ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴՊՐՈՑ



Նորություններ » 2016 » Հունիս » 7 » Մանիպուլյացիա. Անձի Աներևույթ Կառավարում
Մանիպուլյացիա. Անձի Աներևույթ Կառավարում
07 Հունիսի 2016 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

Սովորում ենք, թե ինչպես կարելի է բացահայտել մանիպուլյացիաները և պաշտպանվել դրանցից:
Ըստ ՀՀ արդարադատության ակադեմիայի դասախոս և մեր օրվա թեմայի բանախոս Մարիամ Մեհրաբյանի, մանիպուլյացիան սկսվում է այն ժամանակ, երբ մարդը քողարկում է իր ցանկությունն ինչ-որ այլ բանի քողի ներքո: Մանիպուլյացիան վարքագիծ է ուղղված այլ անհատի վարքագծի փոփոխությանը։ Մանիպուլյատորները ստիպում են իրենց <<զոհերին>>, որ որոշումը կայացնեն հենց այդ պահին՝ հավատացնելով, որ հետո ուշ կլինի։

Մանիպուլյատորները զոհի համար այնպիսի չափորոշիչներ են սահմանում, որից հետո իրենց առաջարկածը չնչին մի բան է թվում։ Մանիպուլյացիան կարող է կիրառվել տարբեր ոլորտներում` ընտանիքում, բիզնեսում, աշխատանքային կամ ընկերական կոլեկտիվում, հասարակական կյանքում, ԶԼՄ-ներում: Մանիպուլյատորները փորձում են կառավարել նրանց, ումով նրանք հիացած են, կամ ումից "վախենում" են, կամ նրանց նկատմամբ, ովքեր մեծ վերահսկողություն ունեն իրենց հանդեպ, քան մանիպուլյատորը՝ իր սեփական կյանքի նկատմամբ:

Ըստ Ֆրանկի, մանիպուլյացիան հոգեկան ազդեցություն է, որը կատարվում է գաղտնի, հետևաբար, ի վնաս այն անձանց, ում դա ուղղված է: Իսկ Շիլլերը գտնում էր, որ մանիպուլյացիայի հաջողությունը երաշխավորված է , երբ մանիպուլյացվողը հավատում է, որ այն ամենը ինչ տեղի է ունենում, բնական է և անխուսափելի:

Սեմինարի ընթացքում Պետական Գործիչների Դպրոցի երիտասարդները բացահայտեցին ինչպես ակտիվ, այնպես էլ պասիվ մանիպուլյացիաների դրսևորումները, ձեռք բերեցին հմտություններ՝ ինչպես պաշտպանվել համանման ոտնձգություններից: Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցը շարունակում է պահպանել իր տեսակի մեջ առաջինը լինելու և թիմով լավագույնը լինելու իր որդեգրած սկզբունքները:
 
Մենք FACEBOOK-ում

Օրացույց

«  Հունիս 2016  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930
Արխիվ

[17 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ Գործընկերը "3-րդ Հոդված" Ակումբն է (0)
[13 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Պետական Գործիչների Դպրոցը՝ Հայ-Ռուսական Երիտասարդական Համաժողովին (0)
[06 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Հայրենասիրության Դաս՝ Հայոց Արծիվների և ՊԳԵԴ Մասնակցությամբ (0)
[04 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-ը՝ Հայաստան-Ռուսաստան Երիտասարդական 2-րդ Համաժողովի Մասնակից (0)
[27 Սեպտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-YSSF-ը՝ Երիտասարդական Սոցիալական 4-րդ Ֆորումին (0)
[24 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-ն ու Դիվանագետները Կհամագործակցեն (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
25 Ամյա Ազատ, Անկախ Հայաստան (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-YSSF-ը Պատրաստում է Հաջողակ Առաջնորդներ (0)
[22 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Ադամ Սահակյանը Կդառնար 20 Տարեկան ... (0)
[11 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Զորացրում՝ Բանակում, Համալրում՝ ՊԳԵԴ-ում (0)