03 Դեկտեմբերի 2012 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
2012թ-ի նոյեմբերի 9-ից 11-ը Ծաղկաձորում ընթանում էին ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ամենամյա գիտաժողովի աշխատանքները:
Եռօրյա այս գիտաժողովի կազմակերպմանն ու անցկացմանն աջակցել էին նաև ACBA-Credit Agricole, Արարատ և VTB բանկերը:
Հիշյալ գիտաժողովին իրենց աշխատանքներով մասնակցում էին ՊԳԵԴ ղեկավարի տեղակալ Սարգիս Ադիկյանը և Կրթական Կենտրոնի աշխատակազմի ղեկավար Նազենի Ասրյանը:
Գիտաժողովի ժամանակ զեկույցներ ներկայացնելու հնարավորություններ ունեին ինչպես ԵՊՀ բակալավրիատի ուսանողներն, այնպես էլ ասպիրանտները:
Իրենց հեղինակային ուսումնասիրությունների շնորհիվ «Արարատ» բանկի սահմանած դրամական մրցանակներին արժանացան ԵՊՀ բակալավրիատի և ԿՔԾ Կենտրոնի ուսանողներ Նազենի Ասրյանը` 1-ին տեղ՝ «Պետական կառավարման արդյունավետության գնահատում» աշխատանքով, և Սարգիս Ադիկյանը` 2-րդ տեղ՝ «ՀՀ հարկային և կենսաթոշակային բարեփոխումների ընթացքի և հետևանքների վերլուծություն» աշխատանքով:
Պետ. Գործիչների վարչակազմը և ուսանողությունը սրտանց շնորհավորում է Սարգիսին և Նազենիին՝ նշված գիտաժողովի շրջանակներում ունեցած հաջողությունների առիթով և մաղթում նորանոր ձեռքբերումներ
...
Կարդալ »»»