ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴՊՐՈՑ



Նորություններ » 2016 » Մայիս » 2 » Պարգևատրվեցին Մրցույթի 10 Լավագույն Երիտասարդները
Պարգևատրվեցին Մրցույթի 10 Լավագույն Երիտասարդները
02 Մայիսի 2016 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

In 1st of May YSSF awarded the Top 10 essay writers of the essay contest titled 'Mom I won't be late'.It's proper to state that the contest was held by the help of Adrine Bandaryan, the chairperson of our sister organization YSF, and this is not the first time. Our partner 'Ochro Ochroyan Library' especially the director Susanna Karapetyan, also made a surprise for our essay writers, the library will sponsor one of our best essays to be published in a youth telegram. Our Special guest was Tamara Sargsyan, the Vice-Dean of the faculty of Designe in National University of Architecture and Construction of Armenia, PhD in Technical Science and Academic Advisor.

Our contest winner was Sargis Melkonyan, from village Agarak,Aragatsotn Region, who came with his mother. Sargis has been writing for a long time, and even had a published book named 'Deciduous Perpetuity' , and he presented several to our school.
According to our contest rules, the winner would have the opportunity to choose any restaurant, where he would go with hia mother and had a good time. Sargis and his mother had a surprise for us, they had decided to invite all the Top 10 essay writers to pass that evening together, and share it with them.

We are grateful to YSF for making possible such contests in Armenia, so discovering and finding out talented youth. Such contests are to be continued.
YSSF the art of being the best together!

2016թ-ի մայիսի 1-ին Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցը պարգևատրեց «Մայրիկ, ես չեմ ուշանա...» շարադրության մրցույթի լավագույն 10 աշխատանքների հեղինակներին: Հիշեցնենք, որ մրցույթն իրականացվում էր Լոս Անջելեսի մեր քույր կազմակերպության ատենապետուհի Ադրինե Բանդարյանի հովանավորությամբ, ում շնորհիվ երիտասարդներն արդեն 2-րդ անգամն են նման հնարավորություն ստանում աչքի ընկնել իրենց գիտելիքներով:
ՊԳԵԴ-YSSF գործընկեր Օքրո Օքրոյանի գրադարանը, հանձին տնօրեն Սյուզաննա Կարապետյանի, նույնպես գեղեցիկ մրցանակ էր սահմանել մեր լավագույն ստեղծագործողներին`հովանավորել մրցութային հանձնաժողովի համակրանքին արժանացած շարադրությունը պատանեկան-երիտասարդական ամսագրերից մեկում:

Մրցույթի ամփոփման աշխատնքներին և մրցանկաբաշխությանը հրավիրված էր ՀՀ ճարտարագիտական ակադեմիայի ակադեմիական խորհրդական, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դիզայնի ֆակուլտետի փոխդեկան, տեխնիկական գիտությունների թեկնածու Թամարա Սարգսյանը:

Ինչպես արդեն մեր ֆեյսբուքյան էջում նախապես տեղեկացրել էինք, շարադրության մրցույթի հաղթող էր ճանչվել Արագածոտն մարզի Ագարակ գյուղի 14 ամյա պատանի Սարգիս Մելքոնյանը, ով մրցանակաբաշխությանը ներկայացել էր իր մայրիկի հետ: Մրցանակաբաշխության ընթացքում պարզվեց, որ Սարգիսը վաղուց է ստեղծագործում և բավականին վերջերս լույս է տեսել նրա “Անցողիկ Հավերժություն” խորագրով գիրքը: Հեղինակը Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի երիտասարդներին նվիրեց իր գրքի օրինակներից մի քանիսը՝ իր բարեմաղթանքներով և մակագրությամբ: Համաձայն մրցույթի հովանավորի, հաղթող անհատը հնարավորություն էր ստանում իր ցանկությամբ որոշելու ցանկացած ժամանցային ակումբ, որտեղ նա իր մայրիկի հետ կարող էր անցկացնել անմոռանալի երեկո, իսկ երեկոյի ողջ ընթացքը պետք է ապահովվեր հովանավորի կողմից:

Մրցանակաբաշխության ժամանակ մեզ բոլորիս մեծ անակնկալ էր սպասվում. Սարգիսն ու իր մայրիկը հայտնեցին, որ իրենք որոշել են իրենց երեկոն անցկացնել մրցույթի բոլոր մասնակիցների հետ միասին, որն իրենց համար իսկապես կդառնա անմոռանալի և հիշարժան: Շնորհակալություն ենք հայտնում Լոս Անջելեսի YSF կազմակերպության ատենապետուհի Ադրինե Բանդարյանին, ում շնորհիվ Հայաստանում կարողանում ենք իրականացնել բազմաբնույթ միջոցառումներ, բացահայտել լավագույն երիտասարդների և խրախուսել նրանց : Նման միջոցառումները դառնալու են ավանդական և բավականին պատահական չէ, որ ՊԳԵԴ-YSSF-ը իր համար վաղուց որդեգրել է միասին լավագույնը լինելու արվեստի սկզբունքները:
 
Մենք FACEBOOK-ում

Օրացույց

«  Մայիս 2016  »
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Արխիվ

[17 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ Գործընկերը "3-րդ Հոդված" Ակումբն է (0)
[13 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Պետական Գործիչների Դպրոցը՝ Հայ-Ռուսական Երիտասարդական Համաժողովին (0)
[06 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Հայրենասիրության Դաս՝ Հայոց Արծիվների և ՊԳԵԴ Մասնակցությամբ (0)
[04 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-ը՝ Հայաստան-Ռուսաստան Երիտասարդական 2-րդ Համաժողովի Մասնակից (0)
[27 Սեպտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-YSSF-ը՝ Երիտասարդական Սոցիալական 4-րդ Ֆորումին (0)
[24 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-ն ու Դիվանագետները Կհամագործակցեն (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
25 Ամյա Ազատ, Անկախ Հայաստան (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-YSSF-ը Պատրաստում է Հաջողակ Առաջնորդներ (0)
[22 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Ադամ Սահակյանը Կդառնար 20 Տարեկան ... (0)
[11 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Զորացրում՝ Բանակում, Համալրում՝ ՊԳԵԴ-ում (0)