Համատեղ աշխատելու հրավեր
20 Փետրվարի 2014 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
![]() «Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց»-ը աննախադեպ և փոխշահավետ պայմաններով ՀՐԱՎԻՐՈւՄ է մասնագետներ՝ Դպրոցում դասավանդելու նպատակով: Մասնագետներին ներկայացվող պահանջներն են.
1. Բարձրագույն կրթություն լրագրություն, քաղաքագիտություն, միջազգային հարաբերություններ, իրավագիտություն, սոցիոլոգիա, հանրային կառավարում և օտար լեզուների մասնագիտությամբ (դիմորդները կարող են լինել նաև նշված մասնագիտություններով ուսանողներ): 2. Դասախոսությունները պետք է զուգակցվեն Power Point ծրագրով պատրաստված սլայդներով և այլ դիդակտիկ նյութերով, ինտերակտիվ տարրաբնույթ մեթոդներով: 3. Այլ մասնագիտությամբ դասավանդողների դիմումները կքննարկվեն առանձին և անհատապես: 4. Տարիքային սահմանափակում չկա: Դպրոցում դասավանդելու, դիմումների (ներկայացնելով ինքնակենսագրություն, լուսանկար) և այլ մանրամասներին տեղեկանալու համար կարող եք դիմել statefigures@gmail.com էլեկտրոնային հասցեին: |
Մենք FACEBOOK-ում
Օրացույց
Արխիվ
|