17 Փետրվարի 2014 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի ուսանողներն այսօր ստացել են հաճելի և գործնական առաջարկություն «Հայաստանի Երիտասարդական Կառավարություն» նախաձեռնության ղեկավարների կողմից:
Ըստ այդմ, «Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցում» սովորող բոլոր ուսանողները կարող են առանց մրցույթային փուլն անցնելու, ներգրավվել այս ծրագրի մեջ, իսկ որակյալ գիտելիքներ և առավել շահագրգռվածություն ունեցող ուսանողները կարող են հայտ ներկայացնել նաև իրենց նախասիրած ոլորտի «Երիտասարդ Նախարարի» պաշտոնը ստանձնելու համար:
Շնորհակալությամբ ընդունելով այս առաջարկը, «Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցը» հայտարարում է, որ պատրաստ է բոլոր Հ/Կ-ների հետ բաց համագործակցության բոլոր ձևաչափերում: Միաժամանակ տեղեկացնում ենք՝ մենք սկիզբ ենք դնում ՀՀ-ում գործող մի շարք ակտիվ հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության հուշագրերի ստորագրման գործընթացի:
Հուսով ենք, «Հայաստանի Երիտասարդական Կառավարություն» նախագծի ղեկավար կազմի հետ տարվող բանակացությունների շնորհիվ մոտ ապագայում կազդարարենք մեր մուտքը դեպի ակտիվ հասարակական, ուսումնական և ազգանվեր գործունեություն: