Երիտասարդական Ֆորում՝ Շարունակելու Ուժը
16 Մայիսի 2016 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
A few days ago a group of YSSF members and the director-founder of the organization got an opportunity to participate in a forum called ‘’Power to create’’ organized by Leadership School, which was dedicated to the 101st anniversary of the Armenian Genocide.
Tigran Jrbashyan (Partner, head of Management Advisory Services, ''Ameria'' group of companies) emphasized the development of Armenia and realization of the human potential. According to him, we have the power to continue when we have something to give the society and the world, when the person stops giving any result, he stops continuing, he surrenders. Karen Andreasyan (Ex- Human Rights defender of RA) drew attention to the formation of a national, united future vision and said that our visions shouldn't be directed or managed by others. Nikolay Grigoryan (Deputy director, rescue service of the Ministry of Emergency Situations of RA, Mayor) underlined the readiness to confront future challenges. Dr. Thomas Samuelyan (The Dean of the faculty of Humanities and Social Sciences in the American University of Armenia) spoke about the power of a small, but dedicated group to implement changes. According to the dean of AUA, each of us should leave behind a better world than he had received…. Dr. Suresh Babu was the exceptional guest of the meeting, who advised never stop dreaming. According to the diplomat, dreams inspire us and motivate into action, and when you begin to look for ways of fulfilling your dreams, you are on the way of happiness and creating. Bishop Bagrat Galstanyan (Primate of Tavush diocese of the Armenian Apostolic church made the forum more meaningful by his presence and interesting examples, who shared his deep analysis. According to the clergy, many of us became independent, but we haven't get rid of the stamp of bondage, slavishness, which we have inherited and still wear it. He advised the youth to reinvent everything. His thoughts were enough correct about unjust and immoral people, who don’t afraid and feel ashamed of neither God, nor people, according Jesus Christ. Օրեր առաջ ՊԳԵԴ-YSSF մի խումբ երիտասարդներ, կազմակերպության հիմնադիր-ղեկավարի հետ միասին, բացառիկ հնարավորություն էին ստացել մասնակցելու Հայաստանում գործող Leadership School կազմակերպության կողմից կազմակերպված՝ «Շարունակելու ուժը» խորագրով ֆորումին: Այն նվիրված էր Հայոց Ցեղասպանության 101-րդ տարելիցին: Ֆորումի բանախոսներից Տիգրան Ջրբաշյանը («Ամերիա» ընկերությունների խմբի գործընկեր, կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար) իր խոսքում խիստ կարևորեց Հայաստանի զարգացումը և մարդկային ներուժի դրսևորումը։ Համաձայն բանախոսի, մենք շարունակելու ուժ ունենք այն ժամանակ, երբ տալու որևէ բան ունենք մեր դիմացինին, հասարակությանը ու աշխարհին, երբ մարդը դադարում որևէ արդյունք տալուց, նա դադարում է շարունակությունից, դա հանձնվում է, նրա տեսակը մարում է: ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը ուշադրություն հրավիրեց ապագայի ազգային, միասնական տեսլականի ձևավորման վրա և կարծիք հայտնեց, որ մեր տեսլականները չպետք է ուղղորդվեն կամ կառավարվեն այլոց կողմից, իր բառերով ասած՝ որևէ մեկը չպետք է «շեֆություն» անի այդ ասպարեզում, այլ պետք է առաջնորդի։ Նիկոլայ Գրիգորյանը (ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր) ընդգծեց ապագա մարտահրավերներին դիմագրավելու պատրաստվածությունը, իսկ Հայաստանի ամերիկյան համալսարանի հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետի դեկան Թոմաս Սամուելյանը խոսեց փոքր, բայց նպատակամղված խմբի՝ փոփոխություններ իրականացնելու ուժի մասին։ Համաձայն ՀԱՀ դեկանի, մեզանից յուրաքանչյուրը պետք է իրենից հետո թողնի ավելի լավ աշխարհ, քան ինքը ստացել էր….. Հանդիպման բացառիկ հյուրն էր Հնդկաստանի դեսպան Դոկտոր Սուրեշ Բաբուն, ով խորհուրդ տվեց երբեք չդադարել երազելուց: Ըստ դիվանագետի, երազանքները ներշնչում են և մղում քայլերի, իսկ երբ սկսում ես քո երազանքների իրականացման ուղիներ փնտրել, դու երջանկության ճանապարհին ես ու արարելու: Ֆորումի աշխատանքներն իր ներկայությամբ ու հետաքրքրական օրինակներով առավել իմաստալից էր դարձել Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի (Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ) ներկայությամբ, ով կիսվեց իր խորքային վերլուծություններով։ Համաձայն հոգևորականի, մեզանից շատերն անկախացել են, բայց չեն ազատագրվել՝ գերության, ստրկամտության դրոշմից, որը ժառանգաբար ստացել ու դեռ կրում են իրենց մեջ: Սրբազան հայրը խորհուրդ տվեց վերաիմաստավորել ամեն բան ու երիտասարդներին դիտողության պես հեգնեց, որ սոցիալական ցանցերում շատ գտնվելու պատճառով շատերը հավասարվել են սոցիալական ցանցերի մակարդակի մտածողների: Բավականաչափ տեղին էին նրա մտքերը անիրավ և անառակ մարդկանց մասին, ովքեր, ըստ Քրիստոսի սահմանման՝ Աստծուց չեն վախենում, մարդկանցից չեն ամաչում……. |
Մենք FACEBOOK-ում
Արխիվ
|