ՊԳԵԴ-YSSF Հանդիպումը Երիտասարդ Եվրոպացիների Հետ Մոլդովայում
18 Մայիսի 2016 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
Meeting with young Europeans in Moldova
A few days ago in the capital of Moldova, Kishinev, a conference was held dedicated to global education.The meeting was organized by the Secretary General of UN and Ministry of Sports and Youth affairs of Moldova.The aim of the conference was to unit the active youth of Eastern Europe and give them new opportunities. In the Armenian delegation was our delegate Anna Martirosyan who represented YSSF. During the conference young members discussed “The 2030 Agenda” accepted in September, 2015, in UN by the leaders of different countries, which includes 17 Sustainable Development Goals, and in case of implementing it till 2030, the World will become better. Among the conference participants were Mrs. Min Jeong Kim (The head of secretariat of the Global Education), representatives of Ministry of Sports and Youth affairs of Moldova, Youth from 35 countries of Eastern part of Europe from Albania, Macedonia, Serbia, Bosnia and Herzegovina, Georgia, Russia, Montenegro, Romania, Lithuania, Poland and Armenia. During the conference groups were formed, which represented their innovative ideas for implementing the 17 Sustainable Development Goals of “2030 Agenda”. The plenipotentiary of YSSF represented the projects to the European partners implemented by the youth of our school, the results of the works and the mission of our school in the field of education and non-formal education. After coming back to Yerevan Anna expressed a great desire to share her knowledge and ideas with the members of YSSF, as well as to inform her friends about the global education and 17 Sustainable Development Goals of the “2030 Agenda” , which will give a great chance to members of our company to continue their activity in new international platforms. Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում օրեր առաջ տեղի ունեցավ Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային երիտասարդական շահերի պաշտպանության աշխատաժողով` նվիրված գլոբալ քաղաքացիության կրթությանը: Միջոցառումը կազմակերպվել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի և Մոլդովայի երիտասարդության և սպորտի նախարարության կողմից: Աշխատաժողովի նպատակն էր համախմբել Արևելյան Եվրոպայի ակտիվ երիտասարդ առաջնորդներին և նոր հնարավորություններ ստեղծել նրանց համար: Հայաստանյան պատվիրակության կազմում իրեն լավագույնս դրսևորեց Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցը ներկայացնող մեր պատվիրակը՝ Աննա Մարտիրոսյանը: Մոտ մեկ շաբաթ ընթացող համաժողովի ժամանակ երիտասարդ մասնակիցները քննարկել են 2015թ. սեպտեմբերին ՄԱԿ-ում տարբեր երկրների առաջնորդների կողմից ընդունված Կայուն զարգացման «Օրակարգ 2030»-ը, որն իր մեջ ներառում է 17 կարևոր նպատակներ, որոնք մինչև 2030 թիվն իրականացնելու դեպքում մեր մոլորակն ավելի լավը կդառնա: Աշխատաժողովին մասնակցում էին Գլոբալ կրթության առաջին նախաձեռնության քարտուղարության ղեկավար տիկին Մին Ջեոնգ Կիմը, Մոլդովայի երիտասարդության և սպորտի նախարարության ներկայացուցիչներ, Արևելյան Եվրոպայի մաս կազմող երկրների 35 երիտասարդներ` Ալբանիայից, Մակեդոնիայից, Սերբիայից, Բոսնիա և Հերցեգովինայից, Վրաստանից, Ռուսաստանից, Մոնտե Նեգրոյից, Ռումինիայից, Լիտվայից, Լեհաստանից և Հայաստանից: Աշխատաժողովի ընթացքում ձևավորվեցին խմբեր, որոնք ներկայացրեցին իրենց նորարական գաղափարները՝ «Օրակարգ 2030»-ի 17 նպատակները կյանքի կոչելու համար:ՊԳԵԴ-YSSF ներկայացուցիչը համաժողովին ներկա եվրոպացի գործընկերներին ներկայացրել է մեր Դպրոցի իրականացրած նախագծերը երիտասարդության շրջանում, կատարված աշխատանքների արդյունքները և մեր Դպրոցի առաքելությունը՝ կրթադաստիարակչական ու ոչ ֆորմալ կրթության բնագավառում: Երևան վերադառնալուն պես Աննան մեծ ցանկություն է հայտնել ՊԳԵԴ-YSSF երիտասարդների հետ կիսվել իր ստացած նոր գիտելիքներով ու գաղափարներով, ինչպես նաև իր ընկերներին տեղեկացնել Գլոբալ կրթության և «Օրակարգ 2030»-ի 17 նպատակների վերաբերյալ, որը մեծ հնարավորություն կտա մեր կազմակերպության երիտասարդներին զարգացնելու իրենց գործունեությունը միջազգային նոր հարթակներում: |
Մենք FACEBOOK-ում
Արխիվ
|