2012թ դեկտեմբերի 11-ին Կրթական Քաղաքական Ծրագրերի Կենտրոնում տեղի ունեցավ Դպրոցի արտահերթ նիստ: Նիստի ընթացքում ելույթով հանդես եկավ Կենտրոնի հիմնադիր-ղեկավար Գևորգ Մանուկյանը, ով հանգամանալից անդրադարձավ 2012թ-ի ընթացքում իրականացված ծրագրերին, հատուկ շնորհակալությամբ նշելով բոլոր այն ուսանողներին, ովքեր իրենց ներդրումն են ունեցել Կենտրոնի կայացման ու հեղինակության բարձրացման գործում: Կենտրոնն ունեցել է նաև որոշ թերություններ, որոնք ուղղելի են և կրում են ժամանակավոր բնույթ, որոնք 2013թ-ին համատեղ ուժերով լիարժեք կստանան իրենց լուծումներն ու շտկումները:
Կրթական Կենտրոնի աշխատակազմի երիտասարդները՝ Մկրտիչ Ղազարոսյանը և Դավիթ Եպիսկոպոսյանը, պատրաստել էին իրենց կողմից իրականացվող ծրագրերի հաշվետվություն, որը ներկայացվեց Կենտրոնի ուսանողներին: Հաշվետվության ցուցանիշներն ու ստացված արդյունքները սպասվածից ավելին էին և պարզապես անակնկալ բոլորի համար, ինչի համար նրանք արժանացան իրենց ընկերների բուռն ծափողջյուններին և հիացական խոսքերին:
Կրթական Քաղաքական Ծրագրերի Կենտրոնը ամփոփեց տարին լավ ցուցանիշներով՝ 2013-ին դրանք գերազանցելու ակնկալիքներով: