ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴՊՐՈՑ



Նորություններ » 2016 » Հունիս » 7 » Դեբատներ և Հռետորիկա՝ Վերմոնտի Համալսարանի Ծրագրով
Դեբատներ և Հռետորիկա՝ Վերմոնտի Համալսարանի Ծրագրով
07 Հունիսի 2016 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

It is more than four years YSSF cooperates with Charisma NGO, the founder-director of which is Armine Davtyan. At Vermont Uiversity of the USA, she passed refresher courses ''The Art of Debate'' held by Alfred Shnayder, and now Armine share her experience and knowledge with our youth.

From May 2016 we started trainings ''The Art of Debate, Rhetoric as an Art of Speech’’, which will last over 2 months. The academic process is dynamic and very interesting for listeners, which proves the high quality of the trainer, the interactive methods have their desirable results giving the participants the opportunity to express their subjective and also to debate. The most interesting fact for listeners is that the training is being held by the way they want, they discuss topics and issues that are relevant and about state-political and other problems.

Trainings are very saturated with contemporary and applied examples, including everyday life descriptions and issues concerning to that, and this examples make some phenomena more straightforward to understand. Youth School of State Figures NGO, aiming to provide our youth with qualified ,relevant and applied knowledge and skills, is ready to cooperate with all the NGOs, deferent organizations, and individuals, which also want to have a society of intelligent and qualified youth, and which evaluate the preservation of our cultural and ethnic values.

According one of our principles, we don't confess of unqualified education, we try to replenish our knowledge by self-education and united action.

Արդեն 4 տարուց ավելի է, ինչ «Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց»-ը համագործակցում է «Խարիզմա» Երիտասարդական Հասարակական Կազմակերպության հետ, որի ղեկավար Արմինե Դավթյանը, վերապատրաստվելով ԱՄՆ-ի Վերմոնտ համալսարանի պրոֆեսոր Ալֆրեդ Շնայդերի ղեկավարությամբ ընթացող «Բանավեճի մշակույթ» կրթական ծրագրերի շրջանակներում, ստացել է այդ ոլորտում վերապատրաստողի որակավորում և մեծ սիրով կիսվում է իր ստացած գիտելիքներով ու փորձառություններով՝ մեր երիտասարդների հետ:

2016թ-ի մայիսից մեր Դպրոցում վերսկսվել են «Բանավեճի Մշակույթ.Հռետորական Խոսքի Արվեստ» խորագրով գործնական թրեյնինգները, որոնք կընթանան շուրջ 2 ամիս: Ուսումնական ողջ գործընթացն անցնում է խիստ դինամիկ պայմաններում, ինչը խոսում էր սեմինարն իրականացնողի բարձր պատրաստվածության ու նյութի տիրապետման մասին: Ունկնդիրների համար ընտրված ինտերակտիվ մեթոդներն ու վարժությունները տալիս էին իրենց դրական արդյունքը՝ հնարավորություն տալով երիտասարդներին ինքնարտահայտվելու, հակադրվելու և բանավիճելու:

Երիտասարդներին հատկապես գրավեց այն հանգամանքը, որ դասն ընթանում էր գրեթե իրենց ընտրած ուղղով և հենց իրենց անհանգստացնող խնդիրների շուրջ: Ինչպես Դպրոցի մյուս դասերի ժամանակ, այնպես էլ հիմա, հնարավոր չեղավ չքննարկել նաև այնպիսի հիմնախնդիրներ, որոնք առնչվում են պետական-քաղաքական և հասարակական ոլորտին, այս կամ այն տրամաչափի գործիչներին: Այնուհանդերձ, այդ ամենը ոչ թե շեղեցին ուսանողներին սեմինարի հիմնական բովանդակությունից, այլ հակառակը, նպաստեցին նյութի առավել առարկայական ընկալմանն ու յուրացմանը: Թրեյնինգները բավականին տարողունակ են, հագեցած ժամանակակից ու կիրառական օրինակներով, ընդհուպ մինչև կենցաղային իրավիճակների և երիտասարդների առօրյա կյանքին բնորոշ նկարագրություններով, որոնք ավելի հեշտացնում էին առաջին հայացքից բարդ թվացող երևույթների ընկալումը և որոշ իրադարձությունների միջև հորիզոնականներ անցկացնելու գործընթացը:

«Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց» հասարակական կազմակերպությունը, իր առջև նպատակ դնելով երիտասարդներին ապահովելու որակյալ, անհրաժեշտ ու կիրառական գիտելիքներով և հմտություններով, մշտապես պատրաստ է համագործակցել բոլոր այն կազմակերպությունների և անհատների հետ, որոնց գերակա շահը բարեկիրթ երիտասարդություն և առողջ հասարակություն ունենալն է, համամարդկային արժեքներն ու մեր ավանդական արժեհամակարգի պահպանումը:

Մեր սկզբունքներից մեկի համաձայն, մենք ոչ թե բողոքում ենք անորակ կրթությունից կամ երիտասարդների հանդեպ ցուցաբերվող անտարբերությունից, այլ փորձում ենք համատեղ աշխատանքով ու շարունակական ինքնակրթությամբ լրացնել մեր գիտելիքները պահանջվող հմտություններով և նվաճել հարգանք՝ միմիայն վաստակելով:
 
Մենք FACEBOOK-ում

Օրացույց

«  Հունիս 2016  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930
Արխիվ

[17 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ Գործընկերը "3-րդ Հոդված" Ակումբն է (0)
[13 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Պետական Գործիչների Դպրոցը՝ Հայ-Ռուսական Երիտասարդական Համաժողովին (0)
[06 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Հայրենասիրության Դաս՝ Հայոց Արծիվների և ՊԳԵԴ Մասնակցությամբ (0)
[04 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-ը՝ Հայաստան-Ռուսաստան Երիտասարդական 2-րդ Համաժողովի Մասնակից (0)
[27 Սեպտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-YSSF-ը՝ Երիտասարդական Սոցիալական 4-րդ Ֆորումին (0)
[24 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-ն ու Դիվանագետները Կհամագործակցեն (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
25 Ամյա Ազատ, Անկախ Հայաստան (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-YSSF-ը Պատրաստում է Հաջողակ Առաջնորդներ (0)
[22 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Ադամ Սահակյանը Կդառնար 20 Տարեկան ... (0)
[11 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Զորացրում՝ Բանակում, Համալրում՝ ՊԳԵԴ-ում (0)