ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴՊՐՈՑ



Նորություններ » 2016 » Հունիս » 7 » Երկկողմ Հանդիպում՝ Ի Շահ Երիտասարդության
Երկկողմ Հանդիպում՝ Ի Շահ Երիտասարդության
07 Հունիսի 2016 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

Հունիսի 2-ին ԵՈՒԻ-YSI-ի ներկայացուցիչները հանդիպեցին ‹‹Պետական գործիչների երիտասարդական դպրոցի›› ՀԿ ներկայացուցիչների հետ։ ՀԿ-ն աշխատում է տարբեր երիտասարդների հետ, անկախ մասնագիտական, քաղաքական պատկանելությունից։ ՀԿ-ն իրականացրել է բարեգործական միջոցառումներ, տարբեր թեմաներով դասընթացներ, որոնք կազմակերպվում և իրականացվում են կազմակերպության անդամ և համակիր երիտասարդների կողմից։ Ունի դուստր կազմակերպություն ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում՝ Երիտասարդների հանրություն և հիմնադրամ (YSF):

Հանդիպման ընթացքում Ինստիտուտը ներկայացրեց երիտասարդների զբաղվածության վերաբերյալ հետազոտական արդյունքները, որից հետո տեղի ունեցավ քննարկում այսօր Հայաստանում զբաղվածության ոլորտում երիտասարդներին հանդիպող հիմնական խնդիրների վերաբերյալ: ՀԿ ներկայացուցիչերը հատկապես շեշտադրեցին երիտասարդների մոտ փորձի պակասի խնդիրը, աշխատանքային իրավունքների վերաբերյալ գիտելիքների պակասը: Իսկ ՀԿ նախագահ Գևորգ Մանուկյանը նշեց, որ երիտասարդների շրջանում առկա է տարբեր ճգնաժամային իրավիճակներում կողմնորոշվելու, թիմով աշխատելու, բանավիճելու հմտությունների զարգացման կարիք։

Հետագա համագործակցության համար որոշվեց ճանաչողական հանդիպում կազմակերպել ԵՈԻԻ-ում ‹‹Պետական գործիչների երիտասարդական դպրոցի›› ՀԿ անդամների, համակիրների համար, որի շրջանակներում նաև կիրականացվի երիտասարդության հիմնախնդիրների վերաբերյալ քննարկում։ Հիշեցնենք, որ Երիտասարդական Ուսումնասիրությունների ինստիտուտը գործընկերային հանդիպումների շարք է սկսել երիտասարդական ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների, կառույցների հետ, որը կնպաստի ոլորտում ցանցի ստեղծմանն ու զարգացմանը:
 
Մենք FACEBOOK-ում

Օրացույց

«  Հունիս 2016  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930
Արխիվ

[17 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ Գործընկերը "3-րդ Հոդված" Ակումբն է (0)
[13 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Պետական Գործիչների Դպրոցը՝ Հայ-Ռուսական Երիտասարդական Համաժողովին (0)
[06 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Հայրենասիրության Դաս՝ Հայոց Արծիվների և ՊԳԵԴ Մասնակցությամբ (0)
[04 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-ը՝ Հայաստան-Ռուսաստան Երիտասարդական 2-րդ Համաժողովի Մասնակից (0)
[27 Սեպտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-YSSF-ը՝ Երիտասարդական Սոցիալական 4-րդ Ֆորումին (0)
[24 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-ն ու Դիվանագետները Կհամագործակցեն (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
25 Ամյա Ազատ, Անկախ Հայաստան (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-YSSF-ը Պատրաստում է Հաջողակ Առաջնորդներ (0)
[22 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Ադամ Սահակյանը Կդառնար 20 Տարեկան ... (0)
[11 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Զորացրում՝ Բանակում, Համալրում՝ ՊԳԵԴ-ում (0)