ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴՊՐՈՑ



23 Հունիսի 2016 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցը մեծ ուրախությամբ պատիվ ունի շնորհավորելու ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում գործող իր դուստր կազմակերպության՝ YSF (Youth Society and Foundation) ատենապետուհի Ադրինե Բանդարյանին՝ ԼՂՀ վարչապետի և կառավարության անունից արժանացած երախտիքի և գնահատականի առիթով:

Ապրիլյան հերոսամարտի օրերին ԱՄՆ Գլենդել քաղաքում Ադրինեն և իր ընկերները հիմնադրել էին "Մեկ ազգ, մեկ բռունցք" հայրենասիրական շարժում-նախաձեռնությունը, որի շրջանակներում նրանք անհրաժեշտ օգնություն ցուցաբերեցին ԼՂՀ պաշտպանական բանակին, որը կրում է շարունակական բնույթ և հետագայում ընդլայնելու է իր աշխատանքների ծավալները և ուղղությունները: Շնորհավորում ենք "Մեկ Ազգ, Մեկ Բռունցք" նախաձեռնության մեր բոլոր հայրենակիցներին, ղեկավար կազմին ու բոլոր կամավորներին՝ նման հայրենանվեր գործունեություն ծավալելու համար:

Մենք հպարտ ենք և ուժեղ՝ զգալով բոլորիդ ներկայությունը մեր կողքին ու մեր հայրենիքի թիկունքին:
23 Հունիսի 2016 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

Հունիսի 17....
Օրացույցի մեջ շատերի համար հերթական մի օր, բայց ոչ հասարակ ամսաթիվ Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի մշակույթի բաժնի շնորհաշատ երիտասարդների:Հունիսի 17-ին հայ ժողովուրդի նշանավոր բանաստեղծ ու մեծանուն սիրերգակ Պարույր Սևակի մահվան տարելիցն էր: ՊԳԵԴ Հ/Կ-ի և Երևանի Օքրո Օքրոյանի անվան գրադարանի միջև ամիսներ առաջ սկսված համագործակցությունը, որ բազմաթիվ անգամներ տարբեր ձևաչափերում ներկայացրել ենք մեր համակիրներին ու մեր գործունեությամբ հետաքրքրված հայրենակիցներին, այս անգամ առիթ տվեց մեզ մեկ անգամ ևս հիշատակելու անզուգական վարպետին ու ապրելու շատերիս համար այնքան անհրաժեշտ զգացմունքային րոպեներ, որոնք, ավաղ, մեր օրերում գրեթե բացակայում են:

Մեր համատեղ ջանքերով ու երիտասարդների նվիրումի շնորհիվ հնարավոր եղավ կազմակերպել մեծ վարպետի հիշատակման ու մեծարման ցերեկույթ՝ հենց գրադարանում, մեր իսկ կազմակերպության ներսում գործող երիտասարդ ասմունքողների՝ Աննա Գարեգինյանի, Էլեն Խաչատրյանի, Մելինե Ղազարյանի, Անի Ղալաչյանի, Ջուլիետա Ադամյանի, Սիրանուշ Թորոսյանի, Նորա Հայրապետյանի և ցերեկույթին կամավոր միացած ՊԳԵԴ-ի մտերիմ ընկեր և կայացած ասմունքող Նարեկ Մարգարյանի միջոցով:

... Կարդալ »»»
 
Մենք FACEBOOK-ում

Օրացույց

«  Հունիս 2016  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930
Արխիվ

[17 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ Գործընկերը "3-րդ Հոդված" Ակումբն է (0)
[13 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Պետական Գործիչների Դպրոցը՝ Հայ-Ռուսական Երիտասարդական Համաժողովին (0)
[06 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Հայրենասիրության Դաս՝ Հայոց Արծիվների և ՊԳԵԴ Մասնակցությամբ (0)
[04 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-ը՝ Հայաստան-Ռուսաստան Երիտասարդական 2-րդ Համաժողովի Մասնակից (0)
[27 Սեպտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-YSSF-ը՝ Երիտասարդական Սոցիալական 4-րդ Ֆորումին (0)
[24 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-ն ու Դիվանագետները Կհամագործակցեն (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
25 Ամյա Ազատ, Անկախ Հայաստան (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-YSSF-ը Պատրաստում է Հաջողակ Առաջնորդներ (0)
[22 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Ադամ Սահակյանը Կդառնար 20 Տարեկան ... (0)
[11 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Զորացրում՝ Բանակում, Համալրում՝ ՊԳԵԴ-ում (0)