ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴՊՐՈՑ



Նորություններ » 2016 » Հունիս » 23 » Պարույր Սևակի Հետ՝ Առանց Նրա...
Պարույր Սևակի Հետ՝ Առանց Նրա...
23 Հունիսի 2016 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

Հունիսի 17....
Օրացույցի մեջ շատերի համար հերթական մի օր, բայց ոչ հասարակ ամսաթիվ Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի մշակույթի բաժնի շնորհաշատ երիտասարդների:Հունիսի 17-ին հայ ժողովուրդի նշանավոր բանաստեղծ ու մեծանուն սիրերգակ Պարույր Սևակի մահվան տարելիցն էր: ՊԳԵԴ Հ/Կ-ի և Երևանի Օքրո Օքրոյանի անվան գրադարանի միջև ամիսներ առաջ սկսված համագործակցությունը, որ բազմաթիվ անգամներ տարբեր ձևաչափերում ներկայացրել ենք մեր համակիրներին ու մեր գործունեությամբ հետաքրքրված հայրենակիցներին, այս անգամ առիթ տվեց մեզ մեկ անգամ ևս հիշատակելու անզուգական վարպետին ու ապրելու շատերիս համար այնքան անհրաժեշտ զգացմունքային րոպեներ, որոնք, ավաղ, մեր օրերում գրեթե բացակայում են:

Մեր համատեղ ջանքերով ու երիտասարդների նվիրումի շնորհիվ հնարավոր եղավ կազմակերպել մեծ վարպետի հիշատակման ու մեծարման ցերեկույթ՝ հենց գրադարանում, մեր իսկ կազմակերպության ներսում գործող երիտասարդ ասմունքողների՝ Աննա Գարեգինյանի, Էլեն Խաչատրյանի, Մելինե Ղազարյանի, Անի Ղալաչյանի, Ջուլիետա Ադամյանի, Սիրանուշ Թորոսյանի, Նորա Հայրապետյանի և ցերեկույթին կամավոր միացած ՊԳԵԴ-ի մտերիմ ընկեր և կայացած ասմունքող Նարեկ Մարգարյանի միջոցով:

Գրական ցերեկույթին մասնակցում էին ժամանակակից գրողներ Լևոն Բլբուլյանը, Գագիկ Դավթյանը, Անահիտ Դանիելյանը, Ռեգինա Ամատունին և Վահե Այվազյանը: ՊԳԵԴ-ի ասմունքողները հնչեցրեցին և միջոցառմանը ներկա հեղինակների դատին հանձնեցին նաև նրանց ստեղծագործությունները: Միջոցառումն անցավ բացառիկ հուզական միջավայրում, ուր թևածում էր սերը, նվիրումն ու վեհությունը: Մթնոլորտն ավելի էր շիկանում հատկապես հայրենասիրական երգերի խրոխտ հնչերանգներով, ինչը մեծ ուժ ու լիցքեր հաղորդեց ՊԳԵԴ-ականներին՝ առաջիկայում առավել ինտենսիվ դարձնելու մեր թիմի նվիրական ու կամավորական աշխատանքները՝ ի նպաստ հայ երիտասարդների, մեր սերունդների ու հասարակության:

Միջոցառման ավարտին Օ.Օքրոյան գրադարանի տնօրինուհի Սյուզաննա Կարապետյանն իր ինքնագրով Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի հիմնադիր-ղեկավար Գևորգ Մանուկյանին նվիրեց մի շարք արժեքավոր գրքեր՝ ՊԳԵԴ-ի գրադարանի համալրման նպատակով, իսկ մերօրյա գրողներն իրենց հիացմունքի խոսքերն ուղղեցին մեր կազմակերպության երիտասարդներին, ովքեր իրենց բազմազբաղ և հոգսառատ առօրյայում կարևորում են հոգևոր սնունդը, դեռ ավելին, կիսվում այդ արժեքով բոլորի հետ:
 
Մենք FACEBOOK-ում

Օրացույց

«  Հունիս 2016  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930
Արխիվ

[17 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ Գործընկերը "3-րդ Հոդված" Ակումբն է (0)
[13 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Պետական Գործիչների Դպրոցը՝ Հայ-Ռուսական Երիտասարդական Համաժողովին (0)
[06 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Հայրենասիրության Դաս՝ Հայոց Արծիվների և ՊԳԵԴ Մասնակցությամբ (0)
[04 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-ը՝ Հայաստան-Ռուսաստան Երիտասարդական 2-րդ Համաժողովի Մասնակից (0)
[27 Սեպտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-YSSF-ը՝ Երիտասարդական Սոցիալական 4-րդ Ֆորումին (0)
[24 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-ն ու Դիվանագետները Կհամագործակցեն (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
25 Ամյա Ազատ, Անկախ Հայաստան (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-YSSF-ը Պատրաստում է Հաջողակ Առաջնորդներ (0)
[22 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Ադամ Սահակյանը Կդառնար 20 Տարեկան ... (0)
[11 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Զորացրում՝ Բանակում, Համալրում՝ ՊԳԵԴ-ում (0)