«Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի» ուսանողները, հաջողությամբ եզրափակելով ուսումնական տարին, նախաձեռնել են աննախադեպ ծրագիր. Ամանորը դիմավորել երկկողմանի և միակողմանի ծնողազուրկ երեխաներին նվերներ մատուցելուց հետո միայն, որպեսզի Նոր Տարվա լիառատ սեղանների շուրջ նստելուց առաջ վստահ լինեն՝ դրսում որևէ ծնողազուրկ երեխա չի մրսում համապատասխան հագուստ չունենալու կամ իր խնամակալի կողմից բնակարանի տաքացման վարձավճարների անվճարունակության պատճառով:
Այդ նպատակով մեր Դպրոցի սաները դեկտեմբերի 21-ին կայցելեն համապատասխան բնակարաններ, որտեղ ապրում են նման փոքրիկներ և իրենց համեստ աջակցությունը կնվիրաբերեն այդ ընտանիքներին: Հուսով ենք, այս բացառիկ քայլը կլինի ոգևորիչ մեր ուսանողների համար ու կդառնա բարի ավանդություն նաև իրենց առաջադեմ ու կայացած համարող մարդկանց համար:
Մեր դպրոցի բոլոր ուսանողներին և բոլոր նրանց, ովքեր կկամենան միանալ մեզ, հրավիրում ենք դեկտեմբերի 21-ին, ժամը 15.30-ին Նոր Նորքում գտնվող Հայկի արձանի մոտ, որտեղից փոքր խմբերով կսկսենք այցելությունները համապատասխան բնակարաններ:
Թող Ամանորի հանդեպ սպասումը արդարացված լինի, իսկ տոնը՝ համընդհանուր բոլոր փոքրիկների համար: