ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴՊՐՈՑ



Նորություններ » Հանդիպումներ, այցելություններ
25 Փետրվարի 2012 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

2012թ. փետրվարի 25-ին, Զորավար Անդրանիկի ծննդյան 147 ամյակի և «Խնուս» մշակութային հիմնադրամի ստեղծման տարեդարձի առիթով, մեր Կրթական-Քաղաքական Ծրագրերի կենտրոնը կազմակերպել էր «Եդեմի Պարտեզ» պատմափաստավավերագրական ֆիլմի դիտում և դասախոսություն: Ֆիլմը Արևմտյան Հայաստանի Խնուս գավառի մասին էր:

Ուշագրավ դասախոսությամբ և իր նախնիների հետ կապված դիպվածների մասին խոսեց Երևանի Խ.Աբովյանի անվան Հայկական Պետական Մանկավարժական Համալսարանի կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի դեկանի տեղակալ, աշխարհագրական գիտությունների թեկնածու, բազմաթիվ գիտական հոդվածների և մեկ տասնյակ բուհական դասագրքերի հեղինակ Յուրա Մուրադյանը:

Պատմափաստագրական դասախոսությամբ մեր Դպրոցի ուսանողների առջև հանդես եկավ նաև «Խնուս» մշակութային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Երևանի Պետական Համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Էդիկ Մինասյանը: Ֆիլմի ցուցադրությունից հետո ներկաները լսեցին «Եդեմի Պարտեզ» ֆիլմի հեղինակ, «Խնուս» մշակութային հիմնադրամի տնօրեն Սամվել Մկրտչյանին: ... Կարդալ »»»
28 Հունվարի 2012 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

2012թ հունվարի 28-ին Կրթական Քաղաքական Ծրագրերի կենտրոնը կազմակերպել էր երթ դեպի «Եռաբլուր» պանթեոն, որին միացել էին նաև ազատամարտիկներ և պատգամավորներ...
«Եռաբլուր» պանթեոն այցելությունից հետո Կրթական-Քաղաքական Ծրագրերի կենտրոնը կազմակերպել էր հանդիպում «Սասնա Ծռեր» ջոկատի հիմնադիր, ԱԺ պատգամավոր Ռուբեն Գևորգյանի և Արցախյան հերոսամարտի տարիներին տարբեր հրամանատարական պաշտոններ զբաղեցրած, գնդապետ, ԱԺ պատգամավոր Ռուստամ Գասպարյանի հետ: ... Կարդալ »»»
10 Դեկտեմբերի 2011 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

2011թ դեկտեմբերի 10-ին Կրթական Քաղաքական Ծրագրերի կենտրոնի հյուրն էր Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության «Աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի և ՊՈԱԿ-ների գործունեության օրինականության վերահսկողության» բաժնի պետ Արսեն Բաբայանը:
Հանդիպումն անցավ ջերմ ու անմիջական մթնոլորտում, կիրառվեցին դասապրոցեսի ինտերակտիվ բազմաբնույթ մեթոդներ: Բանախոսին հաջողվեց հիմնավորել Հ/Կ-ների և ՊՈԱԿ-ների նկատմամբ պետության կողմից վերահսկողություն իրականացնելու անհրաժեշտությունն ու կարևորությունը: ... Կարդալ »»»
26 Նոյեմբերի 2011 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

2011թ նոյեմբերի 26-ին Կրթական Քաղաքական Ծրագրերի կենտրոնի սաները Երևանի ավագանու անդամներից Գուրգեն Գասպարյանի հրավերով ու նախաձեռնությամբ, այցելեցին Երևան քաղաքի պատմության թանգարան: Երևանում ապրողները իմացան ավելին, քան գիտեին... Տարոսը բոլոր մյուս երևանցիներին ու Երևանում ժամանակավոր կամ մշտական բնակություն հաստատած մեր հայրենակիցներին և օտարերկրացիներին... :) ... Կարդալ »»»
25 Նոյեմբերի 2011 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

Նոյեմբերի 25-ին մեր Կրթական-Քաղաքական Ծրագրերի կենտրոնի սաները, ի հիշատակ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի 54 ամյակի, այցելեցին «Եռաբլուր» պանթեոն՝ Մոնթեի շիրիմին... ... Կարդալ »»»
23 Նոյեմբերի 2011 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

2011թ նոյեմբերի 23-ին մեր Կրթական-Քաղաքական Ծրագրերի Կենտրոնը հյուրընկալել էր Եվրոպական Ժողովրդական Կուսակցության (EPP) փաստահավաք հանձնախմբի անդամներին:

Մեր եվրոպացի հյուրերին ներկայացվեց ԿՔԾ կենտրոնի գործունեությունն ու նպատակները, իրականացրած ծրագրերն ու առաջիկա նախագծերը: Իտալիան ներկայացնող պատվիրակ Ալֆրեդո Մացոչչին հետաքրքրված էր միջազգային համագործակցությամբ և քանի որ հանդիսանում էր Իտալիայում գործող ավագ դպրոցի տնօրեն, պատրաստակամություն հայտնեց աջակցելու և նպաստելու փոխադարձ կապերի հաստատմանը: Հանդիպման վերջում եվրոպացի հյուրերը չէին կարողանում թաքցնել իրենց հիացմունքը՝ կենտրոնի գործունեության, նրա անձնակազմի, օտար լեզուների տիրապետման և կրթության շուրջ բոլորին մեկ հարկի ներքո միավորելու այս հրաշալի գաղափարի վերաբերյալ:

Մեզ համար առավել նշանակալից էր մեր հյուրերի այն գնահատականը, որ նման մեկ այլ կենտրոն ու երիտասարդ ապագա քաղաքական ու պետական գործիչների վերապատրաստման կրթական դարբնոց ոչ միայն Հայաստանում, այլև Կովկասյան տարածաշրջանում, գրեթե չկա: Նրանք նշեցին նաև, որ Կրթական Քաղաքական Ծրագրերի Կենտրոն ունենալու գաղափարը աննախադեպ ու հաջողված նախագիծ է, որը պետք է պահպանել ու զարգացնել:

Շնորհակալություն մեր հյուրերին, երախտապարտ ենք մեզ աջակցողներին: ... Կարդալ »»»
19 Նոյեմբերի 2011 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

Այսօր 2011թ. նոյեմբերի 19-ին Կրթական Քաղաքական Ծրագրերի կենտրոնի հյուրն էր ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ, Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Գուրգեն Գասպարյանը: Հսնդիպման ընթացքում ձեռք բերվեցին շատ օգտակար համաձայնություններ ու պայմանավորվածություններ՝ ապագայում համագործակցելու նպատակով: ... Կարդալ »»»
12 Նոյեմբերի 2011 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

Այսօր 2011թ. նոյեմբերի 12-ին Կրթական Քաղաքական Ծրագրերի կենտրոնի հյուրն էր Հայր Կոմիտաս Վարդապետ Հովնանյանը: Բանախոսությունից հետո ուսանողները առավել հպարտացան, որ ՀԱՅ են ու գիտակցեցին խորհուրդը՝ Ոչ մի ՀԱՅ չպետք է իրեն ստորադաս զգա որևէ այլ ազգի նկատմամբ... ... Կարդալ »»»
29 Հոկտեմբերի 2011 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

2011թ. հոկտեմբերի 29-ին Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի հյուրն էր ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պրոֆեսոր Արամ Սաֆարյանը: ... Կարդալ »»»
22 Հոկտեմբերի 2011 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

2011թ. հոկտեմբերի 22-ին ՊԳԵԴ ուսանողների հյուրն էր ԱԺ պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդան Բոստանջյանը: ... Կարդալ »»»
« 1 2 ... 9 10 11 12 »
 
Մենք FACEBOOK-ում

Օրացույց

«  Մայիս 2024  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Արխիվ

[17 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ Գործընկերը "3-րդ Հոդված" Ակումբն է (0)
[13 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Պետական Գործիչների Դպրոցը՝ Հայ-Ռուսական Երիտասարդական Համաժողովին (0)
[06 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Հայրենասիրության Դաս՝ Հայոց Արծիվների և ՊԳԵԴ Մասնակցությամբ (0)
[04 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-ը՝ Հայաստան-Ռուսաստան Երիտասարդական 2-րդ Համաժողովի Մասնակից (0)
[27 Սեպտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-YSSF-ը՝ Երիտասարդական Սոցիալական 4-րդ Ֆորումին (0)
[24 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-ն ու Դիվանագետները Կհամագործակցեն (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
25 Ամյա Ազատ, Անկախ Հայաստան (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-YSSF-ը Պատրաստում է Հաջողակ Առաջնորդներ (0)
[22 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Ադամ Սահակյանը Կդառնար 20 Տարեկան ... (0)
[11 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Զորացրում՝ Բանակում, Համալրում՝ ՊԳԵԴ-ում (0)