11 Նոյեմբերի 2013 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
2013թ-ի նոյեմբերի 8-ին «Պետական Գործիչների Դպրոց»-ի հրավերով երիտասարդներին այցելեց ՀՀ ՊՆ մամլո խոսնակ, ռազմական վերլուծաբան Արծրուն Հովհաննիսյանը: Բանախոսի դասախոսությունը նվիրված էր հայ երիտասարդությանն ու մեր հանրությանը մտահոգող շատ կարևոր՝ «Ադրբեջանի ռազմականացման հարցերը և մեր պատասխանները» հիմնախնդրին:
Ի ուրախություն մեզ, պարոն Հովհաննիսյանին ուղեկցում էր նաև իրավաբան, ռազմական պատմաբան Մհեր Հակոբյանն, ով իր ուշագրավ պատմական ու փորձագիտական, ինչպես նաև հայոց ռազմարվեստի առանձին դրվագների մասին լրացումներով հարստացրեց հանդիպման բովանդակությունը:
Իր դասախոսությունն սկսելուց առաջ պարոն Հովհաննիսյանը կարևորեց երիտասարդների շրջանում պետականամետ գիտելիքների ձևավորման գործընթացը, երկրում նման մտածելակերպով երիտասարդների մեկտեղման գործունեությունը և հույս հայտնեց, որ իսկապես «Պետական գործիչների դպրոցին» կհաջողվի ձևավորել նման արժեհամակարգով հանրություն, որի անդամների համար պետական շահերը միշտ վեր են լինելու ամեն տեսակ այսօրէական կամ խիստ նյութականացված արժեքներից: Ողջունեց դպրոցի ուսանողներին և վստահեցրեց՝ նրանց այսօրվա գործունեությունը հատկապես կկարևորվի որոշ ժամանակ անց ու պետք է համարձակորեն ասել, որ «Պետական գործիչների դպրոցն» այլևս մտել է հայ քաղաքական պատմության մեջ՝ որպես գործունեության միջոց, հասարակական գործունեության տեսակ և որակյալ երիտասարդություն ունենալու ակնկալիքի շուրջ համախմբված կրթօջախ
...
Կարդալ »»»