Կրթականը ազդարարում է 2012թ-ի ուս.տարվա ավարտը
22 Դեկտեմբերի 2012 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
2012թ-ի դեկտեմբերի 21-ին, երբ աշխարհի շատ ու շատ անկյուններում ինչ որ մարդիկ սպասում էին մոլորակի կործանմանը, Կրթական Կենտրոնի ուսանողներն այդ օրը որոշել էին լինել միասին` համատեղ նշել 2012թ-ին ձեռք բերված հաջողությունները, տրամադրվել գալիք 2013թ-ին՝ նոր բարձունքներ նվաճելու և նորանոր մասնագիտական ու անհատական հմտություններ զարգացնելու հաստատակամ որոշմամբ:
Տարեմուտի երեկոն անցավ քաղաքամայր Երևանի փաբերից մեկում, որտեղի պարուսույցները ջերմ և անկաշկանդ մթնոլորտում մեր երիտասարդներին սովորեցրին նաև պարել SALSA: Այսպիսին է Կրթականը, նույնիսկ խնջույքների ժամանակ փորձում է սովորել ու սովորեցնել: Կրթական Կենտրոնի սիրելի ուսանողներ և մեր Կենտրոնի մշտական բարեկամներ, շնորհակալություն ենք հայտնում ձեզ, որ ողջ տարին ուղեկից եղաք ու սատարեցիք մեզ, ամրապնդեցիք մեր դիրքերն ու արժանիորեն կրեցիք Կրթական Կենտրոնի ուսանող լինելու բարձր կոչումն ու պատիվը: Շնորհավորում ենք ձեր գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը, մաղթում ենք, որ նոր՝ 2013թ-ին, մեզանից ոչ ոք ու ոչինչ չպակասի, ավելանանք ու ավելացնենք մեր տեսակը, կերպն ու պատիվը: Կհանդիպենք 2013թ-ին: Լավագույն մաղթանքներով՝ Կրթական Կենտրոնի ղեկավար Գևորգ Մանուկյան և կենտրոնի աշխատակազմ: |
Մենք FACEBOOK-ում
Օրացույց
Արխիվ
|