ունեցան մի շարք աշխատանքային հանդիպումներ և և գործնական քննարկումներ, որոնց շնորհիվ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների երիտասարդները քննարկեցին և ձեռք բերեցին մի շարք պայմանավորվածություններ՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում առաջիկա անելիքների և համագործակցության ձևաչափերի վերաբերյալ: