Խոստանում Ենք Վերադառնալ ու Միանալ...
25 Հուլիսի 2016 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
Since 2009 the program called "Come back home" is taking place, which is organized by the Ministry of Diaspora. During this program nearly 6,000 Armenians visited Armenia from 54 different countries. The program "Come back home" is carried out in eight parts and is aiming at introducing to Armenian history, culture, religious and family traditions. This year cooperating NGO of YSSF called "Natoura Training" was taking part in this program in five-day lasting works of the camp in Tsaghkadzor, and its aim was getting closer to the young people from different countries, cooperating with them and developping their team-thinking by team- building, expeditions, different intellectual and racing games.
This year,on the invitation of our partner organization,YSSF representatives Aksanna Hayrapetyan,Davit Margaryan and Razmik Minasyan have also participated to the current stages of the program "Cpme back to Home",and during the capming days have helped a lot to the young Armenian men living abroad to fully enjoy the warmth of motherland and to embrace the need of unity between the motherland and Diasphora. The evidence of the fruitful participation between YSSF and Natoura Training were the tears and appreciation of the young men, returning back to their home abroad,to the camp staff,and the promises of almost all.''I promise to come back to motherland'' 2009թ.-ից Հայաստանում մեկնարկել է ՙՙԱրի տունՙՙ ծրագիրը,որի իրականացնողը ՀՀ սփյուռքի նախարարությունն է: Ծրագրի շրջանակներում 7 տարվա ընթացքում Հայաստան են այցելել գրեթե 6000 հայազգի երիտասարդներ՝ աշխարհի 54 երկրներից: 8 փուլերով իրականացվող ՙՙԱրի տունՙՙ ծրագիրը նպատակ ունի սփյուռքահայ երիտասարդներին ծանոթացնել Հայաստանի պատմությանը,մշակույթին,հասարակական կյանքին,հոգևոր և ընտանեկան ավանդույթներին: Այս տարի Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի գործընկեր ՙՙNatoura trainingՙՙ ՀԿ-ն Ծաղկաձորում նշված ծրագրի շրջանակներում մասնակցում էր հնգօրյա ճամբարի աշխատանքներին, որի նպատակը տարբեր երկրներից ժամանած երիտասարդների առավել մտերմանալն էր ու համագործակցությունը, team-building-ի, արշավների, զանազան ինտելեկտուալ և էստաֆետային խաղերի միջոցով հայ երիտասարդների մոտ թիմային մտածելակերպի զարգացումը: ՙՙԱրի տունՙՙ ծրագրի այս տարի իրականացվող փուլերին մեր գործընկեր կազմակերպության հրավերով մասնակցեցին նաև ՙՙՊետական Գործիչների Երիտասարդական Դպրոցՙՙ ՀԿ-ի ներկայացուցիչները՝ Աքսաննա Հայրապետյանը,Դավիթ Մարգարյանը և Ռազմիկ Մինասյանը, ովքեր ճամբարային օրերի ընթացքում ՙՙNatoura trainingՙՙ-ի հետ համատեղ սփյուռքահայ պատանիներին և երիտասարդներին օգնեցին ամբողջապես վայելել հայրենիքի ջերմությունն ու զգալ հայրենիք-սփյուռք միասնության հաղթական անհրաժեշտությունը: ՙՙՊԳԵԴՙՙ և ՙՙNatoura trainingՙՙ ՀԿ-ների հաջողված համագործակցության վկայությունը սփյուռքի գաղթօջախներ՝ իրենց տուն վերադարձող հայ երիտասարդների արցունքառատ շնորհակալություններն էին ճամբարի ողջ անձնակազմին ու բոլորի գրեթե միաբերան խոստումները. ՙՙԵս խոստանում եմ հայրենի երկիր վերադառնալ...ՙՙ : |
Մենք FACEBOOK-ում
Արխիվ
|